Օլիվեր Բոլդուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Բոլդուին
անգլ.՝ Oliver Baldwin, 2nd Earl Baldwin of Bewdley
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1899(1899-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրAstley and Dunley, Malvern Hills, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 10, 1958(1958-08-10)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրMile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գրող
Ծնողներհայր՝ Սթենլի Բոլդուին[3][4], մայր՝ Լյուսի Բոլդուին[3][4]
Զբաղեցրած պաշտոններԲրիտանիայի 38-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ և Լորդերի պալատի անդամ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
 Oliver Baldwin Վիքիպահեստում

Օլիվեր Բոլդուին (անգլ.՝ Oliver Ridsdale Baldwin, 2nd Earl Baldwin of Bewdley, մարտի 1, 1899(1899-03-01)[1][2][3][…], Astley and Dunley, Malvern Hills, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 10, 1958(1958-08-10)[1][2][3][…], Mile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ, լրագրող, Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի սպա։ 1929-1947 թվականներին եղել է Բրիտանական պառլամենտի անդամ։ 1948-ից մինչև 1950 թվականը եղել է Հողմակողմ կղզիների նահանգապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Ռիդսեյլի (Բոլդուին) տապանաքարը Արևմտյան Հնդկաստանի Անտիգուայի կղզու բլրին:

Օլիվեր Բոլդուինը ծնվել է Ասթլեյ Հոլում (Վուստերշիր) բիզնեսմեն Սթենլի Բոլդուինի և Լյուսի Ռիդսլեյլի ընտանիքում[5]։ Ավագ Բոլդուինը 1908 թվականին Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության կողմից պատգամավոր է ընտրվոել, և 15 տարի անց դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։ նա որդուն ուղարկել է ուսման Իթըն քոլեջ, որի քաղքենական բարքերին երիտասարդ Օլիվերը չի համակերպվել[6][7]։ Նա հեռացել է դպրոցից, զինվորագրվել Իռլանդական գվարդիային[8] և 1917 թվականի հունիսից մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին[9]։ Մինչև 1918 թվականի հունիս մարտական գործողությունների չի մասնակցել[10], բայց հետո Ֆրանսիայում աչքի է ընկել քաջությամբ[9]։ Ռազմական ծառայությունը ամրապնդել է նրա իդեալիստական և սոցիալիստական հայացքները.[6]։ 1920 թվականին Կահիրեում հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին։ Նրա համաձայնությամբ 1920-1921 թվականներին կամավոր ծառայել Հայաստանի առաջին Հանրապետության բանակում որպես սպա[11]։

․․․երբե՛ք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին և խոստումներին։ Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին. Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին. նրանք անոթի կմեռնեն և ոչ ոք չի մտածում նրանց մասին և այսօր զոհեր են նրանք։
- Հայաստանի Հանրապետության 10-րդ տարեդարձի առթիվ 1928 թվականի մայիս 28-ին Փարիզում Օլիվեր Բոլդուինի արտասանած ճառից[11]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Konyetz: novel published under the pen name Martin Hussingtree, 1924
  • Six Prisons and Two Revolutions: memoirs, 1924
  • Socialism and the Bible (English translation of Les Principes du catholicisme social en face de l'Ecriture sainte by Jean-Samuel Ouvret), 1928
  • Conservatism and Wealth: A Radical Indictment (with Roger Chance), 1929
  • The Questing Beast: An Autobiography, 1932
  • Unborn Son: political commentary, 1933
  • The Coming of Aïssa: being the life of Aïssa ben Yusuf of El Naseerta, otherwise known as Jesus of Nazareth, 1935
  • Oasis: political and social comment, 1936[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kindred Britain
  5. 5,0 5,1 "Baldwin of Bewdley", Who Was Who, Oxford University Press, 2014, retrieved 4 August 2015
  6. 6,0 6,1 Lycett, Andrew, ""An average MP; Oliver Baldwin: a life of dissent, by Christopher J Walker", New Statesman, London. 29 March 2004.
  7. Lyttelton and Hart-Davis, letter of 13 August 1958, pp. 115–116
  8. Walker, Christopher J (2003). Oliver Baldwin: A Life of Dissent. London: Arcadia. ISBN 978-1-900850-86-5., p. 22
  9. 9,0 9,1 "Obituary – Earl Baldwin of Bewdley", The Times, London. 12 August 1958. p. 8
  10. Walker, Christopher J (2003). Oliver Baldwin: A Life of Dissent. London: Arcadia. ISBN 978-1-900850-86-5. p. 31
  11. 11,0 11,1 ««Ես դառնությամբ տեսա 1920թ. դեկտեմբեր 2-ի բոլշևիկյան գրավումը». Օլիվեր Բոլդուին». Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lyttleton, George; Rupert Hart-Davis (1981). Lyttelton/Hart-Davis Letters, Volume 3. London: John Murray. ISBN 978-0-7195-3770-7.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Բոլդուին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Բոլդուին» հոդվածին։