Ֆրիդրիխ Գրոտեֆենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Ֆրիդրիխ Գրոտեֆենդ
Georg Friedrich Grotefend
Georg Friedrich Grotefend.jpg
(լեզվաբան, հետազոտող)
Անունը Գեորգ Ֆրիդրիխ Գրոտեֆենդ
Բնօրինակ
անունը
Georg Friedrich Grotefend
Ծնվել է հունիսի 9, 1775
Ծննդավայր Մյունդեն (Գերմանիա)
Մահացել է դեկտեմբերի 15, 1853
Մահվան վայր Հաննովեր (Գերմանիա)

Ֆրիդրիխ Գրոտեֆենդ (գերմ.՝ Georg Friedrich Grotefend, ծնվ. 1775, հունիսի 9, Մյունդեն Գերմանիա, մահ. 1853, դեկտեմբերի 15, Հաննովեր), գերմանացի լեզվաբան, հետազոտող։

Գրոտեֆենդը ուսանում է նախ հայրենի քաղաքում, ապա Իլֆելդի լիցեյում, որից հետո բանասիրություն է ուսումնասիրում Գյոթինգենում։ 1797 նա նշանակվում է քաղաքային դպրոցի ուսուցչի օգնական, 1803 պրոռեկտորի օգնական, իսկ հետագայում՝ Ֆրանկֆուրդ–Մայնի գիմնազիայի կոնռեկտոր։ 1817 նա հիմնում է գերմաներեն լեզվի ուսումնասիրության ընկերություն, 1821 նշանակվում է Հաննովերի լիցեյի տնօրեն, իսկ 1849 անցնում է թոշակի։

Գործունեությունը[խմբագրել]

27 տարեկանում ոչ մի բանով դեռևս աչքի չընկած պատանու խելքին փչում է գրազ գալ. նա պնդում է որ իրեն կհաջողվի գտնել սեպագիր տեքստերը վերծանելու բանալին։ 1802 նա իր հետազոտությունների առաջին արդյունքների մասին զեկուցում է Գյոթինգենի Գիտությունների ակադեմիային։

Գրոտեֆենդը, որ պատանի հասակից սովոր էր հիմքից բռնել գործը՝ սկսեց հենց սկզբից։ Ամենից առաջ նա վճռեց հիմնավորել այն տեսակետը, որի համաձայն սեպաձև նիշերը գրեր են, այլ ոչ զարդաքանդակներ, այնուհետև եզրակացրեց, որ այդ գրերը նախատեսվել են որևէ կարծր նյութի վրա գրելու համար։

Այնուհետև Գրոտեֆենդը ապացուցեց, որ թև սեպագիր նիշերը ձգված են տարբեր կողմերի վրա, բայց հիմնական ուղղությունները կարող են լինել միայն երկուսը՝ կամ վերից վար կամ ձախից աջ։ Այն խանդավառության զգացումը, որը համակեց Գյոթինգենի ուսուցչի երիտասարդ օգնականին , երբ նա հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով տեքստերի բնագրերի գտնվելու վայրից և երեք հազարամյակ հեռու դրանց գրված լինելու դարաշրջանից՝ համոզվեց, որ իր հիպոթեզը ճիշտ է։ Հենց Գրոտեֆենդին է պատկանում այն հայտնագործության առաջնությունը, որի պատմական նշանակությունը լրիվ չափով ի հայտ եկավ Միջագետքում հետագա վիթխարի հնագիտական պեղումների ժամանակ։ [1]

Commons-logo.svg

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Կ. Կերամ, Աստվածներ դամբարաններ գիտնականներ, Հայաստան, Երևան 1971, էջ 240