Քրիստափոր Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստափոր Պետրոսյան
Ծնվել էհունվարի 20, 1889(1889-01-20)
ԾննդավայրԿրասնոյե Սելո (այժմ` Կարմիր), ԼՂՀ, Ասկերանի շրջան
Մահացել էհոկտեմբերի 12, 1961(1961-10-12) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունբժիշկ
վնասվածքաբան-օրթոպեդ
վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան (հունվարի 20, 1889(1889-01-20) - հոկտեմբերի 12, 1961(1961-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1936)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956

Օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ավարտել է Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից հատկացված թոշակով[փա՞ստ]։ 1915-1930 թվականներին աշխատել է Բաքվում, Էնզելիում (Իրան), Աշխաբադում, Տաշքենդում։ 1930 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության դասընթացների, 1932-1959 թվականներին` միաժամանակ, տեղագրական անատոմիայի և վիրահատական վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1939 թվականին ՀՀ-ում ստեղծել է առաջին օրթոպեդիական բաժանմունքը, բուժական ֆիզկուլտուրայի և մերսման կաբինետ, օրթոպեդական կոշիկի ու պրոթեզների արհեստանոց։ 1941-1945 թվականներին ՀՀ-ում տեղակայված էվակոհոսպիտալների գլխավոր վիրաբույժ, 1946-1953 թվականներին` օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ (1959 թվականից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ԳՀԻ, 1962 թվականից՝ Պետրոսյանի անվան) տնօրեն, 1953-1961 թվականներին փոխտնօրեն[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերվում են հոդի արթրոպլաստիկային, ուսահոդի սովորութային հոդախախտի, ծնկոսկրի կոտրվածքի բուժմանը։ Առաջարկել է ոսկրահատման, վիրաբուժական սեղան, ծռաթաթության օրթոպեդական կոշիկ, վաղ մանկական հասակում ազդրի բնածին հոդախախտի բուժման հարմարանք, դժվարաշարժ հոդերի ֆուկցիայի վերականգնման հարմարանքներ և սարքավորումներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Врожденный вывих бедра, Е., 1957

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петросян З. Е., Профессор Петросян, Е., 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։