7 օր մինչ մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
7 օր մինչ մահը
անգլ.՝ 7 Days to Live
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
Ժանր
Թվական2000
Պրեմիերա2000,հունիսի 25
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՍեբաստիան Նիման[1]
ՊրոդյուսերՔրիստիան Բեքեր
Սցենարի հեղինակԴիրկ Աներ
Դերակատարներ

Ամանդա Պլամմեր

  • Պերտվի,Շոն
  • Նիկ Բրիմբլ
  • Էդդի Կուպեր
ՕպերատորԳերհարդ Շիռլո
ԵրաժշտությունԷգոն Ռիդել
ՄոնտաժՄոունե Բարիուս
Տևողություն96 րոպե

7 օր մինչ մահը, 2000 թվականի սարսափ ֆիլմ, որն ԱՄՆ-ի, Գերմանիայի և Չեխիայի համատեղ արտադրությունն է։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2000 թվականի հունիսի 25-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց Տոմաս որդու մահից հետո Էլեն և Մարտին Շոու ամուսինները տեղափոխվում են երկրից։ Այդպես նրանք հուսով են, որ կապրեն այդ դժվարին պահերը առանց տղայի։

Սակայն ամեն ինչ այդպես չընթացավ ինչպես նրանք էին ուզում և ինչին սպասում էին։ Էլենի հետ սկսվեցին կատարվել տարօրինակություններ, սկզբից նա տեսնում էր հայելու վրա «7» թիվը, հաջորդ օրը մեքենայով գնալիս տեսնում է գրված՝ «Քեզ մնացել է ապրելու վեց օր» և այդպես շարունակ։ Այդ օրը, գիշերը նրա աչքերի առաջ երևում է նրա մահացած տղան։

Էլենը չի կարողանում հասկանալ թե ինչ է նրա հետ կատարվում, որն է իրականություն, որն է տեսիլք։ Իսկ Մարտինը շատ քիչ է շփվում կնոջ հետ։

Էլենն իմանում է, որ մինչ նրանց այդ տանը դաժան մարդասպանություններ են կատարվել, իսկ տունը կառուցված է մասսայական մահապատիժների վայրում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամանդա Պլամմեր-Էլեն Շոու
  • Շոն Պերտվի-Մարտին Շոու
  • Նիկ Բրիմբլ-Կարլ Ֆարրելլ
  • Էդդի Կուպեր-Թոմաս Շոու

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կարգախոսն է «Ինչ-որ բան է քեզ սպասում մթության մեջ» (անգլ.՝ «Something is waiting for you in the dark…»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]