Տարամասալատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարամասալատա
ταραμοσαλάτα
Հունական խոհանոց
Ծագում
Տեսակսննդամթերք
Ենթատեսակձկնային ուտեստ և մեզե
Առաջացման երկիրՀունաստան
Բաղադրամասեր
ՀիմնականՁկնկիթ, կիտրոնի հյութ, ձիթապտղի յուղ, սխտոր
ՀնարավորԿարտոֆիլ, սպիտակ հաց
 Taramosalata Վիքիպահեստում

Տարամասալատա (հունարեն՝ ταραμοσαλάτα), հունական խոհանոցի ուտեստ։ Այս ուտեստն իրենից ներկայացնում է ապխտած ձողաձկան ձկնկիթի, կիտրոնի հյութի, ձիթայուղի և սխտորի խառնուրդ, օգտագործվում է որպես ակրատ։ Ավանդաբար մատուցվում է ձիթապտուղների և պիտա հացի[1], ինչպես նաև բուտերբրոդի հետ միասին։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարամասալատայի բաղադրիչները

Ըստ դասական բաղադրատոմսի՝ տարամսալատայի հիմնական բաղադրիչներն են՝ ապխտած ձողաձկան ձկնկիթը, կիտրոնի հյութը, ձիթապտուղները և ձիթայուղը։ Երբեմն ուտեստի մեջ ավելացնում են խաշած կարտոֆիլ կամ սպիտակ հաց։ Կաթի մեջ կարտոֆիլով կամ հացով շաղախված ձկնկիթի խառնուրդը լցնում են բլենդերի մեջ, այնուհետև՝ ստացված զանգվածին ավելացնում են կիտրոնի հյութ, ձիթայուղ և որոշ ժամանակ հարում են։ Պատրաստի տարամասալատան զարդարում են կանաչիով[2]։

Ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում տարամասալատան կապված է Մեծ պահքի սկզբի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ Մեծ պահքի առաջին օրվա՝ Մաքուր երկուշաբթիի (Καθαρά Δευτέρα) հետ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ ուտեստներ կան ռումինական (salată de icre)[3] և բուլղարական (хайвер)[4] խոհանոցներում։ պատրաստման համար օգտագործվում է ոչ միայն ձողաձկան ձկնկիթը, այլև գայլաձկան, գետածածանի կամ ծովատառեխի ձկնկիթը։ Ձիթայուղի փոխարեն կիրառվում է բուսական յուղ, իսկ որպես խտացուցիչ՝ կարտոֆիլային կամ ընդեղենի խյուս։ Որոշ երկրներում տարամասալատան արդյունաբերական ճանապարհով ստացվող մթերք է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]