Simon & Garfunkel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Simon and Garfunkel (Սայմոն և Գարֆունկել), դուետ 1960- ականներից, կազմված ամերիկյան երաժիշտներ Փոլ Սայմոնից և Արթուր Գարֆանկելից։ Նրանց ձայնագրություններում համատեղվել են երեք ոճեր՝ եկեղեցական ոճի ներդաշնակ վոկալային կատարումներ (Եկեղեցական), էլեկտրակիթառների օգտագործում (Ռոք), ձայնեղ ակուստիկա և լիրիկափիլիսոփայական տեքստեր (Ֆոլկ

1957—1963[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոնը և Գարֆանկելը մեծացել են միասին Նյու Յորքի հրեական արվարձանում։ 1957 թվականին ոգեշնչված Էվեռլի եղբայրներով, նրանք սկսում են ելույթ ունենալ այլ դեռահասների համար՝ «Թոմ ու Ջերի» (Tom and Jerry) անվանունով։ Նրանց առաջին «Hey Schoolgirl» սինգլը ունենում է չափավոր հաջողություն դեռահասների շրջանակներում և նույնիսկ հայտնվում է ազգային աղյուսակում։ Շուտով երաժիշտների ճանապարհները բաժանվում են, քանի որ նրանք ընդունվում են համալսարաններ՝ տեղակայված Ամերիկայի տարբեր քաղաքներում։

Բարձրագույն դպրոցը ավարտելուց հետո ֆոլկ-երաժշտությամբ տարվածությունը նորից է կապում հին ընկերներին։ Այսուհետ նրանք սկսում են ձայնագրվել և ելույթ ունենալ իրենց սեփական անուններով։ Մինչ Փոլ Սայմոնը գրում էր երաժշտությունը, և Բոբ Դիլան ազդեցությամբ խորիմաստ տեքստեր՝ Գարֆանկելը գրավում էր երկրպագուներին (և երկրպագուհիներին) իր գանգուր շեկ մազերով ու բարձր հրեշտակային տենորով։ Նման, թե ինչպես էին The Byrds-ը միավորում Ֆոլկ-երաժշտությունը ռոքի հետ՝ Սայմոնը և Գարֆանկելը ձգտում էին արմատավորել ֆոլկ-երաժշտության մեջ ժամանակակից փոփ-երաժշտության լավագույն ձեռքբերումները։

1964—1968[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Columbia լեյբլում դուրս է գալիս նրանց առաջին ալբոմը՝ «Wednesday Morning 3AM»: Ձայնապնակը գրեթե ուշադրության չի գրավում, որից հետո երաժիշտների ճանապարհները նորից բաժանվում են։ Սայմոնը գնում է Լոնդոն ֆոլկ-համերգնելով, և նույնիսկ ձայնագրում է այնտեղ սոլո ալբոմ։

Այդ ժամանակ երաժիշտներին բաժին է հասնում անսպասելի հաջողություն։ 1965 թվականին ձեռնարկու Թիմ Ուիլսոնը, ով հայտնի էր Դիլանի առաջին ալբոմների պրոդյուսերությամբ՝ արդիականացնում է «The Sounds of Silence» երգի հնչողությունը, որը Սայմոնը գրել էր Քեննեդիի սպանությունից տպավորված։ Առանց հեղինակների իմացության երգի նոր տարբերակը, որը թողարկվում է սինգլի տեսքով՝ հասնում է ազգային աղյուսակի առաջին հորիզոնականին։ Այդ ձայնագրությունը համարվում է այդժամ նորաձև դարձող ֆոլկ-ռոքի մարմնավորացում։

Ի տարբերություն մյուս ֆոլկ-ռոք կոլեկտիվների՝ Սայմոնի ու Գարֆանկելի լսարանը կազմված էր ոչ այնքան դեռահասներից, ինչքան հասուն տարիքի մարդկանցից, ովքեր կարող էին հասկանալ իրենց աշխատանքների ամբողջ պոետիկ բարդությունը։

Չնայած առանձին վառ երգերի, Simon and Garfunkel-ի ալբոմները մեծ մասամբ թողնում էին չասվածության զգացողություն։ Ավելի արմատական քննադատները հակված էին մեղադրել դուետին «քաղցրության և անպտղության» մեջ։

1969—1981[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրօրինակ պատասխան կոլեկտիվի վարկաբեկողներին դարձավ նրանց վերջին ալբոմը՝ «Bridge Over Troubled Water» -ը։ Թողարկվելու պահին՝ 1970 թվականին, կոլեկտիվի մասնակիցների հետաքրքրությունները ծայրահեղ փոխվել էին։ Սայմոնը ցանկանում էր փորձարկումներ անել ժողեվրդական երաժշտության մեջ (և ոչ միայն անգլիալեզու ազգերի), մինչ այդ Գարֆանկելը երազում էր դերասանի կարիերայի մասին։

«Bridge over Troubled Water» մելոդիկ ալբոմը դարձավ նրանց միասնական կարիերայի վերջնական ակորդը. դրանից թողարկվել է չորս սինգլ՝ գլխավոր բալադը (առաջին հորիզոնական ԱՄՆ-ում 1970 թվականի արդյունքներով), Սայմոնի անկեղծ ինքնակենսագրական երգը՝ «The Boxer»-ը և նրա առաջին փորձերը լատինաամերիկյան մոտիվներով ՝ «Cecilia»-ն և «El Cóndor Pasa»-ն (Los Incas խմբի մասնակցությամբ). Դեռ ոչ մի ալբոմ չէր ունեցել նման տրիումֆալ հաջողություն հանրության և քննադատների մոտ. այն կանգնեց մնաց շաբաթ Billboard 200-ի առաջին հորիզոնականում և պատմության մեջ առաջին անգամ շահեց «Գրեմմի» բոլոր հեղինակավոր նոմինացիաներում։

Հաջորդած տասնամյակների ընթացքում Սայմոնը և Գարֆանկելը ժամանակ առ ժամանակ ձայնագրվում են և ելույթ են ունենում միասին։ 1975 թվականին նրանք թողարկում են համատեղ սինգլ՝ «My Little Town», իսկ 1981 թվականին Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում նրանց համերգին գալիս է ավելի քան կես միլիոն հանդիսատես։

2003—2004[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվս մեկ համատեղ տուր է հաջորդում 2003 թվականից 2004 թվականներին, նվիրված լեգենդար դուետի վերամիավորմանը։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմները և հավաքածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրեմմի մրցանակ 1968 թ. — Տարվա ձայնագրություն «Mrs. Robinson» երգի համար։
  • Գրեմմի մրցանակ — Կյանքում ձեռքբերումների համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Simon & Garfunkel» հոդվածին։