Տրանսպորտը Ֆրանսիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրամվայների կանգառ Ֆրանսիայի մայրաքաղաքում

Ֆրանսիայի տրանսպորտն աշխարհի ամենախիտ ցանցերից մեկն է։ Ֆրանսիայում երկաթուղային, ավտոճանապարհային, օդային և ջրային տրանսպորտային փոխադրումներն առավել զարգացած են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում առաջին բարեկարգ ճանապարհները հռոմեական էին, դրանք կապում էին խոշոր բնակավայրերը և թույլ տալիս զորքերին արագ տեղաշարժվել։

Միջնադարում ճանապարհային բարեփոխումները հազվադեպ էին։ Տրանսպորտը դանդաղ ու անհարմար էր օգտագործման համար։ Նոր ժամանակների շեմին խոշոր բարեկարգումներ են իրականացվել։ Այդ ժամանակ սկսվում է գետերն իրար կապող ջրանցքների արագ շինարարություն։ Քամով աշխատող նավերը շատ ավելի արագաշարժ էին և մեծ տարածում գտան առափնյա առևտրում։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայ Ստրասբուրգում

Ֆրանսիայում ընդհանուր առմամբ 29.901 կմ (18.580 մղոն) երկարությամբ երկաթգիծ կա, որը հիմնականում գործարկվում է SNCF՝ ֆրանսիական ազգային երկաթուղային ընկերության կողմից։ Ճանապարհային համակարգի նման, ֆրանսիական երկաթգծերը ևս, սուբսիդավորվում են պետության կողմից, տարեկան ստանալով մոտ 14 մլրդ եվրո[1]։ Երկաթուղային համակարգը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների փոքր մասը, մոտ` 10%-ը[2]։

1981 թվականից կառուցվող նոր` Lignes à Grande Vitesse (LGV) ճեպընթաց գծերի ցանցը կապում է Ֆրանսիայի մայրաքաղաքը երկրի ամենամարդաշատ տարածաշրջաններին, սկսած՝ Փարիզ-Լիոնից։ 1994 թվականին բացվել է Channel Tunnel-ը, որը Լա Մանշի տակով անցնող երկաթգծով կապում է Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան[3]։

Գնացքները, ի տարբերություն ճանապարհային երթևեկության, ձախակողմյան են (բացառությամբ` Alsace-Moselle): Մետրոպոլիտենը և տրամվայը չեն դիտարկվում որպես գնացք և սովորաբար հետևում են ճանապարհային երթևեկությանը՝ լինելով աջակողմյան (բացառությամբ Լիոնի մետրոպոլիտենի)։

Շտապ փոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում վեց քաղաքներ այժմ ունեն շտապ տրանզիտային ծառայություն (հաճախ այն անվանում են «մետրո»)։ Մետրոյի համակարգերը գործում են Փարիզում (16 գիծ), Լիոնում (4 գիծ) և Մարսելում (2 գիծ)։ Թեթև մետրո (VAL-tip) համակարգերը կիրառվում են Լիլում (2 գիծ), Թուլուզում (2 գիծ) և Ռենում (1 գիծ)։

Ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմայրուղի Ֆրանսիայում

Ֆրանսիայի ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 950.000 կմ է[4]։ Ֆրանսիական ավտոճանապարհային ցանցը մեծապես կազմված է վճարովի ճանապարհները, բացառությամբ խոշոր քաղաքների շրջակա և հյուսիսային շրջանների ճանապարհների։ Մասնավոր կազմակերպությունների կողմից գործարկվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 12.000 կմ (7.500 մղոն) է։ Ֆրանսիան աշխարհում 8-րդ խոշորագույն մայրուղային ցանցն ունի, որը զիջում է միայն ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Ճապոնիային, Կանադային, Իսպանիային և Գերմանիային[5]։

Ներկայումս Ֆրանսիան ունի 30.500 կմ խոշոր տարածաշրջանային ճանապարհներ։ Համեմատության համար` մարզային նշանակության ճանապարհներն ունեն մոտ 365.000 կմ ընդհանուր երկարություն։

Օդային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլ դը Գոլի օդանավակայան, Փարիզ

Ֆրանսիայում մոտ 478 օդանավակայան կա (1999թ.): Օդանավակայաններից 288-ի թռիչքուղիները սալարկված են, իսկ մնացած 199-ը` ոչ։

Ֆրանսիայում գործող օդային տարածքների կառավարման մարմիններից մեկը, Aéroports de Paris-ն է, որը ղեկավարում է Փարիզի և շրջակայքի 14 օդանավակայանները։ Շառլ դը Գոլի օդանավակայան և Օռլի օդանավակայան ամենամեծն են։ Առաջինը, որ գտնվում է Փարիզի Ռուասի արվարձանում, աշխարհի հինգերորդ խոշորագույն օդանավակայանն է, 2008 թ. 60 միլիոն ուղևորափոխադրումներով։ Այն Ֆրանսիայի գլխավոր միջազգային օդանավակայանն է և գործակցում է ավելի քան 100 ավիաընկերությունների հետ։

Ֆրանսիայի ազգային ավիափոխադրողը Air France-ն է, որն սպասարկում է 20 ներքին և դեպի 83 երկրներ 150 միջազգային ուղղություններով ավիառեյսեր[4]։

Նավարկուղիներ/ջրանցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաստանավ Սեն Դենի ջրանցքի վրա

Ֆրանսիական բնական և մարդաստեղծ ջրային ուղիների ցանցը Եվրոպայում ամենախոշորն է[6], որի ընդհանուր երկարությունն անցնում է 8.500 կիլոմետրից։ Խոշոր նավարկվող գետեր են Լուարը, Սեն և Ռոնը։ «Ֆրանսիական նավարկային նավարկուղիներ» (VNF) ընկերության կողմից կառավարվող ակտիվ ջրային ուղիները կազմված են 6.700 կիլոմետր (4.200 մղոն) ջրագծերից, 3.800 կիլոմետր երկարությամբ ջրանցքներից և 2.900 կիլոմետր (1.800 մղոն) նավարկելի գետերից, 494 ամբարտակներից, 1595 ջրարգելակներից, 74 նավարկելի ջրամբարներից, 65 ջրամբարներից, 35 թունելներից և այլն[7]։

VNF-ն ունի շարունակական տեխնիկական սպասարկման և արդիականացման ծրագիր` բարձրացնելու համար ջրատարների խորությունը, ջրարգելակների լայնությունն և կամուրջների տակամասը[8]։

Ծովային փոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտեյներային տերմինալը Հավրի նավահանգստում

Ֆրանսիան ունի մեծ առևտրային նավատորմ, ներառյալ` 1000 տոննա և ավելի բեռնատարողությամբ 55 խոշոր նավերը։

Ֆրանսիական ընկերությունները աշխատում են 1400-ից ավելի նավերի հետ, որոնցից 700-ը գրանցված են Ֆրանսիայում։ Ֆրանսիայի 110 ծովային առևտրային կազմակերպություններում աշխատում է ծովում 12.500 (ծովում) և 15.500 (ափին) հոգի։ Ամեն տարի 305 մլն տոննա ապրանք է և 15 մլն ուղևոր է փոխադրվում ծովով։ Ծովային տրանսպորտը պատասխանատու է Ֆրանսիայի ներմուծման և արտահանման 72%-ի համար[9]։

Ֆրանսիան նաև ունի մի շարք նավահանգիստներ, այդ թվում `Բայոնա, Բորդո, Բուլոն սուր Մեր, Բրեստ, Կալե, Շերբուր-Օկտևիլ, Դյունկերք, Ֆոս սուր Մեր, Պալիս, Հավր, Լորիան, Մարսել, Նանտ, Նիս, Փարիզ, Պոր լա Նուվել, Պոր Վանդր, Ռոսկոֆ, Ռուան, Սեն Նազեր, Սեն Մալո, Սետ, Ստրասբուրգ և Թուլոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. France’s Once-Vaunted Trains Are Macron’s Biggest Challenge Yet
  2. «Modal split of inland passenger transport, 2002 and 2012». Eurostat. 2012.
  3. Associated Press (2007 թ․ ապրիլի 3). «French Train Hits 357 mph (575 կմ/ժ) Breaking World Speed Record». Fox News. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
  4. 4,0 4,1 «Transport in France». International Transport Statistics Database. iRAP. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
  5. Roadways by country (incl. expressways and highways). Արխիվացված 2018-12-26 Wayback Machine CIA - The World Factbook. Central Intelligence Agency.
  6. «Waterways development». VNF. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Presentation complete» (PDF). VNF (French). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Voies navigables de France: conjuguer économie et écologie Արխիվացված 2008-11-20 Wayback Machine. Retrieved 19 February 2009.
  9. Le transport maritime from Armateurs de France (in French). Արխիվացված 2012-07-21 archive.today Retrieved 20 February 2009.