Մարքիզ
Ֆրանսիսկո Պիսառո (իսպ.՝ Francisco Pizarro y González, մարտի 16, 1478(1478-03-16)[1][2], Տրուխիլյո, Կաստիլիա և Լեոն - հունիսի 26, 1541[3], Լիմա, New Castile Governorate, Իսպանական կայսրություն), իսպանացի նվաճող։ 1509 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկա կատարած արշավին, 1510 թվականին՝ Պանամայի, 1532-1536 թվականներին՝ Պերուի նվաճմանը։ Պերուում, օգտագործելով ինկերի երկպառակտչական պայքարը, կողոպտել և ավերել է նրանց Տաուանտինսույու պետությունը։ 1535 թվականին հիմնել է Լիմա քաղաքը։ Դաժանորեն ճնշել է հնդկացիների ապստամբությունը (1535-1537)։ Իշխանության և ավարը բաժանելու համար պայքարում սպանվել է։