Տատյանա Զինչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Զինչենկո
Ծնվել էապրիլի 24, 1939(1939-04-24)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2001
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհոգեբան
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան

Տատյանա Զինչենկո (ռուս.՝ Зинченко, Татьяна Петровна, ապրիլի 24, 1939(1939-04-24), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2001, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փորձարարական և կոգնիտիվ հոգեբանությունների մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Զինչենկոն ծնվել է 1939 թվականի ապրիլի 24-ին Խարկովում` հայտնի հոգեբան Պյոտր Զինչենկոյի ընտանիքում։ Վլադիմիր Զինչենկոյի հարազատ քույրն է[1][2]։

1983 թվականին պաշտպանել է բժշկական դիսերտացիան` «Ճանաչման ֆունկցիոնալ կառուցվածքը» թեմայով[1]։ Ավելի քան 40 տարի որոշ ժամանակ աշխատել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, եղել է Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ինչպես նաև եղել է կոգնիտիվ հոգեբանության եվրոպական ասոցիացիայի անդամ[3][4]։

Մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 1-ին Սանկտ Պետերբուրգում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Զինչենկոն զբաղվել է կոգնիտիվ պրոցեսների, հիշողության, ուշադրության հետազոտությամբ, մասնավորապես ուսումնասիրել է ուշադրության կառուցվածքում ընտրովի ինտերֆերենցիայի գործընթացները։ Ապացուցել է, որ Ստրուպ էֆեկտի արտահայտվածությունը կախված է պատասխանից պահանջվող քննվողների բնութագրերից։ Նա իր հետազոտության ժամանակ ցույց է տվել կոգնիտիվ քարտեզների ձևավորման յուրահատկությունն անհատի կողմից լուծվող խնդիրների շրջանակներում, որը կապված է մասնագիտական, մասնավորապես օպերատորական գործունեության հետ[1][4]։

Տատյանա Զինչենկոն, Ալեքսանդր Ֆրումկինի հետ միասին, մշակել է պրոֆեսիոնալ հոգեդիագնոստիկայի`պրոֆեսիոնալ հոգեդիագնոստիկայի ավտոմատացնող համակարգի խնդիրների որոշման մեթոդը[4]։

Հիմնական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брушлинский А. В., Зинченко В. П., Зинченко Т. П., Кондратьев М. Ю., Котова И. Б., Лейтес Н. С. Введение в психологию. — М.: «Academia», 1997.
  • Зинченко Т. П. Когнитивная и прикладная психология. — М.-Воронеж: «МОДЭК», «МПСИ», 2000.
  • Зинченко Т. П. Память в экспериментальной и когнитивной психологии. — СПб.: «Питер», 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]