Փոքրիկ Վերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Վերան
ռուս.՝ Маленькая Вера
Երկիր ԽՍՀՄ[1][2]
Ժանրդրամա[3] և մելոդրամա
Թեմազուգընկերոջ ընտրություն[4] և ծնող-երեխա հարաբերություններ[4]
Թվականհոկտեմբեր 1988[5] և մարտի 1, 1990[6]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Պիչուլ[3][2]
Սցենարի հեղինակՄարիյա Խմելիկ[2]
ԴերակատարներNatalya Negoda?[2], Յուրի Նազարով[2], Անդրեյ Սոկոլով[2] և Լյուդմիլա Զայցևա[2]
ՕպերատորYefim Reznikov?[7][2]
ԵրաժշտությունVladimir Matetsky?[2]
ՄոնտաժYelena Zabolotskaya?[2]
Պատմվածքի վայրԽՍՀՄ[4]
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն115 րոպե
Շահույթ1 262 598 $[8]

«Փոքրիկ Վերան», ռեժիսոր Վասիլի Պիչուլի խորհրդային գեղարվեստական ֆիլմը։ Դարձել է Վերակառուցման խորհրդանիշներից մեկը։ Համարվում է խորհրդային առաջին ֆիլմը, որտեղ ցուցադրվել է սեռական հարաբերություն։

Պրեմիերան կայացել է 1988 թվականի մարտին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները Վերայի պայուսակում հայտնաբերել են 20 ԱՄՆ դոլար և կազմակերպում հերթական սկանդալը՝ աղջկա թեթևաբարո վարքի վերաբերյալ (խորհրդային տարիներին արտարժույթ ունենալը համարվում էր քրեորեն պատժելի)։ Ծնողները Վերային սպառնում են նրա ավագ եղբորով՝ Վիկտորով, որը հաջողակ բժիշկ էր Մոսկվայում։

Վերան գնում է դիսկոտեկ, որտեղ ծանոթանում է Սերգեյի հետ։ Տեղի ունեցած ծեծկռտուքը և ոստիկանության հաջորդած ներխուժումը տարօրինակ կերպով մտերմացնում են Վերային և Սերգեյին։ Նրանց միջև զգացմունքներ են առաջանում։ Վիկտորը ճանաչում է իր հին ծանոթ Սերգեյին, որն, ըստ նրա, անուղղելի կնամոլ էր։ Սակայն Սերգեյը հայտարարում է, որ պատրաստ է ամուսնանալ Վերայի հետ։ Այդուհանդերձ, Վերայի հոր՝ խորհրդային տիպիկ աշխատավորի («Կամազի» վարորդի) և «ինտելեգենտ» Սերգեյի հարաբերությունները չէին ստացվում։

Ծագած վեճերից մեկի ժամանակ Վերայի հայրը դանակով հարվածում է Սերգեյին։ Երիտասարդ ընտանիքը կանգնում է խնդրի առաջ․ ցուցմունք տալ, որը նշանակում է «նստեցնել» ապագա աներոջը։ Ծանր տանելով տեղի ունեցածը և վիճելով ծնողների հետ՝ Վերան փորձում է դեղահաբերով թունավորվել, սակայն նրան փրկում է եղբայրը, որը Մոսկվա մեկնելուց առաջ ուզում էր տեսնել Վերային և Սերգեյը, որը փախել էր հիվանդանոցից։ Վերայի հայրը մահանում է սրտի կաթվածից։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նատալիա Նեգոդա Վերա Մարինինա Վերա Մարինինա
Անդրեյ Սոկոլով Սերգեյ Սոկոլով Սերգեյ Սոկոլով
Յուրի Նազարով Վերայի հայրը, Նիկոլայ Մարինին Վերայի հայրը, Նիկոլայ Մարինին
Լյուդմիլա Զայցևա Վերայի մայրը, Մարգարիտա Մարինինա Վերայի մայրը, Մարգարիտա Մարինինա
Ալեքսանդր Նեգրեբա Վիկտոր Մարինին, Վերայի ավագ եղբայր Վիկտոր Մարինին, Վերայի ավագ եղբայր
Ալեքսանդրա Տաբակովա Լենկա Չիստյակովա, Վերայի ընկերուհին Լենկա Չիստյակովա, Վերայի ընկերուհին
Անդրեյ Ֆոմին Անդրեյ, ծովային ակադեմիայի ուսանող Անդրեյ, ծովային ակադեմիայի ուսանող
Ալեքսանդր Միրոնով Տոլիկ, Վերայի ընկեր, խուլիգան Տոլիկ, Վերայի ընկեր, խուլիգան
Ալեքսանդր Լենկով Միխայիլ Պետրովիչ, Լենա Չիստյակովայի սիրեցյալ Միխայիլ Պետրովիչ, Լենա Չիստյակովայի սիրեցյալ
Վադիմ Զախարչենկո հիվանդանոցի պացիենտ հիվանդանոցի պացիենտ
Գենադի Գորյաչև Վիկտորի ընկերը Վիկտորի ընկերը
Տատյանա Միտրուշինա Անդրեյի մայրը Անդրեյի մայրը
Մարիա Խմելիկ Վիկտորի ընկերուհին Վիկտորի ընկերուհին
Մաքսիմ Նայբինե այգու թխամորթ տղան այգու թխամորթ տղան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Մարիա Խմելիկ,
  • Ռեժիսոր՝ Վասիլի Պիչուլ,
  • II ռեժիսոր՝ Վալենտինա Պերևերզևա,
  • Օպերատոր՝ Եֆիմ Ռեզնիկով,
  • Նկարիչներ՝
    • Վլադիմիր Պոստերնակ,
    • Նատալյա Պոլյախ,
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մատեցկի։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում, հետագայում Ռուսաստանում 1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է VHS վիդեոսկավառակների վրա։ Թողարկվել է «Крупный план» կինոմիավորման կողմից՝ PAL համակարգով։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է VHS վիդեոսկավառակների վրա։ Անգլերեն ձայնակցումն իրականացվել է NTSC համակարգով՝ Laserdisc-ի վրա[9][10]։

2001 թվականին ֆիլմը թողարկվել է DVD սկավառակների վրա։ Ռուսաստանում, ԱՊՀ-ում, Եվրոպայում և Ասիայում ֆիլմի դիստրիբյուտերը եղել է «Russian Cinema Council» ընկերությունը՝ PAL և NTSC համակարգերում։ ԱՄՆ-ում և Կանադայում թողարկվել է միայն NTSC համակարգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]