Amélie, «Ամելի» ֆիլմի սաունդթրեքը, թողարկվել է 2001 թվականի Virgin Records լեյբլով։ Ֆրանսիացի կոմպոզիտոր Յան Թերսեն գրել է ալբոմի 24 երգերից 22-ը։ Amélie գլխավորել է ֆրանսիական հիթ֊շքերթը[1], իսկ Billboard Top World Music Albums չարթում զբաղեցրել է 2֊րդ տեղը[2]։ «Comptine d’un autre été: L’Après-midi» կոմպոզիցիան թողաիկվել է որպես սինգլ, և Շվեյցարիայի, Ավստրիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի չարթերում զբաղեցրել բարձր հորիզոնականներ[3]։ Ալբոմը սաունթրեքների միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է «Ֆիլմի լավագույն երաժշտություն» մրցանակին[4], արժանացել է նաև «Սեզար» մրցանակին (ֆիլմի լավագույն երաժշտություն)[5]։
Ալբոմի բոլոր թողարկումները ներառում են 20 կոմպոզիցիա, և միայն մեկ ֆրանսիական տարբերակի մեջ ներառվեցին նաև չորս բոնուս֊թրեքներ[6]։