Տրուխիլիո (Կասերես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տրուխիլիո
իսպ.՝ Trujillo[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես655 կմ²
ԲԾՄ564±1 մետր
Բնակչություն8605 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10200
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքtrujillo.es(իսպ.)
Տրուխիլիո (Կասերես) (Իսպանիա)##
Տրուխիլիո (Կասերես) (Իսպանիա)

Տրուխիլիո (իսպ.՝ Trujillo)քաղաք և համայնք Իսպանիայում՝ Էստրեմադուրա ինքնավարության Կասերես պրովինցիայում, որի կազմի մեջ մտնող շրջաններից (կոմարկաներից) մեկի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 655 քառակուսի կիլոմետր տարածք; 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9.274[3]: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 47 կիլոմետր է։

Տրուխիլիոյի պատմական կենտրոնում պահպանվել են միջնադարի և Վերածննդի դարաշրջանների բազմաթիվ մեծարժեք կառույցներ։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հյուրանոցային զարգացած ցանցը (գործում են շուրջ երեք տասնյակ հարմարավետ հյուրանոցներ)[4] նպաստել են, որ քաղաքը դառնա զբոսաշրջային կենտրոն։ Տրուխիլիոն միաժամանակ առևտրի տարածաշրջանային կենտրոն է։

Ամեն տարի մայիսին այստեղ անց է կացվում պանրի ազգային փառատոն։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի սահմաններում գտնվող բլրի վրա խոյանում է մավրիտանական Ալկասաբա ամրոցը, որը կառուցվել է IX-XII դարերում[5], վերակառուցվել XV դարում, վերականգնվել XIX դարում։ Ուշագրավ հնություններից է նաև X դարում մուսուլմանների կառուցած պաշտպանական կառույցը[6]։ 1963 թվականին Ալեն Դելոնի մասնակցությամբ նկարահանված «Սև կակաչ» ֆիլմի բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են այդ շինություններում։ Ալկասաբան հայտնվում է նաև «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի որոշ տեսարաններում[7]։

Հին քաղաքամասի կենտրոնում Պլասա Մայոր հրապարակն է՝ շրջապատված միջնադարյան գեղատեսիլ կառույցներով, որոնց շարքում աչքի են ընկնում հատկապես Լա Կոնկիստա պալատը և Սան Մարտին եկեղեցին։ Պատմա-ճարտարապետական կարևոր հուշարձաններ են համարվում նաև XV դարում կառուցված կամարակապ դարպասը՝ Արկո դե Սանտյագոն, Սանտյագո եկեղեցին (XIII դար), Պալասիո դե լոս Չավես պալատը (XIII—XV դարեր), Սանտա Մարիա Մայոր եկեղեցին (XIV դար), Պալասիո Օրելիանա Պիսառո պալատը (XV—XVI դարեր)[8]։

Կասա Մուսեո Պիսառո տոհմական առանձնատանը զետեղված է նշանավոր կոնկիստադոր, ծնունդով տրուխիլիոցի Ֆրանսիսկո Պիսառոյի տուն-թանգարանը։ Քաղաքում գործող համբավավոր մշակութային օբյեկտներից են նաև պանրի ու գինու թանգարանները, Դե լա Կորիայի թանգարանը, որը նվիրված է Ամերիկայի գաղութացման պատմությանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1842-2019 թվականներին՝ ըստ վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների (Instituto Nacional de Estadística)[9].

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (España)|INE

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրուխիլիոյին բնորոշ է շոգ ամառներով միջերկրածովյան կլիման, գրանցանիշը՝ Csa[33]՝ ըստ Köppen climate classification-ի դասակարգման[34]։

Տրուխիլիո (data for 1961–2001)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին օրական °C (°F) 7.2
(45)
8.7
(47.7)
11.5
(52.7)
13.6
(56.5)
17.7
(63.9)
22.6
(72.7)
26.5
(79.7)
26.2
(79.2)
22.5
(72.5)
16.6
(61.9)
11.0
(51.8)
7.6
(45.7)
16.0
(60.8)
Տեղումներ մմ (դյույմ) 67.9
(2.673)
70.4
(2.772)
51.1
(2.012)
60.6
(2.386)
51.4
(2.024)
33.0
(1.299)
6.8
(0.268)
9.6
(0.378)
39.7
(1.563)
64.6
(2.543)
86.3
(3.398)
81.6
(3.213)
623.1
(24.531)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրուխիլիոն բարեկամացել է հետևյալ քաղաքների հետ[35].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. 2,0 2,1 National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Trujillo – Bevölkerungsentwicklung
  4. «The 10 Best Trujillo Hotels of 2018 (with Prices from £27) – Trujillo Accommodation». TripAdvisor. 1970 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  5. «MonumentalNet: Alcazaba de Trujillo». www.monumentalnet.org. Վերցված է 2021-01-15-ին..
  6. «MonumentalNet: Muralla urbana de Trujillo». www.monumentalnet.org. Վերցված է 2021-01-15-ին..
  7. «Game of Thrones : les 20 plus beaux lieux de tournage». Vogue Paris (ֆրանսերեն). Վերցված է 2021-01-15-ին..
  8. Эстремадура / Испания // archive.travel.ru Կաղապար:Проверено
  9. INEbase. Variaciones intercensales. Alteraciones de los municipios en los censos de población desde 1842 Consultado 04-09-2010. Cuando se dispone del dato de población de hecho y de derecho se ha tomado la cifra más alta.
  10. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  16. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  22. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  23. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  24. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  25. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  26. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  27. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  28. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  29. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  30. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  31. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  32. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  33. Critchfield H.J. (1983). University of Idaho (ed.). «Criteria for classification of major climatic types in modified Köppen system». General Climatology (4 ed.). Prentice Hall. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 30.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) Accessed 29 November 2012.
  34. «Atlas climático ibérico» (PDF). Agencia Estatal de Meteorología.
  35. Cita web |url=http://www.trujillo.es/paginas/ciudades.htm |título=Ciudades hermanadas |fechaacceso=26 de julio de 2009 |editorial=Ayuntamiento de Trujillo |urlarchivo=https://web.archive.org/web/20091212103416/http://trujillo.es/paginas/ciudades.htm |fechaarchivo=12 de diciembre de 2009
  36. cita noticia|apellidos=Կաղապար:Versalita |nombre=Javier |título=Trujillo estrecha su relación con la población de Ordicia |url=http://www.hoy.es/v/20100912/trujillo/trujillo-estrecha-relacion-poblacion-20100912.html |fecha=12 de septiembre de 2010 |fechaacceso=14 de marzo de 2017|periódico=Hoy |editorial=Vocento
  37. Trujillo - Espanha // Município da Batalha.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուխիլիո (Կասերես)» հոդվածին։