Օձն արծվի ստվերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օձն արծվի ստվերում
յուե չինարեն 蛇形刁手
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ[1], մարտարվեստի մասին ֆիլմ[1] և Բուֆոնադ[1]
Թվականմարտի 1, 1978[2], սեպտեմբերի 5, 1978[2], ապրիլի 13, 1979[2], դեկտեմբերի 1, 1979[2], դեկտեմբերի 21, 1979[2], հոկտեմբերի 1, 1981[2], նոյեմբեր 1982[2] և սեպտեմբեր 1983[2]
Լեզույուե չինարեն
ՌեժիսորՅուն Վո Փհին
ՊրոդյուսերԻն Սի Յուն և Chen Chuan?
Սցենարի հեղինակԻն Սի Յուն, Լանգ Սյաո և Clifford Choi Kai-kwong?
ԴերակատարներՋեքի Չան, Յուն Սիու Տհին, Հվան Չժոն Ռի, Դին Շեկ և Ֆուն Հակ Կյոն
ՕպերատորCheung Hoi?
ԵրաժշտությունStanley Chow Fook-Leung?
ՄոնտաժPoon Hung?
Պատմվածքի վայրԳուանդուն
Տևողություն98 րոպե
Շահույթ2 708 748,2 HK$[3]

«Օձն արծվի ստվերում» (անգլ.՝ Se ying diu sau), ռեժիսոր Յուեն Վու-Պինի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Ջեքի Չանը, Սիու Տիեն Յուենը, Յանգ Լի Հվանգը, Դին Շեկը, Ռոյ Հորանը, Հակ-Օն Ֆանգը, Լանգ Չանը, Չեն Տիեն Լունգը, Յիու Լամ Չանը, Ջին Ցզյանը։

Ֆիլմի դեպքերը կատարվում են Չինաստանում՝ Ցին դինաստիայի օրոք։ Աղքատ որբ Չիեն Ֆուն պատահաբար փրկում է կունգ ֆուի վարպետ Պայ Չեն-Չենյին, որը "Օձի բռունցք" դպրոցի վերջին ներկայացուցիչն է։ Այդ դպրոցը վերացրել է "Արծվի ճանկ" դպրոցի ջանքերով։ Երախտապարտ վարպետը պատանուն դարձնում է իր աշակերտը և նրան է փոխանցում իր մարտարվեստի գաղտնիքները։ Իսկ աշակերտն այնքան տաղանդավոր է դուրս գալիս, որ իր ուսուցչի սովորեցրածների հիման վրա ստեղծում է իր սեփական ոճը։ Այդ հայտնագործությունը շատ ժամանակին էր արված, քանի որ այն շատով հարկ է լինում կիրառել, քանի որ "Արծվի ճանկի" սաները անհաղթահարելի Շեն Կուանի հետ գտնում են Պայ Չեն-Չենյին և որոշում են սպանել նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]