Տիխոյի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիխոյի տուն
Տեսակթանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
Հասցեטיכו 3
Հիմնադրվել է1864
ՀիմնադիրԱննա Տիխո
Կայքimj.org.il/he/wings/arts/%D7%91%D7%99%D7%AA-%D7%98%D7%99%D7%9B%D7%95
Քարտեզ
Քարտեզ

Տիխոյի տուն (եբրայերեն՝ בית טיכו‎, անգլ.՝ Ticho House), մենագրական-գեղարվեստական թանգարան Երուսաղեմի (Իսրայել) կենտրոնում, Ռավ Կուկ փողոցի թիվ 9 տանը։ Տուն-թանգարանի շենքը հանդիսանում է Երուսաղեմի առաջին շինություններից, որ կառուցվել էր Հին քաղաքի պատերից դուրս։ Տունը ծառայում էր բնակատեղ և աշխատավայր նկարչուհի Աննա Տիխոյի և նրա ամուսնու՝ ակնաբույժ Ավրաամ Ալբերտ Տիխոյի համար։ Ամուսինները համարվում էին Էրեց-Իսրայելի եվրեական մտավորականության 20-րդ դարի սկզբի նշանավոր ներկայացուցիչներից։ Ներկայումս տունը համարվում է թանգարան, այնտեղ տեղակայված են «Փոքրիկ Երուսաղեմ» կաթնային ռեստորանը և մշակութային կենտրոնը, որտեղ անցկացվում են ջազային և դասական երաժշտության համերգներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռաշիդի ամրոց » անվանմամբ հայտնի տունը , կառուցվել է 1864 թվականին հարուստ արաբ Ռաշիդ Նաշաշիբի կողմից։ Հինգ տարի անց տունը վարձակալությամբ է տրվում քրիստոնյա հրեա հնավաճառ Մոզես Վիլհելմ Շապիրային, որը հետագայում հայտնի դարձավ հնությունների կեղծմամբ, խարդախություն, որը հանգիստ չէր տալիս աշխարհի շատ երկրների հնագետների։ Շապիրան բնակվում էր վարձակալած տանը կնոջ և դստեր հետ՝ մինչև 1884 թվականը իր ինքնասպանությունը։ Այնուհետև տանը բնակվում էին մի քանի բնակիչներ, որոնք քաջ հայտնի էին այդ ժամանակվա երուսաղեմյան հասարակության մեջ։ 1924 թվականին տունը ձեռք են բերում ակնաբույժ Ավրաամ Ալբերտ Տիխոն և նրա կինը՝ նկարչուհի Աննա Տիխոն։ Ի հիշատակ այս մարդկանց՝ տունը մինչև օրս կոչվում է նրանց անունով։

Բժիշկ Ալբերտ Տիխոն և իր կինը՝ Աննան, ծնվել են 19-րդ դարի վերջին Մորավիայում։ Բժիշկ Տիխոն ստացել է բժշկական կրթություն Վիեննայում և մասնագիտացել է ակնաբուժության բնագավառում «Ռուդոլֆ» հիվանդանոցում։ Աննան սկսել է ուսումնասիրել գեղանկարչությունը 15 տարեկան հասակում նույնպես Վիեննայում։ Նրանք ամուսնացել են 1912 թվականին, երբ ֆրանկֆուրտյան «Սիոնի համար» կազմակերպությունը Ալբերտ Տիխոյին ուղարկում է Երուսաղեմ աչքի կլինիկա բացելու։ Երուսաղեմ գալով՝ բժիշկ Տիխոն կլինիկա է բացում և մի քանի տարի հետո Դեսպանների (այժմ՝ Նևիիմի փողոց) փողոցից ոչ հեռու ձեռք է բերում առանձնատուն, որն այդ ժամանակ Երուսաղեմում համարվում էր ամենահեղինակավորը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բժիշկ Տիխոն, ով Գերմանիայի քաղաքացի էր, մեկնում է Երուսաղեմից և ծառայում գերմանական բանակում որպես բժիշկ։

1929 թվականին պաղեստինյան խռովությունների ժամանակ բժիշկ Տիխոն իր կլինիկա գնալու պահին Մեա Շեարիմի շրջանում վիրավորվում է մի արաբի կողմից, որն էլ ազդում է ամուսինների որոշման վրա՝ վերակառուցելու առաջին հարկի աչքի կլինիկան ամբողջ Երուսաղեմի բնակչությանը, ներառյալ հարուստներին և աղքատներին սպասարկելու համար։ Բացի բուժումից, բժիշկ Տիխոն զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքներով, և նրա հետազոտությունները միջազգային ճանաչում էին ստացել։ Բժիշկ Տիխոյի անունը և նրա կլինիկայի համբավը մեծ ճանաչում ունեին ամբողջ Մերձավոր Արևելքում։

Ամուսնական զույգի տունը, այգու տարածքի և հարևան անտառի հետ միասին զբաղեցնում էր շուրջ երեք հեկտար, որը համարվում էր մտավորականների, նկարիչների, գրողների և քաղաքական գործիչների հավաքատեղի։ Այլ անձանց հետ հյուրերի կարգավիճակով այստեղ էին լինում Պաղեստինում բրիտանական Գերագույն կոմիսար սըր Արթուր Գրենֆել Ուոուչոպը, նկարիչներ Մորդեհայ Արդոն և Մարկ Շագալը, փիլիսոփա Մարտին Բուբերը շատ այլ անձիք։ Չնայած նրան, որ Տիխո ամուսինները նյութապես ապահովված մարդիկ էին, սակայն նրանց կենսակերպը արտասովոր չէր, նրանք իրենց ժամանակի զգալի մասը հատկացնում էին աշխատանքին։ Իսրայելական հասարակության կյանքում Տիխո ամուսինների դերը ակնառու կերպով է արտացոլված կատակերգու Շայկե Օֆիրի «Ցիոնը և հիվանդ աչքը » զավեշտալի ուրվանկարը, որտեղ պատկերված է բժիշկ Տիխոյի հիվանդներից մեկին այցելության տեսարանը։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Տիխոն մահացել է 1960 թվականին։ Աննան, որն այլևս չէր աշխատում ամուսնու աչքի կլինիկայում, սկսեց նկարել Երուսաղեմի բնանկարները և մարդկանց դիմանկարներ։ Ամուսնու մահից հետո նա ավելի քիչ ժամանակ էր հատկացնում տանը, դրա մեծ մասը վարձակալության տալով։ Աննա Տիխոն շարունակեց ապրել և ստեղծագործել մինչև 1980 թվականը ։ Նրա մահից հետո տանը մնաց Երուսաղեմի բնակիչների համար ստեղծված նկարների հավաքածուն, որը հարգանքի տուրք էր իր սիրած քաղաքին։

Շենքը վերակառուցվեց ճարտարապետ Դավիդ Կրոյանկերի նախագծով, որը հաստատվել էր Անտոն Տիխոյի կողմից, դեռևս նրա կենդանության օրոք, ձևափոխվելով ժամանակակից թանգարանի, որտեղ պահպանվել է 20-րդ դարի սկզբի Երուսաղեմի միջավայրը։ Այսօր Տիխոյի տուն-թանգարանը գտնվում է Իսրայելի թանգարանի տնօրինության ներքո և համարվում է նրա հիմնական ցուցադրությունների մասը։ Թանգարանում ներկայացված են Աննա Տիխոյի ստեղծագործությունները, բժիշկ Տիխոյի մենորայի հավաքածուն, նրա բժշկական գործիքները, գրադարանը, ինչպես նաև ամուսինների կյանքի մասին պատմող վավերագրական նյութեր[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gilad, Moshe (2012 թ․ օգոստոսի 29). «Peeking Through the Highrises: Famed Jerusalem Street's Old Architectural Glories». Haaretz (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  2. Ticho House

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]