Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետ
անգլ.՝ Fredrick Charles Bartlett
Ծնվել էհոկտեմբերի 20, 1886(1886-10-20)[1][2]
Stow-on-the-Wold, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1969(1969-09-30)[1][2] (82 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և British Psychological Society?
Ալմա մատերՍուրբ Ջոնի քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարCharles Samuel Myers? և James Ward?
Պարգևներ

Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետ (անգլ.՝ Fredrick Charles Bartlett, հոկտեմբերի 20, 1886(1886-10-20)[1][2], Stow-on-the-Wold, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1969(1969-09-30)[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հոգեբան[4][5][6][7][8], Քեմբրիջի համալսարանի փորձարարական հոգեբանության առաջին պրոֆեսոր, ժամանակակից կոգնիտիվ հոգեբանության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկ Չարլզ Բարտլետը ծնվել է 1886 թվականի հոկտեմբերի 20-ին Վյոլդի Ստոուում։ Ուսումնասիրել է սոցիալական գիտություններ Քեմբրիջի Սուրբ Հովհաննես քոլեջում, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել տեղի հոգեբանության լաբորատորիայում, որը հետագայում ղեկավարել է 1931-1951 թվականներին։ 1944 թվականին եղել է Կիրառական հոգեբանության հետազոտությունների խմբի հիմնադիրներից մեկը, գլխավորելով այն 1945 թվականին[9]։ 1932 թվականին ընտրվել է Թագավորական միության անդամ, իսկ 1948 թվականին նրան շնորհվել է ասպետի կոչում։

1952 թվականին գիտության մեջ ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվել է Լոնդոնի թագավորական ընկերության Թագավորական մեդալով[10]։

1958 թվականին ընտրվել է Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի արտասահմանյան պատվավավոր անդամ[11]։

Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետը մահացել է 1969 թվականի սեպտեմբերի 30-ին Քեմբրիջում։

Բարտլետի առավել հայտնի աշխատանքները վերաբերում են հիշողության գործընթացների ուսումնասիրության բնագավառին․ նա փորձարկվողի համար ընթերցել է մի քանի դեպքերի անտրամաբանորեն հերթականությամբ կարճ պատմություններ, իսկ հետո՝ որոշ ժամանակ անց, նրանց խնդրել է հիշել այդ պատմությունները առավելագույնս ճշտորեն։ Նա հայտնաբերել է, որ մարդկանց մեծամասնության համար ծայրահեղ դժվար է հիշել այդպիսի պատմություները, անգամ բազմաթիվ անգամ ընթերցելուց հետո, և նա առաջ է քաշել այսպես կոչված հիշողության սխեմայի տեսությունը, որի համաձայն՝ պատմության այն տարրերը, որոնք չեն գրանցվում լսողի հիշողության սխեմայում, արդյունքում բացառվել էին նրա հիշողությունից կամ վերափոխվել են[12].

Բրիտանական էրգոնոմիական միությունը Բարտլետի պատվին շնորհում է նրա անունը կրող մեդալ, իսկ Փորձարարական հոգեբանության միությունը անցկացնում է Բարտլետի անվան ամենամյա դասախոսություններ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. Бартлетт / М. В. Фаликман // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 75. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  5. *«Frederic Charles Bartlett Kt., C.B.E., M. A. Cantab., F.R.S». Lancet. 2 (7625): 855–856. 1969. doi:10.1016/s0140-6736(69)92319-8. PMID 4186318.
  6. Oldfield, R. C. (1972). «Frederic Charles Bartlett: 1886-1969». The American Journal of Psychology. 85 (1): 133–140. PMID 4553309.
  7. «Obituary Notices». BMJ. 4 (5676): 175–179. 1969. doi:10.1136/bmj.4.5676.175. PMC 1629959. PMID 4898567.
  8. «Sir Frederick Bartlett (1886–1969), An Intellectual Biography». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Dalgleish, Tim. «The thinking person's emotion theorist: A comment on Bartlett's 'Feeling, imaging, and thinking'». British Journal of Psychology. British Journal of Psychology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  10. Royal Medal (անգլ.).
  11. «Book of Members, 1780-2010: Chapter B» (PDF). American Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  12. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 23-ին.