Տատի Գաբրիելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատի Գաբրիելլա
Ծննդյան թիվ՝հունվարի 25, 1996(1996-01-25)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 6616259

Տատիանա Գաբրիելլա Հոբսոն (անգլ.՝ Tatiana Gabrielle Hobson, հունվարի 25, 1996(1996-01-25)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ, առավել հայտնի է որպես Տատի Գաբրիելլա), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել The CW հեռուստաալիքի հեռարձակած 100 հեռուստասերիալում կատարած Գայայի և Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում կատարած Պրուդենս Բլեքվուդի դերերով։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի հունվարի 25-ին Սան Ֆրանցիսկոյում և նրան մեծացրել է կորեա-ամերիկացի մայրը։

Երեք տարեկան հասակում զբաղվել է մոդելությամբ և հինգ տարեկան հասակում դարձել է Macy's և Nordstrom նորաձևության խանութները ներկայացնող մոդելներից։

Միջին դպրոցում ընդունվել է Օքլենդի արվեստի դպրոցի թատերական բաժինը։ Այնտեղ սովորելու ընթացքում ելույթ է ունեցել և ղեկավարել է մի շարք ներկայացումներ, իսկ հետո ստացել է մի շարք մրցանակներ տարբեր թատերական ներկայացումների համար, ներառյալ Էդինբուրգի եզրային փառատոնի մրցանակը։ Ավագ դպրոցից հետո տեղափոխվել է Ատլանտա և սովորել Սփելման Քոլեջում, որտեղ հիմնականում ուսումնասիրել է դրամա և ֆրանսերեն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Տատիանա Հոբսոն, առաջին անգամ՝ 2014 թվականին «Թրի մոտ կանգնած» ֆիլմում կատարել է Քիթնիգի դերը։ 2015 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես[2]։ 2015 թվականին նկարահանվել է կարճամետրաժ «Ցնցոտիավորը» ֆիլմում, իսկ 2016 թվականին «Պարզապես Ջեննա» ֆիլմում կատարել է Մոնիկայի դերը։

Որպես Տատի Գաբրիելլա նա հանդես է եկել 2016 թվականին Disney Channel«Քեյ. Սի. Հետախույզ» հեռուստասերիալում կատարած Ուեքի Ջեքիի դերով[3]։ Հետո նույն տարում, Գաբրիելլան նկարահանվել է Nickelodeon-ի Որոտի մարդիկ հեռուստասերիալում՝ կատարելով Հաքսոուի դերը։

2017 թվականին Գաբրիելլան կատարել է իր առաջին պարբերական դերը՝ Գայա The CW հեռուստաալիքի 100 հեռուստասերիալում[3]։ Նույն տարում նկարահանվել է Hulu հեռուստաալիքի «Տարածություն 404» հեռուստասերիալում՝ կատարելով Ամանդայի քրոջ դերը։ 2017 թվականին հնչյունավորել է Էդդիին Էմոջի ֆիլմում, հետո կատարել է Բիրդիի դերը Hulu-ի «Տարօրինակ» հեռուստասերիալում, իսկ ավելի ուշ հնչյունավորում է կատարել TBS հեռուստաալիքի «Տարանտուլա» սերիալում[3][4]։

2018 թվականի մարտին կատարել է Պրուդենս Բլեքվուդի պարբերական դերը Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Դեր Նշումներ
2014 Կանգնած թուրը Քիթինգ Կարճամետրաժ, Տատիանա Հոբսոն անվանմբ
2015 Ցնցոտիավորը Կարճամետրաժ, Տատիանա Հոբսոն անվանմբ
2016 Պարզապես Ջեննա Մոնիկա Հեռուստասֆիլմ Տատիանա Հոբսոն անվանմբ
2016 Քեյ. Սի. Հետախույզ Ուեքի Ջեքի 1 էպիզոդ
2016 Որոտային ընտանիք Հաքսոու 1 էպիզոդ
2017–ներկա 100 Գայա 23 էպիզոդ, պարբերական դեր
2017 Տարածություն 404 Ամանդայի քույրը "Բոբ" էպիզոդ
2017 Էմոջի ֆիլմ Էդդի (ձայն) Ֆիլմ
2017 Տարօրինակ Բիրդի 4 էպիզոդ
2017 Տարանտուլա (ձայն) 4 էպիզոդ
2018–ներկա Սաբրինայի սարսափազդու արկածները Պրուդենս Նայթ Հիմնական դեր
2020 Բուի տունը Ուիլլոու (ձայն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Montell, Amanda (2018 թ․ դեկտեմբերի 13). «Tati Gabrielle on Wellness, Bold Makeup, and What It Takes to Play a TV Villain». Byrdie. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Tati Gabrielle: 13 facts about the 'Chilling Adventures Of Sabrina' star you probably never knew». PopBuzz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 Petski, Denise (2018 թ․ մարտի 15). «Tati Gabrielle To Play Prudence in Netflix's Sabrina Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատի Գաբրիելլա» հոդվածին։