Օլգա Գրիգորևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Գրիգորևա
Ծնվել էնոյեմբերի 15, 1966(1966-11-15) (57 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լողորդ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԼեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ
Ժանրերֆենթեզի
Կայքgrigorieva.ucoz.ru

Օլգա Անատոլևնա Գրիգորևա (ռուս.՝ О́льга Анато́льевна Григо́рьева, նոյեմբերի 15, 1966(1966-11-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող։ Գրում է «ֆանտազիայի» ժանրում։ Երիտասարդ տարիներին եղել է ԽՍՀՄ լողի առաջնության բազմակի չեմպիոն, 1996 թվականից հետո զբաղվել է գրականությամբ։ Պատմական դիցաբանության 8 գրքերի հեղինակ է[1]։ Բացի ստեղծագործական գործունեությունից, Սանկտ Պետերբուրգի ֆիզիկա-մաթեմատիկական թիվ 30 լիցեյում դասավանդում է ֆիզկուլտուրա[2]։

Սպորտային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Գրիգորևան ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 15-ին[3], Լենինգրադում։ Երիտասարդ տարիներին զբաղվել է լողով։ Ավարտելուց հետո ընդունվել է Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ։ Ուսման երկրորդ տարում Օլգան առաջարկ է ստացել տեղափոխվելու Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց մերժել է[4]։ Որպես լողորդ՝ Օլգան ԽՍՀՄ ութակի չեմպիոն է (1981, 1983, 1985[5] և 1986[6]), միջազգային կարգի սպորտի վարպետ, բազմաթիվ Սպարտակիադաների հաղթող (օրինակ՝ ԽՍՀՄ ժողովուրդների VIII ամառային սպարտակիադա[7], ԽՍՀՄ առաջնության ութակի չեմպիոն (1983, 1984), Եվրոպայի առաջնության ԽՍՀՄ գավաթի քառակի չեմպիոն (1982 և 1983))։

Համալսարանն ավարտելուց հետո Օլգան աշխատանքի է անցել Ռազմածովային նավատորմի լողավազանում[4], որտեղ 1980-1985 թվականներին աշխատել է որպես հրահանգիչ։ Այնուհետև, 1986-1987 թվականներին, Օլգա Գրիգորևան աշխատել է «Սպարտակ» կամավոր սպորտային ընկերությունում, որպես հրահանգիչ, որից հետո նորից վերադարձել է Ռազմածովային նավատորմի մարզական ակումբ, որտեղ աշխատել է մինչև 1996 թվականը։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Օլգայի եղբայրը՝ Դմիտրի Գրիգորևը, զբաղվում է գրական գործունեությամբ (բանաստեղծ և արձակագիր), Օլգան չէր պատրաստվում գրող դառնալ։ Օլգա Գրիգորևայի առաջին գիրքը` «Լադոգա»-ն, լույս է տեսել 1996 թվականին։ Ինչպես ինքը` Օլգան է խոստովանում, նա այդ գիրքը գրել է իր որդու համար` էլեկտրագնացքով ամառանոց կատարած ուղևորությունների ժամանակ, որպեսզի չձանձրանա[4]։ Հաջող հրատարակությունից հետո Օլգա Անատոլևնան ավելի հաճախ է զբաղվել սլավոնական և սկանդինավյան պատմության ուսումնասիրությամբ։ 1997 թվականին լույս է ընծայվել սկանդինավյան շարքի «Բերսերկ» վեպը, որը բազմիցս վերահրատարակվել է (ընդհանուր տպաքանակը մոտ 100 հազար օրինակ[8]) և «Կախարդը» վեպը, որտեղ նկարագրվում է իրադարձությունների ֆանտաստիկ տարբերակը Ռուսի մկրտությունից առաջ[9]։

1999-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում Օլգա Գրիգորևան Վլադիմիր Վալերիևիչ Կոլոսովի հետ միասին զբաղվել են համատեղ նախագծի իրականացմամբ[10]։ Երկու գրողներն էլ Ֆելիքս Յուսուպով ընդհանուր կեղծանունով թողարկել են հեգնական դետեկտիվի ժանրի երեք վեպ[11] («Վախի սանձահարումը», «Նիկիտան և հրեշտակը», «Սև հրեշտակ»)[12]։ Դրանից հետո Օլգան լքել է նախագիծը և Ֆելիքս Յուսուպովի հետագա վեպերը գրել է բացառապես Վլադիմիր Կոլոսովը[13]։

2002 թվականից սկսած Գրիգորևնան համագործակցել է «Կռիլով» հրատարակչության հետ[4], որի շնորհիվ լույս են տեսել պատմական սլավոնական ֆանտազիայի ժանրի նրա գրքերը՝ «Սիրուհին», «Երամ», «Արշավանք»։ 2007 թվականին Օլգան որոշել է վերադառնալ իր առաջին գրքի թեմային՝ գրելով «Գայլի ստվերը» և «Սուրբ ուրվականը» վեպերը։ Երկու վեպերն էլ զետեղվել են «Հին լադոգա» ժողովածուի մեջ, որտեղ Գրիգորևան, հիմնվելով իրական պատմական փաստերի և հերոսների վրա, կառուցում է իրադարձությունների նոր, առեղծվածային պատկեր[14]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվական - «Արշավանք» վեպը շահել է Գոգոլի մրցանակը «Вий» անվանակարգում՝ որպես լավագույն արձակ ստեղծագործություն[15][16].
  • 2008 թվական - «Հին Լադոգա» շարքը դարձավ «Баст» մրցանակի դափնեկիր պատմական ֆանտաստիկայի բնագավառում լավագույն ստեղծագործություն անվանակարգում[17]։ Մրցանակը շնորհվեց «Բաստկոն» VIII գրական-գործնական համաժողովում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակվել են Օլգա Գրիգորևայի հետևյալ աշխատանքները`

  • 1996 — «Ладога»,
  • 1997 — «Берсерк», սկանդինավյան ցիկլի առաջին վեպը,
  • 1997 год — «Колдун»,
  • 1999 — «Найдена»,
  • 2002 — «Фаворитка»,
  • 2005 — «Стая», սկանդինավյան ցիկլի մուտք,
  • 2006 — «Набег», սկանդինավյան ցիկլի մուտք,
  • 2007 — «Тень волка»,
  • 2007 год — «Священный призрак»,
  • 2007 год — «Старая Ладога» ժողովածու, որտեղ ներառվել են «Գայլի ստվերը» և «Սուրբ ուրվականը» վեպերը,
  • 2008 — «Колесо ведьм».

Համահեղինակներ Վ. Կոլոսովի հետ` «Ֆելիքս Յուսուպով» ընդհանուր կեղծանվամբ։

  • 1999 — «Укрощение страха»,
  • 2000 — «Никита и ангел»,
  • 2000 год — «Чёрный ангел» (հետագայում երկու վեպերը լույս են տեսել նույն կազմով և անվանումով` «Պատվերով աղջիկ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорьева Ольга Анатольевна // Знаменитые люди Санкт-Петербурга / сост. Виталий Дмитриевич Доценко, Г. М. Гетманец, В. М. Йолтуховский. — Биографический словарь. — СПб.: Аврора-Дизайн, 2005. — Т. I. — С. 101. — 366 с. — ISBN 5937680073
  2. «Григорьева Ольга Анатольевна». Педагогический состав (ռուսերեն). ФМЛ № 30. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  3. Биография Ольги Григорьевой на сайте Лаборатория фантастики.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Об авторе» (ռուսերեն). Сайт Ольги Григорьевой. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. «54-й летний Чемпионат СССР» (ռուսերեն). Клуб ветеранов спортивного плавания «Бригантина» из г. Таганрога. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. «III зимний чемпионат СССР по плаванию (10-14 февраля 1982 г., Москва)» (ռուսերեն). Клуб ветеранов спортивного плавания «Бригантина» из г. Таганрога. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. «VIII Спартакиада народов СССР. Соревнования по плаванию (31 июля - 5 августа 1983 г.)» (ռուսերեն). Клуб ветеранов спортивного плавания «Бригантина» из г. Таганрога. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. «Ольга Григорьева». Наши авторы (ռուսերեն). Издательство «Крылов». Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  9. Гарцевич Е. Славянское фэнтези: Возрождённые мифы(ռուս.) // Мир фантастики : журнал. — 2005. — № 20.
  10. Сайт Владимира Колосова.
  11. «Иронический детектив по-русски» (ռուսերեն). Ozon.ru. 2009-02. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  12. «Детективы от Феликса» (ռուսերեն). Сайт Ольги Григорьевой. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  13. «В книгах я честнее, чем в жизни». Интервью от Владимирова М. для газеты Новгородские ведомости (ռուսերեն). Сайт Ольги Григорьевой. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= and |work= (օգնություն)
  14. Гореликова А. Право быть другим (Рецензии: «Старая Ладога»)(ռուս.) // Мир фантастики : журнал. — 2007. — № 42.
  15. «Награждение лауреатов 2007 года». Новости литературной жизни Санкт-Петербурга (ռուսերեն). Центр современной литературы и книги. 2007-11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  16. Князев С. Лауреаты «весенних» литературных премий(ռուս.) // У книжной полки. — 2007. — № 3.
  17. «Награды 2008 года». Басткон (ռուսերեն). Архив фантастики. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]