Over the Rainbow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օver the Rainbow»
Ջուդի Գառլենդի երգը
Թողարկվածսեպտեմբեր 1939
Ձայնագրվածհուլիսի 28 1939
ԺանրՋազ,Պոպ
Լեզուանգլերեն
Տևողություն2:48
ԼեյբլDecca Records
ՀեղինակYip Harburg?[1]
ԿոմպոզիտորՀարոլդ Առլեն[1]
Տոնայնությունլյա բեմոլ մաժոր

Ծիածանի վերևում անգլ.՝ Over the Rainbow, նաև հաճախ՝ «Ինչ-որ տեղ ծիածանի վերևում» (անգլ.՝ Somewhere over the Rainbow), Հարոլդ Արլենի դասական բալադ երգը հիմնված Էդգար Հարբուրգի խոսքերի վրա։ Հատուկ գրված էր 1939 թվականի «Օզ երկրի հրաշագործը» մյուզիքլի համար, երգը կատարել էր Ջուդի Գառլենդի ու դարձել էր իր այցեքարտը։ Երգը արժանացել է "Օսկար" մրցանակի «Լավագույն երգ ֆիլմի համար» անվանակարգում։ Չնայած 1939 թվականի հուլիսի 28-ի թողարկման պաշտոնական ամսաթվին, առաջին անգամ «ծիածանի վերևում» կատարել և ձայնագրել է երգչուհի Բի Ուեյնը[2] 1938 թվականի դեկտեմբերի 7-ին, սակայն Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան արգելել է թողարկել այդ սինգլը մինչև "Օզ երկրի Հրաշագործի" պրեմիերան (1939 թվականի օգոստոսի 25-ին)։ «Ինչ-որ տեղ ծիածանի վերևում» կատարել է Ջուդի Գառլենդը, ինչը վրդովեցրեց Ուեյնին[3]։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը 2004 թվականի հունիսին հրապարակել է 100 լավագույն երգերը ֆիլմերից ցանկը, որում Over the Rainbow-ն զբաղեցրել է առաջին տեղը։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան և արվեստի ազգային հիմնադրամը նույնպես իրենց ցուցակում կոմպոզիցիան դրել է հարյուրամյակի լավագույն երգերի առաջին տեղը։ Իրվինգ Բեռլինի White Christmas երգի հետ մեկտեղ այն դարձել է ամերիկյան զորքերի խորհրդանիշը եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 2005 թվականի ապրիլին Էդգար Հարբուրգի պատվին ԱՄՆ Փոստային ծառայությունը թողարկել է իրեն նվիրված նամականիշ, որտեղ մեջբերվել են երգի առաջին տողերը։ Երգը մտնում է բազմաթիվ ֆիլմերի սաունդթրեքերի մեջ ինչպես ("ծանոթացեք, Ջո Բլեք" և այլն) ՝ Somewhere Over The Rainbow / What A Wonderful World ՝ Իսրայել Կամակավիվոոլեի կատարմամբ ։ "Over the Rainbow" անունով ավիակիրը հայտնվում է 1995 թվականի "Neon Genesis Evangelion" անիմե սերիալի ութերորդ սերիայում[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Frisch, Walter (2017). Arlen and Harburg's Over the Rainbow (անգլերեն). Oxford University Press. էջ 43—45. ISBN 9780190467333. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Майк Барнс. Bea Wain, One of the Last Big Band Singers, Dies at 100 (անգլ.) на сайте hollywoodreporter.com, 22 августа 2017 Архивировано из первоисточника 25 августа 2017
  4. «Yoko NGE All-In-One FAQ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
Պարգևներ
Նախորդող:
"Thanks for the Memory"The Big Broadcast of 1938 ֆիլմից
"Օսկար" մրցանակ ՝ ֆիլմի լավագույն երգի համար
1939
Հաջորդող:
"When You Wish upon a Star"Պինոկիո Մուլտֆիլմից