Քսավիե Բովուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսավիե Բովուա
Ծնվել էմարտի 20, 1967(1967-03-20)[1] (57 տարեկան)
ԾննդավայրAuchel
ԿրթությունՀռոմի ֆրանսիական ակադեմիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր
ԸնտրանիOf Gods and Men? և The Young Lieutenant?
Ամուսին(ներ)Marie-Julie Maille?[2]
Երեխա(ներ)Madeleine Beauvois?
Պարգևներ և մրցանակներ

Քսավիե Բովուա (ֆր.՝ Xavier Beauvois, մարտի 20, 1967(1967-03-20)[1], Auchel), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսավիե Բովուան ծնվել է 1967 թվականի մարտի 20-ին Օշել քաղաքում (Պա դե Կալե նահանգ, Ֆրանսիա)։ Փոքր հասակից հետաքրքրվել է ֆիլմերի պատմությամբ և նույնիսկ մասնակցել է Կալեի պատանեկան համաժողովին։ Այնուհետև նա որոշել է ընդունվել IDHEC կինոդպրոց, սակայն ձախողվել է։

Կինեմատոգրաֆիական կարիերան սկսել է որպես ռեժիսոր Մանուել դե Օլիվեյրայի օգնական։ 1986 թվականին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը։ Այնուհետև օգնել է նկարահանումների ժամանակ Անդրե Տեշինեին, իսկ 1991-ին նկարահանել է առաջին լիամետրաժ «Հյուսիս» ֆիլմը, որտեղ ինքն է կատարել գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը ստացել է «Սեզար» մրցանակի երկու անվանակարգ։ Դրանից հետո Բովուային սկսել են հրավիրել որպես դերասան, իսկ որպես ռեժիսոր նկարահանում է շատ հազվադեպ, բայց կանոնավոր և որակով։

1995 թվականի «Չմոռանաս, որ շուտով կմեռնելու ես» ֆիլմը ռեժիսորին բերել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ[3] և Ժան Վիգոյի մրցանակ։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են հենց ինքը Բովուան և Քյարա Մաստրոյաննին։ «Երիտասարդ լեյտենանտ» ֆիլմի համար գլխավոր դերակատար Նատալի Բայը «Սեզար» մրցանակ է ստացել «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։

2010 թվականին Քսավիե Բովուան բեմադրել է «Մարդիկ և աստվածներ» ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած էր իրական պատմություն, որը տեղի էր ունեցել Ալժիրում, որտեղ ցիստերանցիասների միաբանության ֆրանսիացի սպասավորները որոշ ժամանակ ապրել են տեղի մուսուլման բնակչության հետ ներդաշնակ՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելով։ Ֆիլմը արժանացել է ժյուրիի Գրան Պրիին և Կաննի կինոփառատոնում Էկումենիկ ժյուրիի մրցանակին[4] և մի շարք այլ հեղինակավոր անվանակարգեր և մրցանակներ։

Քսավիե Բովուայի վերջին ռեժիսորական աշխատանքը՝ «Փառքի գինը», ընտրվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրին մասնակցելու համար[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. https://www.babelio.com/auteur/Marie-Julie-Maille/273519
  3. «Festival de Cannes: N'oublie pas que tu vas mourir». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 23 квітня 2015-ին.
  4. Фильм о монахах наградили престижной премией Արխիվացված 2016-08-26 Wayback Machine // CREDO, 24.05.2010. Процитировано 23 апреля 2015
  5. «International competition of feature films». Venice. Վերցված է 23 апреля 2015-ին.(չաշխատող հղում)
  6. «Venice Film Festival Lineup Announced». Deadline. Վերցված է 23 апреля 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսավիե Բովուա» հոդվածին։