Վլադիմիր Վարդանյան (գեղանկարիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Վարդանյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1956) |
Մասնագիտություն | նկարիչ և քաղաքական գործիչ |
Պաշտոն | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող |
Վլադիմիր Ալեքսանի Վարդանյան (1930, Թիֆլիս, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1962 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գործերից են՝ «Վերադարձ», «Պարտիզանի հարցաքննումը», «Կալը» բնանկարները, նատյուրմորտներ, դիմանկարներ։ Զբաղվում է մանկավարժությամբ։ Ապրում և ստեղծագործում է Կիրովականում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան