Ֆրանսիս Վեբեր
Ֆրանսիս Վեբեր Francis Veber | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա և Ուազա, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | François Pignon? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, լրագրող, գրող, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Pierre-Gilles Veber?, մայր՝ Georgette Paul? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Francis Veber Վիքիպահեստում |
Ֆրանսիս Վեբեր (ֆր.՝ Francis Veber, հուլիսի 28, 1937[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Սենա և Ուազա, Ֆրանսիա[4]), հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դրամատուրգ է[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի առիթով Վեբերը ասել է, «Ես մելամաղձոտ եմ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է...»։ Նրա ծնողները գրողներ են եղել. մայրը հայ է, հայրը՝ հրեա։
«Երկու ցեղասպանություն և երկու Արցունքի պատ չեն կարող չազդել քո կյանքի վրա։ Բեռը, որով աշխարհ ես գալիս, քեզ հետ մնում է մինչև գերեզման։ Եթե տխրելու հակված էություն ունես, դրախտ ընկնելիս էլ կթախծես»: «Հայ-հրեական արյունն առանձնակի դրոշմ է թողնում իմ ֆիլմերի վրա»,— ասում է Վեբերը,— «դրանցում էրոտիկ տեսարաններ երբեք չեն լինում, ես միշտ շփոթվում եմ, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են սեր անում։ Իսկ ընդհանրապես ես նախընտրում եմ ցույց տալ փոքր մարդու հաղթանակը»։
Նկարահանել է բազմաթիվ նրբիմաստ կատակերգություններ։ «Դուբլյոր» ֆիլմում նկարահանվել է էպիզոդիկ դերում։ Իր ամենավաղ աշխատանքները նկարահանել է Ֆրանսիայում։ 20-րդ դարի 90-ական թվականներին տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 թ. - «Խաղալիքը» - (կատակերգություն) (Le jouet)
- 1981 թ. - «Ձախորդները» - (կատակերգություն) (La chèvre)
- 1983 թ. - «Հայրիկները» - (կատակերգություն) (Les compères)
- 1985 թ. - «Փախստականները» - (կատակերգություն, մարտաֆիլմ) (Les fugitifs)
- 1989 թ. - «Փախստականներ» - (կատակերգություն, մարտաֆիլմ) (Three Fugitives)
- 1992 թ. - «Ինչ էի անում ես այս ամռանը» (կատակերգություն) (Out on a Limb)
- 1996 թ. - «Հովազը» - (Արկածային) (Le jaguar)
- 1998 թ. - «Ընթրիք ցանցառի հետ» - (կատակերգություն) (Le dîner des cons)
- 2000 թ. - «Քամելիոնը» - (կատակերգություն) (Le placard)
- 2003 թ. - «Ձախորդները» - (կատակերգություն) (Tais-toi!)
- 2006 թ. - «Դուբլյորը» - (կատակերգություն) (La doublure)
- 2008 թ. - «Ձանձրալին», (կատակերգություն) (L'emmerdeur)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 թ. - «Անվանիր ինձ Մաթիլդա» (Appelez-moi Mathilde)
- 1971 թ. - «Լինում է, չի լինում մի ոստիկան» - (կատակերգություն) (Il était une fois un flic)
- 1972 թ. - «Բարձրահասակ շիկահերը՝ սև կոշիկով» - (կատակերգություն) (Le Grand blond avec une chaussure noire)
- 1973 թ. - «Հոյակապը» (Le Magnifique)
- 1973 թ. - «Ձանձրալին» - (կատակերգություն) (L'Emmerdeur)
- 1975 թ. - «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» - (կատակերգություն) (Le Retour du grand blond)
- 1975 թ. - «Էլ տեղ չկա» (On aura tout vu)
- 1975 թ. - «Վարդագույն հեռախոսը» (Le Téléphone rose)
- 1975 թ. - «Բարով մնաս, ոստիկան» (Adieu Poulet)
- 1976 թ. - «Խաղալիքը» (Le Jouet)
- 1978 թ. - «Վանդակ տարօրինակների համար» (La Cage aux folles)
- 1979 թ. - «Հարված գլխով» (Coup de tête)
- 1980 թ. - «Կիրակնօրյա սիրեկանները» (Les Séducteurs)
- 1980 թ. - «Վանդակ տարօրինակների համար 2» (La Cage aux folles II)
- 1981 թ. - «Ձախորդները» (La Chèvre)
- 1985 թ. - «Հայրիկները» (Les Compères)
- 1985 թ. - «Փախստականները» - (կատակերգություն) (Les Fugitifs)
- 1985 թ. - «Միայնակը» (Le Solitaire)
- 1996 թ. - «Ուրվականը վարորդի հետ» (Fantôme avec chauffeur)
- 1996 թ. - «Յագուար» - (Արկածային) (Le Jaguar)
- 2006 թ. - «Դուբլյորը» - (կատակերգություն) (La Doublure)
- 2008 թ. - «Ձանձրալին», (կինոկատակերգություն) (L'Emmerdeur)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկխոսություների հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 թ. - «Վախ քաղաքում» (Peur Sur La Ville)
- 1980 թ. - «Վանդակ տարօրինակների համար 2» (La Cage Aux Folles 2)
Ստեղծագործությունների էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թ. - «Խաղալիքը» (The Toy)
- 1982 թ. - «Գործընկերները» (Partners)
Վերանկարահանված ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թ. - «Խաղալիքը», «Խաղալիքը» ֆիլմի վերանկարահանված տարբերակ
- 1989 թ. - «Երեք փախստականներ» - «Փախստականները» ֆիլմի վերանկարահանված տարբերակ, նկարահանվել է հենց իր՝ Վեբերի կողմից ԱՄՆ ներգաղթելուց հետո։
- 1991 թ. - «Զուտ բախտավորություն» - «Ձախորդները» ֆիլմի վերանկարահանված տարբերակ
- 1997 թ. - «Հայրերի օրը», «Հայրիկները» ֆիլմի վերանկարահանված տարբերակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140116761 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Légifrance
- ↑ Légifrance
- ↑ Légifrance
- ↑ Internet Movie Database
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պայմանագիր» (1970 թ.), Ֆրանսիս Վեբերի կողմից գրված պիես, որի հիման վրա 2008 թ. նկահարահնվեց «Ձանձրալին» կինոկատակերգությունը Արխիվացված 2009-09-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիս Վեբեր» հոդվածին։ |
|
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի անձինք
- 21-րդ դարի անձինք
- Ֆրանսիացիներ հայկական սերմամբ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ