Տափաստանային մկնաճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափաստանային մկնաճուռակ
Տափաստանային մկնաճուռակ
Տափաստանային մկնաճուռակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Մկնաբազեներ (Circus)
Տեսակ Տափաստանային մկնաճուռակ (C. macrourus)
Միջազգային անվանում
Circus macrourus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը
Circus macrourus

Տափաստանային մկնաճուռակ (լատին․՝ Circus macrourus), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավարևելյան Եվրոպայում, Հյուսիսային Ղազախստանում և Հարավարևմտյան Սիբիրում։ Հայաստանում նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում։ Դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են սովորաբար ծովի մակարդակից 800-2000 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստաններում և լայնարձակ հարթավայրային հովիտներում։ Չուի ընթացքում տարածված են։ Գյուղատնտեսական կարիքների համար դրանց օգտագործման հետ կապված ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են։

Բները դնում են ուղղակի հողի վրա, սովորաբար խիտ խոտաբույսերում՝ ապրիլի երկրորդ կեսին-մայիսի սկզբին։ Զարգացումը 30 օր է։ Ձագերը դուրս են գալիս հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները հանդիպում են հուլիսի կեսերից։ Սնվում են հիմանականում մկանանման կրծողներով և մանր թռչունների ձագերով[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով, ողջ տարվա ընթացքում չվահյուր տեսակ է, որը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում սպառնալիքին մոտ գտնվող կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ։

Վտանգման հիմնական գործոններն են կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում հողերի ինտենսիվ յուրացման հետ կապված ապրելավայրերի զգալի քայքայումը, բների ոչնչացումն ապրելավայրերում անասունների արածեցման հետևանքով։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային մկնաճուռակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանային մկնաճուռակ» հոդվածին։