Մյունդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյունդեն
Տեսակindependent community?, urban municipality in Germany?, բնակավայր, քաղաք և Քաղաքյին համայնք
Երկիր Գերմանիա[1]
ՎարչատարածքԳյոթինգեն[2]
ԲԾՄ123 մետր
Մակերես121,16 կմ² (դեկտեմբերի 31, 2017)[3][4] և 121,17 կմ² (սեպտեմբերի 30, 2019)[2]
Ջրլիցի ափինWerra?, Վեզեր և Fulda?
Քարտեզ
Քարտեզ

Մյունդեն[5] (գերմ.՝ Hann. Münden), նախկինում՝ Հաննովերշ Մյունդեն (գերմ.՝ Hannoversch Münden), քաղաք Գերմանիայում, Ստորին Սաքսոնիայում, Վեզերը կազմավորող երկու գետերի ակունքում։

Մյունդեն քաղաքը գտնվում է Գյոթինգեն շրջանի կազմում։ Բնակչություը կազմում է 24 525 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալով)։ Տարածքը կազմում է 121,11 կմ²։ Պաշտոնական կոդ՝ — 03 1 52 016։ Քաղաքը բաժանվում է 11 քաղաքային շրջանների։

Քաղաքի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գերմաներեն պաշտոնապես նշանակում է Հան Մյունդեն (գերմ.՝ Hann. Münden)[6]։ Ի սկզբանե քաղաքն անվանվել է Մյունդեն (գերմ.՝ Münden), ինչը նշանակել է «միախառնում»։ Այն հաճախ շփոթել են Մինդեն քաղաքի հետ, որը ևս գտնվում է Վեզեր գետի մոտ։ Երկու քաղաքները տարբերակելու համար հստակեցրել են․ Հաննովերշ Մյունդենը (գերմ.՝ Hannoversch Münden) գտնվում է Հաննովերի տարածաշրջանում՝ ի տարբերություն Պրեյսիշ Մինդենի (գերմ.՝ Preußisch Minden), որը գտնվում է Պրուսիայում կամ՝ Մինդենի (գերմ.՝ Minden), որը գտնվում է Վեստֆալիայում։

Հաննովերշ Մյունդենի ամբողջական անվանումը չի տեղավորվել երկաթուղու տոմսի վրա, մյուս կողմից էլ արտասանությամբ նման էր Հաննովեր Շմյունդենին։ Ուստի շրջանառության մեջ մտավ և հաստատվեց կրճատ՝ Մյունդեն անվանումը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնակչություն
1990 25 284
1995 26 463
2000 25 810
2005 25 173
2010 24 505

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis
  3. https://www1.nls.niedersachsen.de/statistik/html/default.asp — 2016.
  4. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal)Federal Statistical Office.
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 243.
  6. § 1, статья 1, устава города от 9 ноября 2006 гласит: Die Stadt führt den Namen «Hann. Münden».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]