Ֆիլիպ Լաշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Լաշո
ֆր.՝ Philippe Lacheau
Ծնվել էհունիսի 25, 1980(1980-06-25)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՖոնտենե-սու-Բուա կամ Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և հեռուստառեժիսոր

Ֆիլիպ Լաշո (ֆր.՝ Philippe Lacheau, հունիսի 25, 1980(1980-06-25)[1], Ֆոնտենե-սու-Բուա և Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002- 2010 թվականներին Ֆիլիպ Լաշոն աշխատել է ֆրանսիական հեռուստատեսությունում, այնպիսի հեռուտահաղորդումների վրա, ինչպիսիք են "Casting Live" (2002)[3], "Total Fun" (2003) և "Pour le meilleur et pour le fun" (2004)։ Նա նաև աշխատել է Կարլ Զերոյի հետ "C’est quoi ce jeu ?" (2004), Միշել Դենիսոտի հետ Le Grand Journal (2005–07) հաղորդումների վրա։ 2009 թվականին սկսել է նկարահանվել «Լուռ գրադարան» հեռուստասերիալում, որի պրոդյուսերը եղել է Քրիստոֆ Դեքհավենը։ Ավելի ուշ միացել է Լոուրեն Ռուքուիի նկարահանողական խմբին՝ աշխատելով հեռուստատեսային մի քանի նախագծերի վրա[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս սիրային կապի մեջ է գտնվում ֆրանսիացի դերասանուհի Էլոդի Ֆոնտանի հետ[5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում Դեր Ռեժիսոր Ծանոթագրություններ
2010 Սիրտ կոտրողը Սիրեցյալ Պասկալ Շոմեյ
2012 80-ականների աստղեր Մարսիալ Ֆրեդերիկ Ֆորեստեր և Թոմաս Լենգման
2013 Մեծ ցիկլ մեկնաբան Լորեն Տուե
Փարիզ ցանկացած գնով Ֆիրմին Ամորի Ռեմ Քերիջի նաև սցենարիստ
2014 Դայակ Ֆրենկ Նիկոլա Բենամու և Ֆիլիպ Լաշո նաև սցենարիստ
Տնային տնտեսության տեսարաններ Մարիոնի եղբայրը Ֆրանսիս Դուկե Հեռուստասերիալ (Առաջին սերիա)
2015 Դայակ 2 Ֆրենկ Նիկոլա Բենամու և Ֆիլիպ Լաշո (2) նաև սցենարիստ
2016 Կենդանիների գաղտնի կյանքը Մաքս Քրիս Ռենո և Յարոու Շենի ֆրանսերեն կրկնօրինակում
2017 Alibi.com Գրեգորի վան Հաֆֆել Ֆիլիպ Լաշո (3) նաև սցենարիստ

Ռեժիսոր / Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում Պաշտոն Ծանոթագրություններ
2014 Դայակ $20.3 միլիոն[7] Ալպե Դուզ կատակերգական ֆիլմերի միջազգային փառատոնի հանդիսատեսի մրցանակ
Ալպե Դուզ կատակերգական ֆիլմերի միջազգային փառատոնի առանձնահատուկ ֆիլմ
2015 Դայակ 2 $22 միլիոն[8]
2017 Alibi.com $24.6 միլիոն[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Philippe Lacheau - La biographie de Philippe Lacheau avec». Gala.fr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «"Chut Chut Chut", Le classeur ep1». YouTube. 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «Philippe Lacheau, fier avec sa chérie Elodie Fontan devant la belle Alice David». Purepeople.com. 2015 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Philippe Lacheau et sa belle Elodie Fontan : Fans amoureux d'un PSG triomphant». Purepeople.com. 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Babysitting (2014)». JPBox-Office. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Babysitting 2 (2015)». JPBox-Office. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  9. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=16627

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Լաշո» հոդվածին։