Տիգրան Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Նազարյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1858(1858-09-29)[1]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԱղբիւր : Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար[1], Գեղափնջիկ[1] և Առողջապահիկ[1]

Տիգրան Հակոբջանի Նազարյան (սեպտեմբերի 29, 1858(1858-09-29)[1], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խմբագիր, հրատարակիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Նազարյանը ծնվել է 1858 թվականին Արցախի Շուշի քաղաքում։ Սովորել է Շուշիի Գալուստ Փափազյանի մասնավոր դպրոցում։ 1879 թվականին Շուշիում հիմնել է հրատարակչական գրասենյակ։ 1881 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ հրատարակել է «Աղբյուր»[2] մանկապատանեկան ամսագիրը, «Տարազ» շաբաթաթերթը` հավելվածներով, «Կովկասի առավոտ» (1907) և այլ թերթեր, գրքեր, օրացույցներ, տարեցույցներ, ժողովածուներ, պիեսների («Ճըպատըդ քոլադ կտրի», 1887, «Արոզա», 1913), ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է[3][4]։

1907 թվականին գրականագետների, արվեստագետների և խաղաղության միջազգային ընկերակցության Լիսաբոնում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել է 5-րդ դարի հայ պատմիչների հրատարակված գործերը, ընտրվել այդ կազմակերպության պատվավոր անդամ։ 1915 թվականին Թիֆլիսում բացել է «Հրատապ սփոփանք մայր հայաստանցիներին» որբախնամ ապաստանը, «Վասպուրական դպրոց» մանկապարտեզը։ 1919 թվականին մեկնել է Եվրոպա, որտեղ թղթակցել է «Ապագա» (Փարիզ) և այլ թերթերի, հրատարակել «Թիքա» գրական երկերի ժողովածուն (Լայպցիգ, 1922)։ 1925 թվականին վերադարձել է հայրենիք, Ղարաբաղի վերաշինության նպատակով կազմակերպել Ղարաբաղի օգնության կոմիտե[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խօսք և գործ, Թիֆլիս, 1914։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նազարյան Ս., Տիգրան Նազարյանի կյանքը և գործունեությունը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1965, №3:
  • Տիգրան Նազարյանի նամակները Կոստանդին Մելիք-Շահնազարյանին, ԼՀԳ, 1991, №4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 143—144.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՂԲԻՒՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՏԱՐԱԶ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Նազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 143