Ֆաննի Մենդելսոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաննի Մենդելսոնը գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր է , Ֆելիքս Մենդելսոնի քույրն է: Ծնվել է 1805 թվականի նոյեմբերի 14-ին Համբուրգում և մահացել 1847 թվականի մայիսի 14-ին Բեռլինում:
Կենսագրություն [խմբագրել]
Նա մեծացել է Բեռլինի արիստոկրատ միջավայրում: Ստացել է հիանալի կրթություն իր մոր կողմից: Սերում է ծագումով հրեա փիլիսոփա Աբրահամ Մենդելսոնի տոհմից: 19-րտ դարի հազվագյուտ կին կոմպոզիտորներից է: Նվագել է համերգներ որպես դաշնակահար: 1829 թվականին նա ամուսնանում է նկարիչ Հենսելի հետ և ունենում է մեկ տղա: Նա ստանձնել է տարբեր համերգների կազմակերպչի պաշտոն: Իր եղբոր վաղ տարիքի գրած որոշ երգերի իրական հեղինակը ինքն է: Մահացել է ապոպլեքսիայից՝ 42 տարեկան հասակում: