Տոմատի սոուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Տոմատի սոուս
Home-grown & made Tomato Sauce.jpg
Տոմատի սոուսի պատրաստումը տնային պայմաններում
Մտնում է ազգային խոհանոցների մեջ
Իտալական խոհանոց
Ծագում
Անվան բնօրինակ Salsa di pomodoro
Առաջացման երկիր Իտալիա Իտալիա
Բաղադրամասեր
Հիմնական տոմատ

Տոմատի սոուս (իտալ.` Salsa di pomodoro), հասունացած թարմ լոլիկի պտուղներից կամ տոմատի մածուկից, շաքարի, կերակրի աղի, համեմունքների, քացախաթթվի և կտրատած բանջարեղենների, խնձորի պյուրեի, ալյուրի, կիտրոնաթթվի բուսական յուղի ավելացմամբ կամ առանց դրանց եփված մթերք:

Տոմատի սոուսները կարող են ունենալ տարբեր աստիճանների կծվություն կամ լինել քաղցր: Կծվությունը կարգավորվում է համեմունքների բաժնեմաս համարվող կծու կարմիր տաքդեղի, սև պղպեղի և սխտորի ավելացմամբ։

Լայնորեն օգտագործվում է որպես մակարոնային, ինչպես նաև մսային կամ բանջարային ուտեստների լցոն։ Սոուսների տեսականիները միմյանցից հիմնականում տարբերվում են համեմունքային կազմով։

Տոմատի սոուսի լցոնումը մակարոնեղենում առաջին անգամ նկարագրվել է հռոմեացի շեֆ խոհարար Ֆրանչեսկո Լեոնարդիի 1970 թվականին հրատրակած խոհարարական գրքում (L'Apicio moderno[1]

Գրականություն[խմբագրել]

  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. L'Arte della cucina in Italia, Emilio Faccioli, Einaudi, Milano, 1987

Արտաքին հղումներ[խմբագրել]