Քրիստոֆեր Ջոն Սենսոմ
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Քրիստոֆեր Ջոն Սենսոմ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Christopher John Sansom |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1952[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 27, 2024[5][4] (71 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, իրավաբան, վիպասան և իրավագետ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բիրմինգհեմի համալսարան[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Shardlake series?[4] |
Պարգևներ |
Քրիստոֆեր Ջոն Սենսոմ (անգլ.՝ Christopher John Sansom, դեկտեմբերի 9, 1952[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4] - ապրիլի 27, 2024[5][4]), դետեկտիվ ժանրում ստեղծագործած բրիտանացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆեր Ջոն Սենսոմը ծնվել է 1952 թ․ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Պատմություն է ուսանել Բիրմինգհեմի համալսարանում, որտեղ և դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավաֆրիկյան Հանրապետության նկատմամբ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության վարած քաղաքականության վերաբերյալ։ Այնուհետև մասնագիտացել է իրավաբանության մեջ։ Որոշ ժամանակ իրավաբան աշխատելուց հետո, նա թողել է այս ասպարեզը և ամբողջությամբ նվիրվել գրելուն։ Հեղինակը հիմնականում ստեղծագործել է պատմական դետեկտիվի ժանրում։ BBC-ն մտադրություն է հայտնել էկրանավորելու հեղինակի Մեթյու Շարդլեյկի մասին վեպերի շարքը։
Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեթյու Շարդլեյկի մասին վեպեր
- «Քայքայում» (Dissolution), 2003 թ․
- «Խավար կրակ» (Dark fire), 2004 թ․
- «Սովերն» (Sovereign), 2006 թ․
- «Հայտնություն» (Revelation), 2008 թ․
- «Քարե սիրտ» (Heartstone), 2010 թ․
- «Լաց» (Lamentation), 2014 թ․
- «Թոմբլենդ» (Tombland), 2018 թ․
- Այլ վեպեր
- «Ձմեռը Մադրիդում» (Winter in Madrid), 2006 թ․
- «Դոմինիոն» (Dominion), 2012 թ․
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թ․ ստացել է դետեկտիվ ժանրի ստեղծագործություններին տրվող շվեդական Flintyxan մրցանակը՝ «Քայքայում» վեպի համար, իսկ 2005 թ․ «Խավար կրակ» վեպի համար արժանացել է Մեծ Բրիտանիայի դետեկտիվ ժանրում ստեղծագործող գրողների միության Ellis Peters Historical Dagger մրցանակին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 BIBSYS — 1972.
- ↑ 2,0 2,1 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 CJ Sansom, novelist admired for the rigour of his bestselling Shardlake Tudor detective stories – obituary / C. Evans — London, Thailand: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.telegraph.co.uk/obituaries/2024/04/29/cj-sansom-novelist-shardlake-tudor-series-historical/
- ↑ CJ Sansom - The Crime Writers’ Association
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|