Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել
գերմ.՝ Friedrich Wilhelm Bessel
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1784(1784-07-22)[1][2]
ԾննդավայրՄինդեն, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[3][4][1]
Մահացել էմարտի 17, 1846(1846-03-17)[4][1][2][…] (61 տարեկան)
Մահվան վայրՔյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]
ԳերեզմանQ1499598?
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Կոչումպրոֆեսոր
ԵրկերFundamenta Astronomiae?[5]
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, գեոդեզիստ և ֆիզիկոս
ԱշխատավայրKoenigsberg Observatory?[5] և Քյոնիգսբերգի համալսարան
ԱմուսինJohanna Bessel?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
 Friedrich Wilhelm Bessel Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել (գերմ.՝ Friedrich Wilhelm Bessel; հուլիսի 22, 1784(1784-07-22)[1][2], Մինդեն, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[3][4][1] - մարտի 17, 1846(1846-03-17)[4][1][2][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ[7], Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։

Կառլ Գաուսի աշակերտը։

Մասնագիտական կրթություն չի ստացել և գիտելիքներ ձեռք է բերել բացառապես ինքնակրթությամբ։ Հալլեյի գիսաստղի ուղեծրի ճշգրիտ հաշվարկը (1804) Բեսելին հնարավորություն է տվել Շրյոտերի մասնավոր աստղադիտարանում (Լիլիենթալ) 1806 թվականից ստանձնել դիտորդ–ասիստենտի պաշտոնը։ 1810 թվականին նշանակվել է Քյոնիգսբերգի համալսարանի պրոֆեսոր և կառուցել է ժամանակի ամենակատարյալ գործիքներով սարքավորված աստղադիտարան, որի դիրեկտորն էլ եղել է մինչև կյանքի վերջը։

1824 թվականին ավարտել է 75011 աստղերի (ընդգրկելով +47° և –16° հակումների միջև ընկած 9-րդ մեծության բոլոր աստղերը) դիտումները։ Ֆրիդրիխ Բեսելի աշխատանքներն էապես ազդել են աստղագիտական դիտումների բնույթի և ընդհանրապես աստղագիտության հետագա զարգացման վրա։ Նա մշակել է աստղագիտական գործիքների ու դիտողի սեփական սխալների տեսությունը։ Դիտումները մշակելիս կիրառել է հավանականությունների տեսությունը և ամենափոքր քառակուսիների եղանակը։

1838 թվականին որոշել է Կարապի 61–ի պարալաքսը։ Մշակել է Արեգակի խավարումների տեսությունը, որոշել մոլորակների զանգվածները և Սատուրնի արբանյակների տարրերը։ Արժեքավոր են Բեսելի աշխատանքները նաև գեոդեզիայի բնագավառում։ Մաթեմատիկայում Բեսելի անունն են կրում առաջին կարգի գլանային ֆունկցիաները (Բեսելի ֆունկցիաներ) և դիֆերենցիալ այն հավասարումը (Բեսելի հավասարում), որին բավարարում են այդ ֆունկցիաները, անհավասարությունը Ֆուրյեի շարքի գործակիցների համար (Բեսելի անհավասարություն) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кларк А․, Общедоступная история астрономии в XIX столетии, пер․ с англ․, Одесса, 1913․
  • Багратуни Г. В. Жизнь и геодезические исследования Ф. В. Бесселя. — М.: Геодезиздат, 1961. — С. 5—15.
  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1977.
  • Лавринович К. К. Фридрих Вильгельм Бессель (1784—1846). К 200-летию со дня рождения // Историко-астрономические исследования, вып. XVII. —М., 1984. — С. 285—322.
  • Лавринович К. К. Фридрих Вильгельм Бессель. — М.: Наука, 1989. — 320 с. ISBN 5-02-005884-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 408