Քվանտային հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քվանտային հոգեբանություն, պարապսիխոլոգիայի հայեցակարգ է[1], հիմնված այն վարկածի վրա, որ գիտակցությունն ունի ալիքային բնույթ և առաջացնում է ուղեղի քվանտային-ալիքային ակտիվություն[2]։

Քվանտային էֆեկտների կիրառությունը հոգեբանությունում ներկայումս բավականաչափ հիմնավորված չէ ինչպես ֆիզիկայի, այպես էլ հոգեբանության տեսանկյունից[1]։ Այս մոտեցման բազային հայեցակարգը քննադատվում է ֆիզիկոսների կողմից որպես առասպելական՝ քվանտային մեխանիզմի սխալ կիրառության պատճառով[3][4]։ Հետազոտողները քվանտային հոգեբանությունը դասում են մարգինալ գիտությունների շարքին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտային հոգեբանության տեսությունն ի հայտ է եկել 20-րդ դարի վերջում՝ հոգեբանությունում պոստմոդեռնիզմի ազդեցության տակ՝ ակտիվորեն այդ ոլորտ ներդնելով միստիցիզմի և պարապսիխոլոգիայի հայեցակարգեր։ Այն ֆիզիկական և հոգեբանական ոլորտների օրինաչափությունները մոտեցնելու և ներառելու ձգտման արտահայտումն է և ի հայտ է եկել որպես քվանտային ֆիզիկայում «չափումների խնդրի» սխալ մեկնաբանության հետևանք[5]։

Քվանտային գիտակցության հիմնական գաղափարները ձևավորվել են ամերիկացի անեստեզիոյլոգ Ստյուարտ Համերոֆը և ֆիզիկոս Ռոջեր Պենրոուզը։

«Քվանտային հոգեբանություն» տերմինն ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին տասնամյակում։ ԱՄՆ-ում ստեղծեցին Քվանտային հոգեբանության ինստիտուտ (հիմնադիրներն էին՝ Սթիվեն Վոլինսկին և Քրիստի Լ․ Քենենը)։

Ընդհանուր վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Գիտակցության նեյրոհամակարգչային մոդելի» գլխուղեղի ակտիվությունը դիտարկվում է որպես քվանտային գործընթաց, որը ենթարկվում է քվանտային ֆիզիկայի օրինաչափություններին։ Քվանտային հոգեբանությունը հիմնված է այն վարկածի վրա, որ գիտակցությունն ունի ալիքային բնույթ և առաջացնում է ուղեղի քվանտային-ալիքային ակտիվություն[6]։ Ենթադրվում է, որ մարդու «գիտակցության ալիքը» ֆիզիկական օբյեկտի քվանտային-ալիքային տատանումների համընկնամն դեպքում մարդու գիտակցությունում առաջացնում է տվյալ օբյեկտի հետ կապված մտքեր, իսկ մտածողության ձևի փոփոխությունը՝ ուղեղի նեյրոհամակաևգչային հետազոտության շնորհիվ թույլ է տալիս քվանտային մակարդակում փոխակերպել նյութական օբյեկտը։ Նաև ենթադրվում է, որ դրա հետ մեկտեղ ընթանում է գիտակցության փոխհամագործակցություն նյութական աշխարհի կենդանի և անկենդան օբյեկտների հետ՝ նյութականացված որևէ կրողի վրա (տարրական մասնիկներ, դաշտ, ճառագայթ)[7]։

Ֆիզիկայում այնպիսի քվանտային ֆենոմենների ընդունումը, ինչպիսիք են՝ «անորոշությունների սկզբունքը», «լրացման սկզբունքը», «դիսկրետությունը», «հավանականությունը», «դիտարկման վրա դիտարկողի ազդեցությունը» օգտագործվում է քվանտային հոգեբանության շատ երևույթների բացատրության համար․ ցանկացած ոլորտում, որտեղ դիտարկվում է մարդու գործողությունները, այդ արարքների մոտիվները, մարդու գիտակցության և ենթագիտակցության, մարդու և շրջապատող աշխարհի փոխհամագործակցումը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները կարծում են, որ գոյություն չունեն այնպիսի հոգեբանական երևույթներ, որոնք հնարավոր չէ բացատրել առանց քվանտային ֆիզիկայի ներգրավման։ Ներկայումս չկան ապացույցներ, որ քվանտային էֆեկտներն առհասարակ մասնակցում են ուղեղի գործունեությունում։ Քվանտային գիտակցության ենթադրությունների դեմ հիմնական ֆիզիակական փաստարկը նրանում է, որ քվանտային վիճակները ապակոհերենտացվում են նախքան նրանք հասնում են տարածական և էներգետիկ մակարդակի, բավական նրա համար, որ ազդեն նեյրոնների գործընթացի վրա[8]։ Այդ փաստարկը հաստատվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Տեգմարկի[9][10] և այլ ֆիզիկոսների հաշվարկների միջոցով[11][12]։

Փիլիսոփայության տեսանկյունից գիտակցության քվանտային տեսությունը ֆիզիոլոգիական (ֆիզիկական) ռեդուկցիոնիզմի ժամանակակից տարատեսակն է, որը նախկինում ուներ «վուլգար մատերիալիզմ» սահմանումը[13]։ Ըստ մի շարք հետազոտողների՝ քվանտային հոգեբանությունում գիտակցության և «իրական աշխարհի» հարաբերակցության տեսանկյան հիմքում ընկած է իմացաբանական մոտեցումը՝ անվանված որպես ռադիկալ կոնստրուկտիվիզմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Красильников и др., 2017, էջ 51
  2. Красильников и др., 2017, էջ 56
  3. Stegner, V. J. The myth of quantum consciousness(անգլ.) // Humanist. — 1992. — В. 3. — Т. 53. — С. 13—15.
  4. Корнилов В. А. Критика квантовых теорий сознания Արխիվացված 2013-03-12 Wayback Machine
  5. Красильников и др., 2017, էջ 55—56
  6. Красильников и др., 2017, էջ 55
  7. Красильников и др., 2017, էջ 56–57
  8. Tegmark M. Consciousness as a State of Matter // Chaos, Solitons & Fractals. — 2015. — Т. 76. — P. 238–270. — doi:10.1016/j.chaos.2015.03.014 — 1401.1219v3 «Another commonly held view is that consciousness is unrelated to quantum mechanics because the brain is a wet, warm system where decoherence destroys quantum superpositions of neuron firing much faster than we can think, preventing our brain from acting as a quantum computer…»
  9. Tegmark M. Importance of quantum decoherence in brain processes // Physical Review E. — 2000. — Т. 61. — P. 4194—4206. — Կաղապար:ArXiv. — Bibcode2000PhRvE..61.4194T. — doi:10.1103/PhysRevE.61.4194.
  10. Seife C. Cold Numbers Unmake the Quantum Mind // Science. — 2000. — Т. 287 (4 փետրվարի). — P. 791. — doi:10.1126/science.287.5454.791. — PubMed.
  11. Laura K. McKemmish, Jeffrey R. Reimers, Ross H. McKenzie, Alan E. Mark, and Noel S. Hush Penrose-Hameroff orchestrated objective-reduction proposal for human consciousness is not biologically feasible(անգլ.) // Phys. Rev. E. — 2009. — Vol. 80. — P. 021912. — doi:10.1103/PhysRevE.80.021912
  12. Peter G.H. Clarke Neuroscience, quantum indeterminism and the Cartesian soul // Brain and Cognition. — 2014. — Vol. 84. — P. 109–117. — doi:10.1016/j.bandc.2013.11.008
    Peter G.H. Clarke Corrigendum to “Neuroscience, quantum indeterminism and the Cartesian soul” // Brain and Cognition. — 2014. — Vol. 88. — P. 91. — doi:10.1016/j.bandc.2014.04.005
  13. Красильников и др., 2017, էջ 51—52

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]