Քաղաքակրթության մայրամուտը (ֆիլմ)
Քաղաքակրթության մայրամուտը անգլ.՝ Extinction | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և թրիլեր |
Թեմա | այլմոլորակայինների ներխուժում |
Թվական | 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ben Young? |
Պրոդյուսեր | Դևիդ Հոբերման, Nathan Kahane? և Թոդ Լիբերման |
Սցենարի հեղինակ | Էրիկ Հայսերեր և Brad Caleb Kane? |
Դերակատարներ | Մայքլ Պենյա, Լիզի Կապլան, Մայք Քոլթեր, Erica Tremblay?, Էմմա Բութ և Իսրայել Բրուսարդ |
Օպերատոր | Pedro Luque? |
Երաժշտություն | The Newton Brothers? |
Մոնտաժ | Matthew Ransley? |
Կինոընկերություն | Universal Studios, Good Universe և Mandeville Films |
Տևողություն | 95 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Քաղաքակրթության մայրամուտը» (անգլ.՝ Extinction), ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Բեն Յանգը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվական հուլիսի 27-ին[1][2]։ Ֆիլմի սցենարի վրա աշխատել է «Ժամանում» ֆիլմի համար «Օսկար» ստացած Էրիկ Հայսերերը։ Ֆիլմի սցենարիստներից են նաև Բրենդ Քեյնը՝ «Եզր» և «Սև առագաստներ» սերիալների սցենարի հեղինակը և առաջին անգամ որպես սցենարիստ հանդես եկած Սփենսեր Քոենը[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր հերոսը Փիթերն է։ Վերջինս ամեն գիշեր տեսնում է սարսափելի երազ, որտեղ կորցնում է իր ամբողջ ընտանիքը։ Մի անգամ այդ մղձավանջը դառնում է իրականություն. երկրային կյանքում հայտնվում է մի կործանարար ուժ, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ։ Փիթերը պայքարում է իր ու իր ընտանիքի անդամների կյանքի համար և հայտնվում անհաղթահարելի խոչընդոտների առաջ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Պենյա - Փիթեր Ալիսի ամուսինը
- Լիզի Կապլան - Ալիսա, Փիթերի կինը
- Մայք Քոլթեր - Դևիդ, Փիթերի ղեկավարը
- Լիլի Ասպել - Մեգան, Ռեյի և Սամանթայի դուստրը
- Էմմա Բութ - Սամանթա, Ռեյի կինը և Մեգանի մայրը
- Իզրայել Բրուսար - Մայլզ
- Լեքս Շրեփնել - Ռեյ, Սամանթայի ամուսինը և Մեգանի հայրը
- Էրիկա Թրեմբլեյ - Լյուսի, Փիթերի և Ալիսի դուստրը, Հաննայի քույրը
- Ամելիա Քրաուչ - Հաննա, Փիթերի և Ալիսի դուստրը, Լյուսիի քույրը
- Նիկոլա Քենթ - Լյուք
Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2018 թվականի հուլիսի 27-ին Նեթֆլիքսում[2]։ Հենց սկզբից պլանավորվել էր, որ ֆիլմը ցուցադրվելու էր 2018 թվականի հունվարի 26-ին, սակայն, առանց պատճառները մեկնաբանելու, փոխվեց պրեմիերայի օրը[4]։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Netflix-ը գնել է ֆիլմը Universal-ից՝ հետագա արտադրության նպատակով[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Silas Lesnick (2017 թ․ մարտի 20). «Extinction Release Date Set for 2018». ComingSoon.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 2,0 2,1 Clopton, Ellis (30 июня 2018 года). «What's Coming to Netflix in July 2018». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Randall Colburn (27 июля 2018 года). «Film Review: Extinction Saves Its Best Twist For Far Too Late». Consequenceofsound.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Erik Hayden (2017 թ․ նոյեմբերի 24). «Universal Pulls Sci-Fi Thriller 'Extinction' From Release Schedule». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ McNary, Dave (8 февраля 2018 года). «Netflix Buys Michael Pena-Lizzy Caplan Thriller 'Extinction' From Universal (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Hemmert, Kylie (8 февраля 2018 года). «Netflix Buys Universal's Extinction, Starring Michael Pena and Lizzy Caplan». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
|