Օռլի Կաստել-Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռլի Կաստել-Բլում
Ծնվել էնոյեմբերի 26, 1960(1960-11-26)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունգրող և ֆակուլտետ
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԹել Ավիվի համալսարան և Բեյթ Ցվի
ԱշխատավայրԹել Ավիվի համալսարան
Պարգևներ
 Orly Castel-Bloom Վիքիպահեստում

Օռլի Կաստել-Բլում (եբրայերեն՝ אורלי קסטל-בלום‎, նոյեմբերի 26, 1960(1960-11-26)[1], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի գրող, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 26-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում՝ եգիպտական ծագում ունեցող հրեաների ընտանիքում[2]։ Դաստիարակվել է դայակների կողմից և մինչև երեք տարեկան հասակը խոսել է միայն ֆրանսերեն[3]։

Օռլին ուսումնասիրել է կինեմատոգրաֆիան Թել Ավիվի համալսարանում և Ռամատ Գանի Բեյթ Ցվիի Գեղարվեստի դպրոցում։ Նա դասախոսություններ է կարդացել Հարվարդում, Բերքլիում և Նյու Յորքի համալսարանում[4]։ Ներկայումս ապրում է Թել Ավիվում, ամուսնացած է, ունի երկու երեխա։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումի խոսքով՝ իր գրական գործունեությունը սկսվել է առաջին հղիության ժամանակ, երբ նրա հորը մնում էր ապրել ընդամենը երկու օր (թոքերի քաղցկեղ)։ Բլումի առաջին գիրքը՝ «Քաղաքային կենտրոնից հեռու» պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1987 թվականին «Ամ Հովեդ» գրական հրատարակչության խմբագիր Խաիմ Պեսախի կողմից[5]։

Նրա «Դոլլի քաղաքը» վեպը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում[4]։ Նոր գույներով որոշակի թեմաներ ցուցադրող նրա աշխատանքների մեջ հետաքրքիր են «Ազատ ռադիկալներ» (2000) (3-րդ դեմքով գրված առաջին ստեղծագործությունը) և «Բրնձի հետ չեն վիճում» (2004) ժողովածուները։ Նրա վերջին աշխատանքը «Ձմեռային կյանք» պատմվածքների ժողովածուն է (2010)։ Բլումի լեզուն տարբերվում է այժմեականությամբ և հնից խորթացածությամբ[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tel Aviv Foundation Award (1990); Alterman Prize for Innovation (1993); Prime Minister`s Prize three times (1994, 2001, 2011); Newman Prize (2003); French WIZO Prize for Human Parts (2005) и Leah Goldberg Prize (2007).[7]
  • Սապիրի մրցանակ (2015)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. https://brockhaus.de/ecs/enzy/article/castel-bloom-orly
  3. North Tel Aviv star — Haaretz Daily Newspaper | Israel News
  4. 4,0 4,1 АЛЬМАНАХ «ДИАЛОГ» | Орли Кастель-Блюм
  5. Kastel
  6. Орли Кастель-Блюм. Жизнь зимой
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլի Կաստել-Բլում» հոդվածին։