Վլադիմիր Հուդոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Հուդոլին
խորվ.՝ Vladimir Hudolin
Ծնվել էմայիսի 2, 1922(1922-05-02)[1][2][3]
ԾննդավայրOgulin, Կարլովաչկա
Մահացել էդեկտեմբերի 26, 1996(1996-12-26)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարան
Մասնագիտություննյարդաբան և հոգեբույժ
ԱշխատավայրԶագրեբի համալսարան

Վլադիմիր Հուդոլին (խորվ.՝ Vladimir Hudolin, մայիսի 2, 1922(1922-05-02)[1][2][3], Ogulin, Կարլովաչկա - դեկտեմբերի 26, 1996(1996-12-26)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ հոգեբան, ալկոհոլային կախվածության հարցերով միջազգային փորձագետ, Զագրեբի համալսարանի նյարդաբանության, հոգեբանության ու կլինիկական հոգեբանության ֆակուլտետների պրոֆեսոր, Զագրեբի «Գթության քույրեր» համալսարանական հիվանդանոցի տնօրեն, «Հոգեբանության համաշխարհային կազմակերպության» (անգլ.՝ World Psychiatric Association) նախագահ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հուդոլինը ծնվել է Խորվաթիայի Օգուլին քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Զագրեբի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ մասնագիտացել է նյարդաբանության ու հոգեբանության ոլորտներում։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Զագրեբի բժշկական համալսարանում ստանձնել է նյարդաբանության, հոգեբանության ու կլինիկական հոգեբանության ֆակուլտետների ղեկավարի պաշտոնը։ Երկար տարիներ ղեկավարել է Զագրեբի համալսարանական «Մլադեն Ստոյանովիչ» հիվանդանոցը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ալկոհոլային և այլ տիպի կախվածությունների փորձարարական խմբի անդամ է, նաև Սոցիալական հոգեբանության համաշխարհային ու միջերկրածովյան միությունների նախագահ։ Հրատարակել է ավելի քան 60 գիտական աշխատանք և 500 հոդված ալկոհոլիզմի, սոցիալական հոգեբանության և առողջ ապրելակերպի մասին։

Պրոֆեսոր Վլադիմիր Հուդոլինի՝ որպես բժիշկ-հոգեբանի պրոֆեսիոնալ գործունեության մեջ, որն աշխատել է 20-րդ դարի 40-90-ական թվականներին, առկա են այդ ոլորտում գիտական ձեռքբերումների բոլոր փուլերը։ Այսպես, պրակտիկայում լայնորեն տարածված ինսուլինային կոմայի և խնամառուների՝ փակ տիպի բաժանմունքներին փոխարինելու են եկել հատուկ հոգեբանության և թմրամոլության խնդիրներով մարդկանց ինտեգրումը փոխհարաբերությունների սոցիալական համակարգերում։

Պրոֆեսոր Վլադիմիր Հուդոլինը իր աշխատանքային գործունեությունը սկսել է Զագրեբի «Գթության քույրեր» հիվանդանոցում 1947 թվականին։ 1954 թվականից նա նպատակաուղղված սկսել է զբաղվել ալկոհոլային կախվածության բավական բարդ խնդրով։ 1959 թվականին գլխավորել է Զագրեբի համալսարանի՝ հոգեբանության ու նյարդաբանության ամբիոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով պրոֆեսոր Ջոզեֆ Բրայտենֆելդին։

1953 թվականին Հուդոլինն առաջարկել է խորվաթական հոգեբուժության համար նոր «բաց դռների» սկզբունքը։ Դա նշանավորել է սոցիալական հոգեբանության նոր դարաշրջան։ Հուդոլինը շատ վաղ է եկել այն եզրակացության, որ հոգեկան հիվանդության ընթացքում շատ գործոններ են ազդեցություն ունենում, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալական, հոգեբանական, կենսաբանական։ Այսպիսով, հոգեկան առողջության բարելավումը հետևանք է այն խնդիրների, որոնց մեջ կարելի է միմյանց վրա փոխազդող շատ բաղադրիչներ առանձնացնել։ Այսպիսի մոտեցումը հետագայում ստացել է կենսահոգեսոցիալական կամ սոցիալ-բնապահպանական անվանումները։

Խարիզմատիկ հատկությունները թույլ են Վլադիմիր Հուդոլինին հաջողությամբ ղեկավարել բժիշկների մեծ կոլեկտիվը։

1961 թվականի ապրիլի 1-ին Հուդոլինը հիմնադրել է Խորվաթիայում առաջին «սթափության ընտանեկան ակումբը»։ Այն մոդել էր, որը հետագայում զարգացում գտավ Զագրեբում, ապա ամբողջ Խորվաթիայում։ Հետո ստեղծվել է «Սթափության ընտանեկան ակումբների խորվաթական միությունը», որի գործունեությունը կանխարգելող բնույթ էր կրում և ուղղված էր հոգեկան առողջության պահպանմանը։ Այսպիսի կազմակերպության ստեղծումը զգալի օգնություն է եղել ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին։

Հետագայում բժիշկ Հուդոլինը շարունակել է մշակել բժշկման ռազմավարություն։ Նա մեծ ուշադրություն է հատկացրել ամբուլատորիական օգնությանը։ 1968 թվականի բացվել են ալկոհոլիզմից տառապող խնամառուների օգնության լրացուցիչ կենտրոններ՝ Զագրեբից 30-80 կմ հեռավորության վրա (Վարաժդին, Սիսակ, Կարլովաց, Ժումբերակ

1971 թվականին Հուդոլինը ստանձնել է Զագրեբի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետի՝ նյարդաբանության, հոգեբանության ու կլինիկական հոգեբանության ամբիոնի ղեկավարումը։

1972 թվականին Կլենովնիկի հիվանդանոցում կազմակերպել է ալկոհոլիզմից ու թոքախտից տառապողների օգնություն։

1978 թվականից Հուդոլինը սկսել է դասավանդել Տրիեստի (Իտալիա) սոցիալական ծառայության դպրոցում, ինչպես նաև Իտալիայում հարյուրավոր կուրսեր է անցկացրել ալկոհոլի խնդիրների հետ կապված։

Բժիշկ Վլադիմիր Հուդոլինը կազմակերպել է միջազգային բազմաթիվ համագումարներ, սիմպոզիումներ և մասնագիտական հանդիպումներ կախվածության բուժման հարցերով։

Կյանքի վերջին տասնամյակում անցել է թոշակի և մինչև իր կյանքի վերջը 1996 թվականի դեկտեմբերի 28-ին հիմնականում աշխատել Իտալիայում։ Այստեղ նրա ղեկավարությամբ ու մեթոդներով ստեղծվել են ավելի քան 2.500 սթափության ընտանեկան ակումբներ, որտեղից էլ դրանք տարածում են գտել նաև Եվրոպայի ու աշխարհի շատ այլ երկրներում[5]։

Հոգեբանության ոլորտում ալկոհոլային կախվածության հարցերի լուծման համար Հուդոլինն արժանացել է ազգային ու միջազգային բազմաթիվ մրցանակների։

1983 թվականին Վլադիմիր Հուդոլինը ստացել է Իտալիայի Սան Դանիելե դել Ֆրիուլիի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվելով հոգեբանության մեջ ալկոհոլիզմի բուժման ավանդական փորձի վրա՝ Վլադիմիր Հուդոլինը 1950-ական թվականներից սկսել է իր աշխատանքում կիրառել ընտանեկան հոգեբանության և թերապևտիկ շփման մեթոդը, որը մշակվել է Մեծ Բրիտանիայում Մաքսվել Ջոնսոնի կողից։

Այսպիսով, Վլադիմիր Հուդոլինն աստիճանաբար հանդես է եկել գործընթացի ապաինստիտուտացման օգտին՝ ալկոհոլային և այլ կախվածությունները բուժելու համար։ Նրա ստեղծած թերապևտիկ խմբերը ալկոհոլիզմից կախվածություն ունեցողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսվում էին ոչ թե հոգեբուժական հիվանդանոցներում, այլ այդ մարդկանց բնական միջավայրում։ Այդպիսի խմբերը կոչվեցին «սթափության ընտանեկան ակումբներ»[6]։ Դրանք նպաստել են ալկոհոլի օգտագործման հետ առաջացած խնդիրների լուծմանը՝ շնորհիվ մարդու համար հարազատ մարդկանց դրական ազդեցության։

Հետագայում 1896 թվականին Վլադիմիր Հուդոլինն առաջարկել է ալկոհոլիզմից կախվածության բուժում «սթափության ընտանեկան ակումբների» միջացով, որտեղ զգալի տեղ է տրվել ալկոհոլային խնդիրներ ունեցող ընտանիքների փոխադարձ աջակցությանը։ Այդպիսի մոտեցման դեպքում կախվածություն ունեցող մարդուն ոչ միայն մասնագիտական օգնություն է ցուցաբերվում համապատասխան բժիշկների կողմից, այլև նրանք ստանում են այն մարդկանց աջակցությունը, որոնք հայտնվել են համանման իրավիճակում։ Հուդոլինի մեթոդաբանության համաձայն՝ ալկոհոլիզմից կախվածությունը կարող է դիտարկվել ամենից առաջ որպես վարքի շեղում, կենսակերպ։ Այս խնդրի լուծման համար պետք է ներգրավվի ոչ միայն հիվանդը՝ այսպես կոչված ալկոհոլիկը, այլև նրա ընտանիքի անդամները, նրա մտերիմ շրջապատը։

Խնդրի այսպիսի դիտարկման դեպքում խնդիրները, որոնք պայմանավորված են ալկոհոլի ազդեցությամբ, դիտարկվում են ոչ թե միայն որպես առանձին գործոնների ազդեցություն, այլ տարբեր գործոնների՝ սոցիալական ու ընտանեկան, համազդեցություն։ Հաճախ պատահում է, որ ալկոհոլիզմի խնդիրների պատճառները բացահայտելու գործում չի կարելի ճշգրիտ սահմանել մեկ պատճառ և հետևաբար ճիշտ բուժում նշանակել։ Այդ պատճառով Վլադիմիր Հուդոլինն առաջարկել է հրաժարվել ալկոհոլիզմը որպես հիվանդություն հռչակելու ավանդական պարադիգմայից, որպեսզի ավելի լայն համակարգային մոտեցում ցուցաբերվի։ Ենթադրաբար ոչ առանց «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» խմբի ազդեցության՝ Հուդոլինը 1979 թվականին ալկոհոլիզմ եզրը հանել է «Հիվանդությունների միջազգային դասակարգման» ցուցակից և այն փոխարինել ալկոհոլային կախվածության ախտանիշ եզրով։ Նոր մոտեցումը ստացել է սոցիալ-բնապահպանական անվանումը[7]։

1990-ական թվականների սկզբին Հուդոլինը ներմուծել է անթրոպոլոգիական հոգևորություն հասկացությունը, որպեսզի մատնանշի բոլոր բաղադրիչները՝ զգայական, կրոնական, սոցիալական և այլն, որոնցով մարդը տարբերվում է կենդանի այլ արարածներից։ Վլադիմիր Հուդոլինը պնդում էր, որ անթրոպոլոգիական հոգևորություն հասկացությունը կարող է ընդունվել սոցիալական մշակույթ հասկացության հոմանիշ։ Նա կարծում էր, որ սթափության ընտանեկան ակումբները կարող են օգնել մարդկանց փոխհարաբերություններում հոգևոր ոլորտի հարստացմանը, բարեկամությանն ու սիրուն։ Սկսած 1992 թվականից՝ ընտանիքներն ու սթափության ընտանեկան ակումբները սկսել են կանոնավոր կերպով ամեն տարի հանդիպել Իտալիայի Ասսիզի քաղաքում՝ «Անթրոպոլոգիական հոգևորության համաժողովին»[8]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Familie und Alkoholismus. Vladimir Hudolin. Neuland-Verlagsgesellschaft, 1975
  2. What is Alcoholism? Popular library on alcoholism and other addictions. Santa Barbara Psychiatric Medical Group and the Psychiatric Foundation of Santa Barbara, 1976
  3. Social psychiatry. Plenum Press, 1984
  4. Psihijatrija. Stvarsnost, 1984
  5. Klubovi liječenih alkoholičara. Školska knjiga, 1990
  6. Sofferenza Multidimensionale Della Famiglia". Eurocare, Padova, 1995
  7. Club of Treated Alcoholics: A Guide for the Work in the Clubs of Treated Alcoholics (social-ecological Approach) with Works of Vladimir Hudolin. Vladimir Hudolin, European School of Alcohology and Ecological Psychiatry, Scuola Europea di Alcologia e Psichiatria Ecologica, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. «Сайт Всемирной социально-психиатрической ассоциации». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  5. «Официальный сайт Координационного центра движения семейных клубов трезвости». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Официальный сайт территориального семейного клуба трезвости в Ламбардии
  7. Психотерапия в новейшее время(չաշխատող հղում). В. В. Макаров
  8. «Сайт Территориальной алкогольной школы, Ассизи, Италия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հուդոլին» հոդվածին։