Վրեժ Զիլֆյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զիլֆյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 3, 1921 |
---|---|
Ծննդավայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1997 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ամուսին | Վարվառա Ալեքսանյան |
Զավակներ | Արտո Զիլֆյան |
Վրեժ Նշանի Զիլֆյան (հունվարի 3, 1921, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 31, 1997, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1964)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1946-1962 թվականներին աշխատել է հակաժանտախտային կայանում, 1967-1977 թվականներին եղել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ փորձարարական ուռուցքաբանության լաբորատորիայի վարիչը, 1977 թվականից՝ փոխտնօրեն[1]։
Ուսումնասիրել է չարորակ նորագոյացությունների առաջացման իմունաբանական, ժառանգական մեխանիզմները, Հայաստանի արդյունաբերության մեջ օգտագործվող տարբեր քիմիական նյութերի ուռուցքածին և մուտածին հատկությունները, հակաուռուցքային պատրաստուկների թունածին ու մուտածին ազդեցությունները, առաջարկել իմունաբանական բուժման մեթոդ՝ տուլարեմիայի շիճուկի օգտագործմամբ[2]։
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկայի կենսագրական ընկերության նվաճումների ոսկե սկավառակ, 1977 թ.
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Վարվառա Ալեքսանյան, համաճարակաբան
- Որդին՝ Արտո Զիլֆյան, Ախտաբան-ֆիզիոլոգ
- Դուստրը՝ Մարգարիտա Զիլֆյան, բժշկական գիտությունների թեկնածու
- Թոռը՝ Արտաշես Արտոյի Զիլֆյան, ակնաբույժ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ
|