MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է MTV Video Music Awardից)
MTV Video Music Awards 2009 in NYC.jpg

MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն (անգլերեն՝ MTV Video Music Awards), MTV հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգերում։

Առաջին մրցանակաբաշխությունը անցկացվել է 1984 թվականին Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլում»։ Սովորաբար MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունը անցկացվում է Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում, սակայն արարողությունը հյուրընկալել են նաև Մայամին և Լաս Վեգասը։

Մրցանակաբաշխությունը նաև հայտնի է «Օսկար երիտասարդների համար» անվանմամբ։ Այսօր այն մեծ հեղինակություն է ձեռք բերել միլիոնավոր երիտասարդների շրջանում։

Արարողությունների ցանկը[խմբագրել]

Տարի Ամսաթիվ Անցկացման վայր Հյուրընկալող քաղաք Հաղորդավար(ներ)
1984 Սեպտեմբերի 17, 1984 Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք Դեն Էյկրոյդ և Բեթ Միդլեր
1985 Սեպտեմբերի 13, 1985 Էդի Մերֆի
1986 Սեպտեմբերի 5, 1986 Պալադիում,
Գիբսոն ամֆիթատրոն
Նյու Յորք,
Լոս Անջելես
MTV ՎիՋեյներ
1987 Սեպտեմբերի 11, 1987 Գիբսոն ամֆիթատրոն Լոս Անջելես
1988 Սեպտեմբերի 7, 1988 Արսենիո Հոլլ
1989 Սեպտեմբերի 6, 1989
1990 Սեպտեմբերի 6, 1990
1991 Սեպտեմբերի 5, 1991
1992 Սեպտեմբերի 9, 1992 UCLA-ի Փոլի Պավիլոն Դանա Կարվի
1993 Սեպտեմբերի 2, 1993 Գիբսոն ամֆիթատրոն Քրիստիան Սլեյթեր
1994 Սեպտեմբերի 8, 1994 Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք Ռոզաննա Բար
1995 Սեպտեմբերի 7, 1995 Դենիս Միլլեր
1996 Սեպտեմբերի 4, 1996
1997 Սեպտեմբերի 4, 1997 Քրիս Ռոք
1998 Սեպտեմբերի 10, 1998 Գիբսոն ամֆիթատրոն Լոս Անջելես Բեն Սթիլեր
1999 Սեպտեմբերի 9, 1999 Մետրոպոլիտեն օպերա Նյու Յորք Քրիս Ռոք
2000 Սեպտեմբերի 7, 2000 Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ Մարլոն Ուեյանս և Շոն Ուեյանս
2001 Սեպտեմբերի 6, 2001 Մետրոպոլիտեն օպերա Ջեյմի Ֆոքս
2002 Օգոստոսի 29, 2002 Ռադիո սիթի մյուզիք հոլ Ջիմմի Ֆելլոն
2003 Օգոստոսի 28, 2003 Քրիս Ռոք
2004 Օգոստոսի 29, 2004 Ամերիքան Էյրլայնս արենա Մայամի Առանց հաղորդավար
2005 Օգոստոսի 28, 2005 Շոն Կոումզ
2006 Օգոստոսի 31, 2006 Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք Ջեք Բլեք
2007 Սեպտեմբերի 9, 2007 The Palms Hotel and Casino Լաս Վեգաս Առանց հաղորդավար
2008 Սեպտեմբերի 7, 2008 Paramount Studios Լոս Անջելես Ռասել Բրենդ
2009 Սեպտեմբերի 13, 2009 Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք
2010 Սեպտեմբերի 12, 2010 Նոկիա թատրոն Լոս Անջելես Չելսի Հենդլեր
2011 Օգոստոսի 28, 2011 Առանց հաղորդավար
2012 Սեպտեմբերի 6, 2012 Սթեյփլս սենթր Քևին Հարտ
2013 Օգոստոսի 25, 2013 Բարքլեյս սենթր Նյու Յորք Առանց հաղորդավար
2014 Օգոստոսի 24, 2014 Յունայթեդ սենթր Չիկագո  ?

Արտաքին հղումներ[խմբագրել]