Կամարաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամարաշար, սյուներին կամ մույթերին հանգող, ձևով և չափով միատեսակ կամարների ներդաշնակ համադրվածք։ Հիմնականում կիրառվում է բաց սյունասրահներում, լոջիաներում և այլն։ Կամարաշար որպես կոմպոզիցիոն արտահայտչամիջոց լայնորեն կիրառել է Վերածննդի, մուսուլմանական, մավրիտանական և այլն ճարտարապետությունը։ Հայկական ճարտարապետության մեջ կամարաշարով են լուծված Երերույքի (IV—V դդ.), Օձունի (VI դ.) և այլ կառույցների արտաքին սյունասրահները։ Կամարաշար կամ որմնասյունակամարաշար, «խորանազարդ» են անվանում կամարների որմնաշարը, որը մեծ մասամբ դեկորատիվ (ոչ կառուցվածքային) բնույթի է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png