Chloe x Halle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chloe x Halle
Բնօրինակ անունանգլ.՝ Chloe x Halle
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B
Գործունեություն2013 (2013)–այժմ
Լեյբլ
Կայքchloexhalle.com
Անդամներ
Քլոի Բեյլի
Հոլի Բեյլի
 Chloe x Halle Վիքիպահեստում

Chloe x Halle, ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ դուո, որի կազմի մեջ են մտնում քույրեր Քլոի և Հոլի Բեյլիները։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոի և Հոլի Բեյլիները ծնվել են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մեծացել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[1]։ Որպես Chloe x Halle, նրանք առաջին անգամ հանդես են եկել փոփ երգերի քավերներ տեղադրելով ՅուԹյուբ հարթակում։ Նրանք ստեղծել են իրենց յություբյան ալիքը 13 և 11 տարեկան հասակներում համապատասխանաբար՝ Բիյոնսեի «Best Thing I Never Had» երգի քավերով։ Բիյոնսեի «Pretty Hurts» երգի նրանց կատարումը վիրուսային է դարձել և արժանացել երգչուհու ուշադրությանը։ 2015 թվականին Բիյոնսեն օգնել է քույրերին պայմանագիր կնքել իր մենեջմենթ ընկերության՝ Parkwood Entertainment-ի հետ[2]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Chloe x Halle-ի դեբյուտային մինի ալբոմը՝ «Sugar Symphony»-ն թողարկվել է 2016 թվականի ապրիլի 29-ին։ Այն ուղեկցվել է «Drop» և «Fall» սինգլներով։ Ավելի ուշ՝ 2016 թվականին նրանք կամեո ելույթ են ունեցել Բիյոնսեի «Lemonade» վիզուալ ալբոմում[3]։ Դրանից հետո նրանք բացել են Բիյոնսեի The Formation համաշխարհային շրջագայության եվրոպական մասը[4]։

2017 թվականի գարնանը Chloe x Halle-ն թողարկել են «The Two of Us»-ը, որը մեծ մասամբ ներառում էր դուոյի կողմից հեղինակած և պրոդյուսերավորած երաժշտությունը։ Միքսթեյփը ներառվել է Rolling Stone ամսագրի «2017 թվականի լավագույն R&B ալբոմներ» ցանկում[5]։

2017 թվականի դեկտեմբերին Chloe x Halle-ն թողարկել են «Մեծացածները» հեռուստասերիալի գլխավոր երգը, որի անվանումը «Grown» էր։ Նրանք նաև պարբերական դերեր են կատարել, թեև, ի սկզբանե՝ ըստ պայմանագրի, նրանք պիտի երկրորդ պլանի դերեր կատարեին[6]։ Դուոյի «The Kids Are Alright» երգը ներառվել է սերիալի դեբյուտում[7]։

2018 թվականի մարտի 23-ին դուոն թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «The Kids Are Alright»-ը[8]։ Ավելի ուշ, ալբոմը և դուոն առաջադրվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում համապատասխանաբար[9]։

Մեր դեբյուտային՝ The Kids Are Alright ալբոմը մեծ նշանակություն ունի մեր համար; այն երեք տարվա ինքնազարգացումը, խոցելիությունը և աճն է, որոնք մենք դրել ենք ալբոմի մեջ։ Մենք դրել ենք մեր սրտերն ու հոգիները ամեն տեքստի, բիթի մեջ, և չենք դիմանում, երբ աշխարհը կլսի դա[10]։

2018 թվականի մայիսի 31-ին հայտարարվել է, որ նրանք բացելու են Բիյոնսեի և Ջեյ Զիի On the Run II շրջագայության ամերիկյան մասը՝ DJ Khaled-ի հետ միասին[11]։

2020 թվականի ապրիլի 17-ին Chloe x Halle-ն և Swae Lee-ն թողարկել են «Catch Up» երգը՝ Mike Will Made It-ի հետ համագործակցությունը երգի տեքստով տեսահոլովակի հետ միասին; պլանավորվում է, որ երգը դառնալու է դուոյի սպասվելիք երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Ungodly Hour»-ի մասը[12]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chloe x Halle-ն գրում և պրոդյուսերավորում են բոլոր երգերը իրենց տնային ստուդիայում։ Նրանք նաև նվագում են իրենց սեփական գործիքները։

Հոլին ինքն իրենց համարում է «ջազի մասով գլխավոր» և լսում է Բիլլի Հոլիդեյին այն ժամանակից ի վեր, երբ նա դեռ 5 տարեկան էր։ Նա նշել է, որ երգիչն իր վոկալի վրա մեծ ազդեցություն է թողել[13]։

Քլոին ոգեշնչվում ալտերնատիվ ռոք արտիստներից, ինչպիսիք են, օրինակ, Գրայմսը և Բյորկը, և սիրում է ռիթմ ընդ բլյուզ երաժշտություն[14][15]։

Դուոն համարում է, որ իր երաժշտության հնչողությունը երկու անդամների երաժշտական ճաշակների խառնուրդն է[16]։

Ես և քույրս սիրում ենք երաժշտություն ստեղծել, որը հետաքրքիր ձայներ և նրբություններ ունի[17]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 3-ին Chloe x Halle-ն երգել են «America the Beautiful» երգը Սուպերբոուլ LIII-ի ժամանակ[18]։

2019 թվականի հուլիսին Դիսնեյը հայտարարել է, որ Հոլի Բեյլին կատարելու է Արիելի դերը «Ջրահարսը» մուլտֆիլմի սպասվելիք ռեմեյքում, որի ռեժիսորը լինելու է Ռոբ Մարշալը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2021 թվականին[19]։ Հոլիի մասնակցությունը ֆիլմին փոքր տարաձայնություններ է առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ որոշները կարծում էին, որ Արիելի կերպարին չի համապատասխանում աֆրոամերիկացի դերասանուհին[20]։ Սակայն, քասթինգի վերաբերյալ արձագանքները հիմնականում դրական են եղել։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմների ցանկ
Անվանում Ալբոմի մանրամասնություններ Բարձրագույն դիրքեր չարթերում
US
[21]
US
R&B

[22]
The Kids Are Alright[23] 139 19

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
Uncovered
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 23, 2013
  • Լեյբլ՝ ADED.US
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Sugar Symphony
  • Թողարկվել է՝ Ապրիլի 29, 2016
  • Լեյբլ՝ Parkwood, Columbia
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Միքսթեյփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
The Two of Us
  • Թողարկվել է՝ Մարտի 16, 2017
  • Լեյբլ՝ Chloe x Halle
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Drop 2016 Sugar Symphony
Fall
I Say So 2017 Ոչ ալբոմային սինգլ
Grown 2018 The Kids Are Alright
The Kids Are Alright
Happy Without Me (Joey Bada$$-ի մասնակցությամբ)
Who Knew[24] 2019 Ոչ ալբոմային սինգլ
Thinkin Bout Me[25]
Catch Up (Swae Lee-ի հետ համատեղ՝ Mike Will Made It-ի մասնակցությամբ) 2020 Ungodly Hour

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Bougie Party 2017 Dear White People
Warrior 2018 A Wrinkle in Time (Original Motion Picture Soundtrack)
Shine Bright Trolls: Original Motion Picture Soundtrack
Be Yourself 2019 Little
Wolf at Your Door[26] For the Throne[27]
Enchanted El Camino: A Breaking Bad Movie

Մասնակցություն որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Արտիստ(ներ) Ալբոմ
Lonely Road 2017 Ուիլոու Սմիթ The 1st[28]
Silver Bells 2019 Դայոն Ուորվիք Dionne Warwick & The Voices of Christmas

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացող ելույթ

  • Բիյոնսե՝ The Formation համաշխարհային շրջագայություն (2016)
  • Andra Day՝ Cheers to the Fall շրջագայություն (2016)
  • Ջեյ Զի և Բիյոնսե՝ On the Run II շրջագայություն (2018)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Քլոի Հոլի
2003 Պայքար գայթակղությունների դեմ Երիտասարդ Լիլի Չկա տվյալ
2006 Վերջին արձակուրդ Աննա Թինա
2008 Ծանոթացեք Բրաունների հետ Թոշա Չկա տվյալ
2009 Գոսպել Հիլ Աննա Չկա տվյալ
2012 Թող շողա Երգչախմբի անդամներ
2012 Զվարճալի աղմուկ OLPT երգչախմբի անդամներ
2021 Ջրահարսը Չկա տվյալ Արիել[29]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլն Քլոի Հոլի Նշումներ
2007 Ցավի տուն Չկա տվյալ Թիֆանի Սերիա․ Ինչու մենք չենք կարող ընկերներ լինել
2013 Օսթին և Էլի Իրանք իրենց դերերում Սերիա․ Լուսնի շաբաթ և մենթորներ
2016 Lemonade Իրանք իրենց դերերում All Night ինտրո Ibeyi-ի, Զենդեյայի և Ամանդլա Սթենբերգի հետ
2018-այժմ Մեծացածները[30] Ջազլին Սքայլեր 34 սերիա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2017 NAACP Image Awards[31] Լավագույն նոր արտիստ Իրենք Առաջադրված
2018 BET Awards[32] Լավագույն խումբ Իրենք Առաջադրված
BET Her The Kids Are Alright Առաջադրված
MTV Video Music Awards[33] Լավագույն նոր արտիստ Իրենք Առաջադրված
Տարվա բեկումնային արտիստ Իրենք Առաջադրված
MTV Europe Music Awards[34] Լավագույն բեկումնային արտիստ Իրենք Առաջադրված
Soul Train Music Awads[35] Տարվա ալբոմ The Kids Are Alright Առաջադրված
2019 Grammy Award[36] Լավագույն նոր արտիստ Իրենք Առաջադրված
Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ The Kids Are Alright Առաջադրված
Berlin Music Video Award[37] Լավագույն մոնտաժ Հաղթանակ
2020 NAACP Image Awards[38] Կատակերգական սերիալի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Մեծացածները (Հոլիի համար) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kellman, Andy. «Chloe x Halle Biography». AllMusic.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  2. Scott, Ellen (2015 թ․ մայիսի 2). «Beyoncé signs Youtube stars Chloe and Halle». Cosmopolitan (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. «We're going nuts over all of the cameos in Beyonce's Lemonade». Metro (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «EXCLUSIVE: Chloe x Halle Reveal They Are Opening for the European Leg of Beyonce's Formation Tour!». Entertainment Tonight (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Spanos, Brittany; Exposito, Suzy; Reeves, Mosi; Vozick-Levinson, Simon; Johnston, Maura; Levy, Joe; Ofiwe, Michelle (2017 թ․ դեկտեմբերի 20). «20 Best R&B Albums of 2017». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «'Grown-ish' Season 2 Adds Chloe x Halle as Series Regulars». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «Chloe x Halle Release New Song During 'Grown-ish' Premiere». TigerBeat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Chloe x Halle Announce Debut Album 'The Kids Are Alright,' Reveal Cover Art: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «Chloe x Halle». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  10. Conte, Columbia Records, Sony Music Entertainment, HJ. «Chloe x Halle | Official Website». www.chloexhalle.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Chloe x Halle & DJ Khaled Announced as Openers for Beyonce & JAY-Z's On the Run II Tour». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Roth, Madeline (2020 թ․ ապրիլի 17). «Chloe x Halle Get Tattooed Onto Swae Lee's Chest In Their 'Catch Up' Video». MTV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  13. Spanos, Brittany; Spanos, Brittany (2016 թ․ հունիսի 23). «How Chloe x Halle Caught Beyonce's Ear». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  14. NQ Social (2017-11-19), Chloe and Halle talks their Individual Artistic Style, Վերցված է 2019-07-05-ին
  15. BUILD Series (2017-11-17), Chloe x Halle Chat About "Grown-ish", Վերցված է 2019-07-05-ին
  16. «Chloe X Halle On How Their Music Tastes Combine In Their Work [EXCLUSIVE VIDEO]». The Rickey Smiley Morning Show (անգլերեն). 2018 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  17. Net-A-Porter. «Everything you need to know about Chloe X Halle». NET-A-PORTER. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  18. «Gladys Knight Sings Super Bowl National Anthem». The Recording Academy (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  19. «Disney Finds 'Little Mermaid' Star in Singer Halle Bailey». The Hollywood Reporter. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  20. Yasharoff, Hannah. «Halle Bailey breaks her silence on 'Little Mermaid' casting backlash: 'I don't pay attention to the negativity'». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  21. «Chloe x Halle Chart History (Billboard 200)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  22. «Chloe x Halle Chart History (Top R&B Albums)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  23. Braca, Nina (2018 թ․ փետրվարի 21). «Chloe x Halle Announce Debut Album 'The Kids Are Alright,' Reveal Cover Art: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  24. «who knew – Single by Chloe x Halle». Apple Music. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  25. «thinkin bout me – Single by Chloe x Halle». Apple Music. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  26. «wolf at your door" out 4/26 🐺🐺 #forthethrone». 2019 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին – via Twitter.
  27. «'Game of Thrones' Soundtrack 'For the Throne' Features the Weeknd, Travis Scott, ASAP Rocky, and More». Complex. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  28. «Listen to Willow's Introspective Thoughts on "Romance" • EBONY». EBONY (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  29. Kroll, Justin (2019 թ․ հուլիսի 3). «Disney's Live-Action 'Little Mermaid' Casts Halle Bailey as Ariel». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  30. Petski, Denise (2017 թ․ օգոստոսի 30). «'Grown-ish': 'Black-ish' Spinoff Adds Francia Raisa & Jordan Buhat As Regulars, Chloe x Halle To Recur». Deadline.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  31. «Outstanding Male Artist - NAACP Image Awards: 'Birth of a Nation' Scores 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  32. «BET Awards». BET.
  33. «MTV VMAs 2018: See The Full List of Nominees Here | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  34. Nickolai, Nate (2018 թ․ հոկտեմբերի 4). «Camila Cabello, Ariana Grande Lead MTV's 2018 EMA Nominations». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  35. «2018 Soul Train Awards Exclusive: H.E.R., Bruno Mars & Cardi B Top Nominees». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  36. «61st GRAMMY Awards: Full Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  37. url=https://www.berlinmva.com/
  38. «The Nominees». NAACP Image Awards. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Chloe x Halle» հոդվածին։