Օպպիանոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպպիանոս (2-րդ դարի երկրորդ կես), հույն բանաստեղծ, ապրել և ստեղծագործել է հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ։
Ծնվել է Կիլիկիայի Կորիկոս քաղաքում։ Կենսագրական տեղեկություններ չկան նրա մասին. հայտնի է միայն այն, որ թողել է մի պոեմ, բաղկացած հինգ գրքից։ Պոեմը կրում է «Ձկնորսության մասին» վերնագիրը, որը պահպանվել է ամբողջությամբ։ Նրան է վերագրվում նաև «Որսի մասին» պոեմը։ Այս պոեմները դիդակտիկ բնույթի են և հիշեցնում են Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմը։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ա. Գ. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Ե., «Լույս», 1968, էջ 592-593։