Օրսոն Սքոթ Քարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրսոն Սքոթ Քարդ
Ծնվել էօգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրՌիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ[4]
Գրական անունBrian Green, Frederick Bliss[5], Bryan Green[5], P. Q. Gump[5] և Byron Walley[5]
Մասնագիտությունգրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրիհեմ Յանգի համալսարան, Յուտայի համալսարան, Նոտր Դամ համալսարան և Brigham Young High School?
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներEnder's Game hexalogy?, The Tales of Alvin Maker? և Homecoming Saga?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
 Orson Scott Card Վիքիպահեստում

Օրսոն Սքոթ Քարդ (անգլ.՝ Orson Scott Card, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2][3][…], Ռիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող-ֆանտաստ, գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և այլընտրանքային պատմության ժանրերում մի շարք գրքերի հեղինակ։

Առաջին հերթին հայտնի է Էնդերի մասին վեպերի շարքի շնորհիվ, որը նվիրված է միջաստղային պատերազմին և արտերկրային քաղաքակրթության հետ մարդկության շփումներին։ Սերիայի առաջին երկու վեպերը՝ «Էնդերի խաղը» և «Նրանց ձայնն ովքեր չկան» արժանացել են «Հյուգո» (1985 և1986)[8] և «Նեբյուլա» (1986 և 1987) մրցանակներին[9]։

Օրսոն Սքոթ Քարդը գրական ներդրում է կատարել համակարգչային խաղերի որոշ ծրագրերում։ Նրա գրչին են պատկանում The Secret of Monkey Island խաղի «մարտական հարձակումները», ինչպես նաև The Dig խաղի երկխոսությունների զգալի մասը[10]։

Ավելի ուշ Քարդը դարձել է Advent Rising խաղի սցենարների և երկխոսությունների հեղինակներից մեկը[10], ինչպես նաև մասնակցել է աշխարհի և Firefall համակարգչային խաղի պատմության աշխատանքներին[11]։

Քարդը ավարտել է Բրիգամ Յանգի և Յուտայի համալսարանները[12]։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետևորդն է և նրա առանցքային գործիչներից մեկի՝ Բրիգամ Յանգի անմիջական հետնորդը[13]։ Քարդը հայտնի է նաև որպես հրապարակախոս և քաղաքական մեկնաբան, նրա ծայրահեղ աջ քաղաքական հայացքները և համասեռամոլների և նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ հակասական հայտարարությունները հաճախ քննադատություն են առաջացրել[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվական - Ջոն Քեմփբելի անվան մրցանակ
  • 1981 թվական - «Երգի վարպետ» (անգլ.՝ Songmaster), Համիլթոն-Բրեկետ մրցանակ 81
  • 1984 թվական - «Սրբեր» վեպը ճանաչվել է Association for Mormon Letters-ի տարվա գիրք
  • 1985 թվական - «Էնդերի խաղը»․ Նեբյուլա մրցանակ 85, Հյուգո մրցանակ 86, Համիլթոն-Բրեկետ մրցանակ 86, SF Chronicle Readers Poll մրցանակ 86
  • 1987 թվական - «Նրանց ձայնն ովքեր չկան»․ Նեբյուլա մրցանակ 86, Հյուգո մրցանակ 87, Լոկուս մրցանակ 87, SF Chronicle Readers Poll մրցանակ 87
  • 1987 թվական - «Ակն ընդ ական» վիպակը․ Հյուգո մրցանակ 88, Ճապոնական Հյուգո մրցանակ 89,
  • 1987 թվական - «Հեթրեկ գետ»․ Նեբյուլա անվանակարգ 86, Հյուգո անվանակարգ 87, ֆենտեզի համաշխարհային մրցանակ 87
  • 1988 թվական - «Յոթերորդ որդին», Հյուգո անվանակարգ 88, ֆենտեզի համաշխարհային մրցանակի անվանակարգ 88, Mythopoeic Society մրցանակ 88, Լոկուս մրցանակ (լավագույն ֆենտեզի վեպ) 88;
  • 1989 թվական - Հյուգո և Նեբյուլա մրցանակների անվանակարգեր «Կարմրամորթ մարգարե» (անգլ.՝ Red Prophet) վեպի համար
  • 1991 թվական - Հյուգո մրցանակ How to Write Science Fiction and Fantasy-ի համար (Writer’s Digest Books, 90)
  • 1992 թվական -  Skylark մրցանակ՝ ֆանտաստիկայի զարգացման գործում ներդրած ավանդի համար
  • 1995 թվական - Լոկուս մրցանակ լավագույն ֆենտեզի վեպի համար (վեպը՝ Alvin Journeyman)

Էնդերի տիեզերք / Ender[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդերի պատմությունը

  1. Էնդերի խաղը [Ender’s Game] (1977) (պատմվածք)
  2. Էնդերի խաղը [Ender’s Game] (1985)
  3. Ներդրումային խորհրդական [Investment Counselor] (1999) (պատմվածք)
  4. Նրանց ձայնն, ովքեր չկան [Speaker for the Dead] (1986)
  5. Քսենոցիդ [Xenocide] (1991)
  6. Բանականության երեխաները [Children of the Mind] (1996)
  7. Առաջին հանդիպումները [First Meetings] (2002) (հավաքածու)
  8. Էնդերն աքսորում [Ender in Exile] (2008)

Բոբի պատմությունը

  1. Էնդերի ստվերը [Ender’s Shadow] (1999)
  2. Հեգեմոնի ստվերը [Shadow of the Hegemon] (2000)
  3. Ստվերների թատրոն [Shadow Puppets] (2002)
  4. Հսկայի ստվերը [Shadow of the Giant] (2005)
  5. Ստվերների փախուստը[14] [Shadows in Flight] (2012)

Առաջին պատերազմը ժուկերների հետ

  1. Երկիրը անգիտություն մեջ [Earth Unaware] (2012)
  2. Երկիրը կրակում [Earth Afire] (2013)
  3. Երկիրն արթնանում է [Earth Awakens] (2014)

Երկրորդ պատերազմը ժուկերների հետ

  1. Ռոյ [The Swarm] (2016)
  2. Փեթակ [The Hive] (նախատեսվում է)
  3. Թագուհիներ [The Queens] (նախատեսվում է)

Այլ

  1. Պարգևների պատերազմ [A war of Gifts: an Ender Story] (2007)

Ստեղծագործ Էլվինի մասին / The Tales of Alvin Maker[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յոթերորդ որդին [Seventh Son] (1987)
  2. Կարմրամորթ մարգարե [Red Prophet] (1988)
  3. Ենթավարպետ Էլվին [Prentice Alvin] (1989)
  4. Վարձկան Էլվին [Alvin Journeyman] (1995)
  5. Սրտի կրակ [Heartfire] (1998)
  6. Քմծիծաղով մարդը [The Grinning Man] (1998)
  7. Բյուրեղյա քաղաք [The Crystal City] (2003)

Վերադարձ տուն / Homecoming[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկրի հիշողությունը [The Memory of Earth] (1992)
  2. Երկրի կանչը [The Call of Earth] (1992)
  3. Երկրի նավերը [The Ships of Earth] (1994)
  4. Դեպի երկիր [Earthfall] (1995)
  5. Երկրի զավակը [Earthborn] (1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Mormon Literature & Creative Arts
  4. 4,0 4,1 4,2 https://mormonarts.lib.byu.edu/people/orson-scott-card
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. http://www.ala.org/yalsa/booklistsawards/bookawards/margaretaedwards/maeprevious/winners
  7. http://gpi.noosfere.org/2000.php
  8. տես «Հյուգո» մրցանակի մասին հոդվածը
  9. տես «Նեբյուլա» մրցանակ լավագույն վեպի համար
  10. 10,0 10,1 «Интервью с Орсоном Скоттом Кардом» (անգլերեն). Gaming Today. 2007 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  11. Affinity(անգլ.)
  12. «About The U | Career & Professional Development Center» (անգլերեն). careers.utah.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. 13,0 13,1 Willett, Edward Orson Scott Card: Architect of Alternate Worlds. — New Jersey: Enslow Publishers, Inc, 2006. — ISBN 0-7660-2354-0
  14. Կ․ Պլեշկովի թարգմանություն, Ատիկուս-Այբբենարան, 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրսոն Սքոթ Քարդ» հոդվածին։