Օզոդ Ամինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզոդ Ամինովա
Ծնվել էհոկտեմբերի 1, 1933(1933-10-01)
ԾննդավայրԽուջանդ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 7, 2009(2009-06-07) (75 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Տաջիկստան
ԿուսակցությունԽՄԿԿ

Օզոդ Ամինովա (տաջ.՝ Озод Аминзода, հոկտեմբերի 1, 1933(1933-10-01), Խուջանդ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2009(2009-06-07)), տաջիկ և խորհրդային բանաստեղծուհի, մանկավարժ, խմբագիր։ Տաջիկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Խուջանդի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզոդ Ամինովան ծնվել է բանաստեղծ և երաժիշտ Մուխիդդին Ամինովի ընտանիքում։ 1958 թվականին ավարտել է Լենինաբադի Ս. Կիրովի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Մինչև 1970 թվականը Լենինաբադի դպրոցներում դասավանդել է տաջիկերեն և գրականություն։ Եղել է Տաջիկստանի գրողների միության անդամ (1965 թվականից), 1970 թվականից` ԽՄԿԿ անդամ։

1971-1990 թվականներին եղել է «Ҳққққати Інінінок» քաղաքային թերթի խմբագիր։ Ավելի ուշ դարձել է Տաջիկստանի գրողների միության տեղական մասնաճյուղի աշխատակից։ Ղեկավարել է տեղական մշակութային հիմնադրամը։ ԽՍՀՄ գրողների պատվիրակությունների կազմում այցելել է խորհրդային շատ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ, այդ թվում` Ֆրանսիա, Արևելյան Գերմանիա, Բուլղարիա, Սաուդյան Արաբիա և Իրան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզոդ Ամինովան սկսեկ է հրատարակել իր աշխատանքները 1950-ականների կեսերից։ Բանաստեղծությունների հիմնական թեման հայրենասիրությունն էր, սերը, հավատարմությունը և խորհրդային կանանց ազատությունը[1]։

Գրական կեղծանունն էր Օզոդ։

Ընտրյալ ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առաջին տողերը» (1965)
  • «Քո մասին խորհելիս» (1971)
  • «Զգոն աչք» (1975)
  • «Այցելություն ընկերներին»
  • «Կանաչ զարդ»
  • «Մորը գովերգելիս» (1981)
  • «Ես նույնպես տեղեկացա» (1981)
  • «Ծաղկեփունջ» (1984)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաջիկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • Տաջիկստանի Լենինյան Կոմերիտմիության մրցանակ (1982)
  • Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
  • Խուջանդի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Адибони Тоҷикистон (маълумотномаи мухтасари шарҳиҳолӣ)./Таҳия ва танзими Асрори Сомонӣ ва Маҷид Салим. – Душанбе, «Адиб», 2014, – с. 38 ISBN 978-99947-2-379-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]