Տաբուլարիում (լատին․՝ tabularium), Հին Հռոմի պետական արխիվ, որում պահպանվել են ժողովրդական կանոնակարգերը և այլ պետական փաստաթղթեր (լատին․՝ tabulae publicae)։
Սկզբում Հռոմում պետական արխիվ չկար, տաբուլարիումները ցուցադրվում էին ֆորումում, կամ Կապիտոլիումում։ Քանի որ նրանց քանակը գնալով աճում էր, կազմակերպվեցին տարբեր արխիվներ՝ senatusconsulta և plebiscita, որոնք պահպանվում էին Սերես աստվածուհու տաճարում։ Վերջինս գտնվում էր Պալատինի և Ավենտինի միջև, Մեծ կրկեսի կողքին։ Ֆինանսական փաստաթղթերը պահվում էին Կապիտոլիումի բլրի վրա Սատուրնի տաճարում, foedera՝ Կապիտոլիումում՝ հիմնական արխիվում։ Մ․ թ․ ա 83 թվականին Սուլայի երկպառակտչական պատերազմների ժամանակ Կապիտոլումը և Սատուրնի տաճարի այն հատվածը, որտեղ և տեղակայված էր տաբուլարիումը, հրդեհվում է։ Մ․ թ․ ա․ 78 թվականին Քվինտուս Լուտացիուս Կատուլ Կապիտոլինուսը կառուցում է ընդհանուր պետական արխիվ վերոհիշյալ տաճարի կողքին (լատին․՝ tabularium или aerarium Saturni)։ Դրա մնացորդները պահպանվել են առ այսօր։ Կառույցի ճակատամասն իրենից ներկայացնում է օրդերայինկամարաշար, որը կազմված էր երկու հարկերից։
Տաբուլարիումի շենքը ամենավաղ կառուցված շինությունն է, որում կիրառվել է հռոմեական ճարտարապետության համակարգը։ Դրանում միախառնված են երկու հակադարձ կառուցողական սկզբունքներ՝ գերանածածկ և կամարակապ կոնստրուկցիաներ[1]։
Բացի այս արխիվներից Հռոմում կային նաև հատուկ արխիվներ, Իտալիայի այլ քաղաքներում, յուրաքանչյուր գավառի գլխավոր քաղաքներում նույնպես (գավառական արխիվներ)։ Կային նաև հատուկ արխիվներ տարբեր աշխարհիկ և կրոնական ըներությունների համար, օրինակ` ավգուրների և քրմերի համար։ Կայսրերն ունեին իրենց առանձնահատուկ տաբուլարիումը։