Օրբելիների կոդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրբելիների կոդը
ռուս.՝ Код Орбели
Երկիր{{{2}}} Հայաստան
 Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
ֆիլմ-կենսագրություն
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱշոտ Ջազոյան
Վիկտորյա Գրուդինսկայա
ՊրոդյուսերՎիկտորյա Գրուդինսկայա
Սցենարի հեղինակԱշոտ Ջազոյան
ԿինոընկերությունRealjet
Տևողություն39 րոպե

«Օրբելիների կոդը», հայ-ռուսական վավերագրական ֆիլմ հայտնի գիտնականների տոհմի, հայկական Օրբելիների ընտանիքի մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 12-ին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանել են Աշոտ Ջազոյանը և Վիկտորյա Գրուդինսկայան` Հայաստանի մշակույթի նախարարության, Realjet կինոընկերության և «4 формата» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ[1]։ Ֆիլմը նկարահանվել է 7 ամսում։ Նկարահանվել է Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի տարածքում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 12-ին Մոսկվայում, «Ռոլան» կինոթատրոնում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Օրբելի հայտնի եղբայրների մասին է, որոնք գիտության և մշակույթի նշանավոր գործիչներ էին, որոնցից ամեն մեկն ընտրել է գիտության իր ճյուղը։ Ֆիլմը պատմում է նաև գիտության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագորցակցությանն ուղղված նրանց ավանդի մասին։ Ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին, եղել է պրոֆեսոր, ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը։ Միջնեկը՝ Լևոն Օրբելին, եղել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը, ակադեմիկոս, Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ Կրտսեր եղբայրը՝ Հովսեփ Օրբելին, մոտ քսան տարի եղել է Էրմիտաժի ղեկավարը, հիմնադրել է Հայաստանի Գիտությունների ակադեմիան և եղել նրա առաջին նախագահը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Денисов (2012 թ․ հուլիսի 5). ««Код Орбели» вновь на экранах». Новые Известия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  2. Օրբելի եղբայրներից յուրաքանչյուրն իր նշանակալի ներդրումն ունի ռուսական մշակույթում
  3. Елена Хрусталева (2012 թ․ մարտի 16). «В Москве прошла презентация фильма «Код Орбели»». NovostiNK.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  4. «125 ЛЕТ СО ДНЯ РОЖДЕНИЯ ИОСИФА ОРБЕЛИ. "Код Орбели"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.