Վիքիպեդիայի քննարկում:Ընտրյալ հոդվածներ/Կանոնակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկ[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ փոփոխել Քվեարկության կարգը, հանել կողմ քվեարկելու գաղափարը, հոդվածի հետ կապված թողնել միայն դեմ քվեարկելու իրավունք, դեմ քվեարկողը պետք է հանգամանալից նշի հոդվածի թերությունները: Եթե հոդվածի թերությունները հակասում են ներկայացված պահանջներին, ապա հոդվածը չի ընտրվում, եթե հոդվածը ունի այլ թերություններ այն ուղարկվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժին, որտեղ ժամանակ է տրվում լրամշակել հոդվածը և նորից ներկայացնել Ցուցափեղկ: Եթե հոդվածի հետ կապված լուրջ թերություններ չեն նշվում ցուցափեղկում ընդգրկված ժամանակ, ապա այն համարվում է ընտված:--Samo04 (talk) 12:05, 24 Մայիսի 2012 (UTC)[reply]

Իմ կարծիքով սխալ է հոդվածը ընտրելու ժամանակ հաշվի առնել միայն «կողմ» և «դեմ» ձայների հարաբերակցությունը, քանի որ շատ մասնակիցներ քվեարկում են առանց կանոնակարգին ծանոթանալու և արդյունքում ոչ այդքան որակյալ հոդվածներ են ընտրվում: Պետք է հաշվի առնել միայն բերված պատճառաբանությունները և թերությունները, այլ ոչ թե քվեների քանակը: – Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Իսկ իմ կարծիքով, արդյունքը պետք է կայացնի կամ ադմիններից մեկը կամ էլ փորձառու մասնակիցներից, ինչպես դա արվում է բոլոր մարդավարի զարգացած նախագծերում: Թող մանակիցները քվեարկեն (կողմ կամ դեմ), սակայն դա որոշիչ դեր չի խաղա: Դրանով մասնակիցները միայն հայտնելու են իրենց կարծիքները, իրենց մեկնաբանությունները, իրենց նկատած թերությունները հոդվածում և այլն... Այդպիսով նվազագույն քվեներ չեն լինի, կլինի միայն առավելագույն ժամկետ, որն էլ թող մնա մեկ ամիսը: Մեկ ամսից արդյունքը կայացնող որևէ մասնակից, կփակի քննարկումը և կորոշի, ընտրվում է հոդվածը թե ոչ: Սա ամենաճիշտ ելքն է: Hovhannes (talk) 05:19, 25 Մայիսի 2012 (UTC)[reply]
Կողմ ձայները ոչ մի օգուտ չեն տալիս հոդվածների բարելավմանը, ընդհակառակը շատ դեպքերում վնասում են արդար որոշում կայացնելու: Օրաինակի համար նշեմ, մասնակիցը հավաքել է 10 կողմ և մեկ դեմ, սակայն մեկ դեմը բերել է լուրջ փաստարկներ, որ հոդվածը չի բավարարում ընդունված պահանջներին, այս դեպքում հոդվածը կընտվի, սակայն կունենա լուրջ թերություններ:--Samo04 (talk) 06:30, 25 Մայիսի 2012 (UTC)[reply]
Բայց ձեր առաջարկած դեպքում, ավելի հավանակա՞ն չէ, որ թերի հոդվածը կմտնի Ցուցափեղկ։ Հաճախ մասնակիցները ժամանակ չունեն Ցուցափեղկի քվեարկություններին ուշադրություն դարձնելու և փաստորեն բազմաթիվ հոդվածներ կընտրվեն, զուտ այն պատճառով, որ ոչ ոք ժամանակ/ցանկություն/«հավես» չունեցավ դեմ քվեարկելու։ Գուցե ուղղակի քվեների հաշվարկի կարգը քննարկե՞նք։ Օրինակ քվեն վավեր համարել միայն այն դեպքում, երբ մասնակիցը պատճառաբանում է այն և հավաստում, որ ընթերցել է ամբողջ հոդվածը (այսպես է օրինակ անգլերեն Վիքիպեդիայում)։ Կարելի է նաև ավելի հստակեցնել, պրակտիկ դարձնել գնահատման ընթացակարգը։ --vacio 07:55, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]
Օրինակ ես և 15 այլ մասնակիցներ քվեարկեցինք, որ ասենք մի 2 տողանոց հոդված շատ լավն է ունի բավարար ծավալ և այլն, ուրեմն հոդվածը կընտրվի՞: Կամ ինչ է նշանակում հավես չունեն և այլն, ժամանակը ավելացնենք ցուցափեղկի, 6 ամիս դարձնենք մինչև մի հավես ունեցող գտնվի: Իմ առաջարկն այն է, որ դեմ քվեարկողը ավելի օբյեկտիվ է քան կողմ քվեարկողը, թեկուզ և մեկ հիմնավորված դեմի դեպքում հոդվածը չի ընտրվի:--Samo04 (talk) 14:28, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]
Իմ ասածն այն է, որ նույն այն նկատառումով, որով շատերը թերություններ ունեցող հոդվածին կողմ են քվեարկում, կարող են նաև դեմ չքվեարկել։ Արդյունքում էլի հոդվածը կընտրվի։ --vacio 14:35, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]
Չի ընտրվի եթե գոնե մեկը լուրջ փաստարկ բերի հոդվածի դեմ, այպիսի քվեարկությամբ կարելի է շատ հեշտությամբ ցանկացած հոդված ընտրյալ դարձնել, իսկ իմ առաջարկած տարբերակով ոչ:--Samo04 (talk) 16:31, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]
Հենց այդ կետի հետ համամիտ չեմ՝ ինչպես եք վստահ որ ոչ։ Հնարավոր չէ՞, որ թերություններով հոդված ներկայացվի, սակայն ոչ մեկ լուրջ փաստարկ չներկայացին ու դեմ չվեարկի, մանավանդ որ հայերեն վիքիպեդիայում բավական քիչ մասնակիցներ են ակտիվ։ -- vacio 09:48, 28 Մայիսի 2012 (UTC)[reply]
Դրա համար էլ ինձ թվում է ամենաճիշտ տարբերակն իմն է: Թող կամ ադմինը արդյունքը տա կամ մի փորձառու, լուրջ մասնակից, որը ենթադրենք 1000-ից կամ 2000-ից ավել խմբագրում է կատարել: Այդ դեպքում ամեն մի հոդված վերջում պարտադիր կստանա իր արդյունքը և անարդար բան էլ տեղի չի ունենա, որովհետև արդյունք կայցնող լուրջ անձը, լավ տեղյակ կլինի չափանիշներից, կանոնակարգից և կտարբերի լավը, վատից: Hovhannes (talk) 15:35, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]

Համամիտ եմ, բայց լավ որոշում կայացնող մարդը պարտադիր չէ, որ 1000 կամ մեկ միլիոն խմբագրում ունենա, ով էլ որոշում ընդունի, բոլորի կողմից միանշանակ չի ընդունվի, իսկ եթե փաստարկներով խոսվի, ապա բոլորը ստիպված պետք է ընդունեն:--Samo04 (talk) 16:34, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]

Ինչպես կուզեք: Պարզապես, երբ օրինակ՝ 105 խմբագրում կատարած, սովորական մի մասնակից, որոշի արդյունք տալ և ինչ ուզենա, նա էլ տա, այդ դեպքում կարող են տարաձայնություններ առաջանալ: Դրա համար ցանկալի կլիներ, որ փորձառու մասնակից կայացնի, շատ խմբագրումներով, որը լավ կհասկանա թե ինչ է անում: Hovhannes (talk) 17:41, 26 Մայիսի 2012 (UTC)[reply]

Արդյունք տվողը պետք է գործի կանոնակարգի դրույթներից ելնելով, անկախ նրանից 1000 խմբագրում է կատարել թե միայն մեկը:--Samo04 (talk) 07:59, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]

Եթե իմ առաջարկի հետ կապված այլևս դիտողություններ չունեք, կանոնակարգը պետք է փոխել:--Samo04 (talk) 05:51, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]

Իմ այս հարցին անդրադարձ չեղավ։ --vacio 07:21, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ձեր ասածը նաև հակասում է գործող կանոնակարգին: Եթե մասնակիցները ակտիվ չեն ինչ իմաստ ունի ընդհանրապես լավագույն հոդված ընտրելը? Շատ հեշտ կարելի է թերություններով հեդված ընտրել նաև այս կանոնակարգի պահանջներին համապատասխան, իսկ իմ առաջարկով թերություններով հոդվածի ընտրվելը ավելի քիչ հավանական է: Իսկ ակտիվության ռիսկից խուսափելու համար ցուցափեղկի ժամկետը դարձնենք 2 կամ 3 ամիս:--Samo04 (talk) 07:57, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ընդհակառակը, ներկա կանոնակարգով, եթե քիչ մասնակիցներ են քվեարկում, ապա հոդվածը չի ընտրվում, իսկ քո առաջարկած տարբերակի դեպքում, եթե ոչ ոք չի քվեարկում ապա հոդվածն ընտրվում է՝ անկախ նրանից, թե ինչ պատճառով մասնակիցները չեն քվեարկել՝ ժամանակի պակասի՞, թե՞ առարարկություններ չունենալու։ Կոնկրետ ինքս մեծ մասամբ չեմ քվեարկում առաջին պատճառով. թեկնածու հոդվածները մեծ մասամբ շատ ծավալուն են և դա ուսումնասիրելը բավական ժամանակ է պահանջում։ Ավելին, հաճախ հոդվածը ակնհայտորեն, չի բավարարում թեկնածության պահանջներին, սակայն դժվարանում եմ նշել, թե ինչ թերություն ունի. ուղղեկի հոդվածը «այն չի»։ --vacio 08:07, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Մի խոսքով ես դեմ չեմ, որ կանոնակարգը փոփոխվի, բայց գուցե մի միջին բան ընտրենք..։ --vacio 08:09, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Լավ այսօրվա կանոնակարգով հոդվածը չի ընտրվում 7 կողմով, բայց ընտրվում է 7 կողմ մեկ դեմով, այսինքն դեմ քվեն կնպաստի, որ հոդվածը ընտրվի համամիտ ես? Իսկ դա տրամաբանական չէ:--Samo04 (talk) 08:17, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Համամիտ եմ, որ տրամաբանական չէ։ Գուցե լավ կլինի սահմանել կողմ ձայների նվազագույն քանակ և դեմ ձայների առավելագույն քանակ։ --vacio 08:39, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Ուրեմն առաջարկում եմ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները: Հոդվածը ընտրվում է առնվազն 6 կողմ և 0 դեմ ձայներով: Հոդվածը չի ընտրվում թեկուզ և մեկ դեմ ձայնի առկայության դեպքում: Այն դեմ ձայները որոնք հիմնավորված չեն լինի կհամարվեն անվավեր: Եթե քվերակության ավարտի դրությամբ հոդվածը չի ընտրվում, ապա այն տեղադրվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնում մեկ ամիս ժամկետով, եթե նշված ժամանակահատվածում ուղղվում են բոլոր թերությունները հոդված նորից դրվում է ցուցափեղկում, հակառակ դեպքում հոդվածը հանվում է քվեարկությունից: Գնահատման ժամկետը սահմանվում է 2 ամիս (ժամկետը անհրաժեշտության դեպքում կարելի է երկարացնել ևս մեկ ամիս հեղինակի խնդրանքով, եթե առարկություններ չեն լինի): --Samo04 (talk) 09:36, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Քվեների հարաբերակցության առաջարկը ըստ իս ընդունելի է։ Միայն լավ չեմ հասկանում Լրամշակման բաժնի դերը, եթե մասնակիցները ցանկանում եմ բարելավել հոդվածը, ապա ասպես թե այնպես դա կարող են անել։ -- vacio 09:52, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Լրամշակման համար պետք է տրվի ժամանակ, որովհետև նախ ցուցափեղկում ընդգրված ժամանակը կարող չհերիքել թերությունները շտկելու համար, երկրորդ նոր քվեարկող մասնակիցը կարող է հոդվածը կարդալ այն ժամանակ, երբ լրամշակումը կիսատ է և թյուր կարծիք կազմել և երրորդ այսպես կարելի է խուսափել երկար քննարկումներից ցուցափեղկում, բոլոր հիմնական քննարկումները կգնան լրամշակման բաժին:--Samo04 (talk) 10:06, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]

Սպասիր, Սամո, խնդրում եմ: Ես չհասկացա թե վերջ ի վերջո ինչ որոշվեց: Ընդհանուր որոշման եկա՞ն մասնկաիցները: Քվեարկության արդյունքը ադմինը կամ փորձառու մասնակի՞ցն է կայացնելու: Իմ կարծիքով սա է միակ խելոք տարբերակը: Hovhannes (talk) 07:13, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]

Եթե ամեն ինչ որոշված է, ուրեմն արդեն վերջնական փոխեք կանոնակարգը և փակեք այս քննարկումը: Միայն թե խնդրում եմ ճիշտ որոշում կայացրեք, որպեսզի այլևս երբեք Մադրիդի կամ Կիլիկիայի Հայկական Թագավորության պես ընտիր հոդվածները, ստիպված չլինեն մեկ պակաս ձայնի պատճառով չանցնել Ցուցափեղկ: Այնպես արեք, որ յուրաքանչյուր թեկնածու հոդված, վերջում պարտադիր ստանա իր արժանի արդյունքը: Hovhannes (talk) 17:20, 2 Հունիսի 2012 (UTC)[reply]

Վաչո, Սամո, ինչու՞ ոչինչ չեք ասում: Համաձայն չե՞ք, որ հարկավոր է արդեն փոխել կանոնակարգը և փակել այս քննարկումը: Hovhannes (talk) 17:22, 3 Հունիսի 2012 (UTC)[reply]

Թեկնածության հետկանչ/բացարկ[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ հոդվածի թեկնածության հետկանչի վերաբերյալ հետևալը ներառել կանոնակարգի մեջ.

Հոդվածի թեկնածությունն առաջարկող մասնակիցը կարող է նախքան քվեարկության ժամկետի լրանալը հետ կանչել հոդվածի թեկնածությունը։ Այդ մասին նա առաջարկ է ներկայացնում քվեարկության էջում, եթե երկու օրվա ընթացքում առարկություն չի լինում, ապա քվեարկությունը փակվում է։ --vacio 11:16, 28 Մայիսի 2012 (UTC)[reply]

Համաձայն եմ, գուցե կարելի է ավելացնել, որ հետ կանչելու պատճառ նշվի (թեկուզ ոչ պարտադիր) և 2 օրը ավելացնել: ERJANIK 14:06, 28 Մայիսի 2012 (UTC)[reply]
Էական բան չէ, բայց ինչու՞ ոչ: Եթե որոշել եք, ապա թող լինի: Hovhannes (talk) 10:30, 29 Մայիսի 2012 (UTC)[reply]

Վերանայում[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մի պահ լսել ինձ, հարգելի մասնակիցներ: Ես ճիշտն ասած այնքան էլ համաձայն չեմ այս նոր կանոնակարգի հետ, որը ընտրեցին վերջերս, մեր հարգելի փորձառու մասնակիցները: Խնդրում եմ, ով որ հետաքրքրված է այս հարցով, ուշադիր նորից վերանայի կանոնակարգը: Ախր ինչ որ չափով այն սխալ է: Դիտեք մյուս նախագծերը: Ախր ինքներդ մտածեք, որ դա սխալ է, երբ հոդվածը ընդհանրապես քվեարկությամբ է ընտրվում: Սակայն դա թողած, ևս մեկ սխալ բան կա: Թեկուզ, եթե քվեարկությամբ է ընտրվում, ապա առավել ևս շատ սխալ է, որ մեկ դեմի պատճառով հոդվածը չընտրվի: Ինքներդ մտածեք, որ կարող է ինչ որ մի մասնակից, ժամանակին տարաձայնություններ է ունեցել հոդվածը առաջադրողի հետ և հին հաշիվները հետապնդելով, դիտավորյալ դեմ է քվեարկում, ինչ որ մի ոչ հիմնավորված պատճառ բերելով: Գիտեմ, կասեք, որ այդպիսի բան հնարավոր չի, որովհետև դեմը պետք է մանրամասնորեն հիմնավորված լինի, սակայն ինքներդ հասկացեք, որ հիմնավորված պատասխան բերելը այնքան էլ բարդ բան չէ, գիտակ մարդու համար: Օրինակ՝ կասի հոդվածի ոճն է ոչ հանրագիտարային շարադրված և մի քանի տեղ սխալներ եմ նկատել, տրամաբանական սխալներ: Սրանից քիչ է, նրանից քիչ է և այլն, և այլն... Արդար չի լինի, որ մի մասնակցի պաճտառով, որը պարզապես «մուռ» ունի մյուսի հետ, քվեարկությունն անընդհատ ձախողվի: Իսկ հիմնավորված պատճառներն արդեն ասացի, որ շատ հեշտ է օդից բերել: Ախր ճիշտ եմ, թանկագին մասնակիցներ: Ես միշտ էլ ասել եմ, որ ամենաճիշտը դա նա է, որ ադմինիստրատորը կամ փորձառու մասնակիցը (1000 կամ 2000 խմբագրումից ավել ունեցող) արդյունքը կայացնի: Եվ այն էլ ավելի ճիշտ կլինի, որ կայացնի մյուս մասնակիցների քննարկմամբ, որպեսզի ամեն ինչ արդար լինի: Ի՞նչ կարծիքի եք: Hovhannes (talk) 04:57, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]

Հովհաննես ջան հիմնավորված պատճառ չի նշանակում օդից խոսքեր, մենք բոլորս էլ հասուն մարդիկ ենք տարբերում ենք մուռը հիմնավորված պատճառից, կանոնակարգում նշված է հստակ, որ հիմնավորված պատճառը պետք է լինի հստակ այլ ոչ թե թռուցիկ, երկրորդ, արդյունք տվողը պետք է արդյունքը տա ելնելով կանոնակարգի պահանջներից այլ ոչ թե ինչպես խելքին փչի, հանգիստ եղիր քո մտավախությունները տեղին չեն:--Samo04 (talk) 15:36, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]
Չգիտեմ, չգիտեմ, Սամո ջան... Վերջ ի վերջո, ամեն ինչ հարաբերական է: Իմ ասածի մեջ միևնույն է տրամաբանություն կա: Եթե այդ մասնակիցը խելացի լինի, ապա նրան կհաջողվի այնպիսի բաներ պատճառ բերել, որ դժվար կլինի դրանք պարզապես «մուռ» համարել: Երևի դու գիտես, որ միշտ, ամեն դեպքում, ամեն մի հոդվածի մեջ՝ կարելի է թերություն գտնել և կառչել դրանից: Եթե մասնակիցը բանիմաց է, ապա կգտնի, հավաստիացնում եմ քեզ: Իսկ այդ թերությունները, ոչ լուրջ բան կլինեն, ոչ էլ դատարկ առիթներ: Իսկ դա լավ չէ: Չնայած վարվեք, ինչպես կկամենաք: Որոշումը ձերն է: Hovhannes (talk) 15:48, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]
Իսկ ինչը քեզ կխանգառի վերացնել այդ թերությունները, ի վերջո հոդվածը ավելի լավը կդառնա, մասնակիցն էլ այլևս կպնելու տեղ չի ունենա:--Samo04 (talk) 18:09, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]
Օրինակ, եթե կպնի, թե հանրագիտարային ոճով չի գրված և շատ վատ է շարադրված, իսկ ես, ենթադրենք՝ մտածում եմ, որ ամեն բան էլ կարգին է և ոչ մի թերություն չեմ տեսնում, որ մի բան էլ ուղղեմ: Արդյունքում՝ գործը ձախողվում է: Դրա համար էլ ասում եմ, որ այդ որոշիչ դեմը շատ սխալ կանոն է: Hovhannes (talk) 04:23, 14 Հունիսի 2012 (UTC)[reply]

Լրամշակման ենթակա հոդվածներ[խմբագրել կոդը]

Կանոնակարգը կարդալուց հետո, մտածում եմ հետևյալ մասը ավելորդը և պետք է հանվի՝

«Եթե քվեարկության արդյունքում հոդվածը չի ընտրվում, ապա այն տեղադրվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնում 1 ամիս ժամկետով, եթե նշված ժամանակահատվածում հոդվածում առկա բոլոր թերությունները շտկվում են այն կարող է նորից տեղադրվել Քվեարկություն բաժնում, այլապես այն հեռացվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնից և նորից կարող է առաջադրվել 2 ամիս անց։»

Եթե հոդվածը չի ընտրվում, ուրեմն բավականի թերություններ կան ու հոդվածի գլխավոր խմբագրողները թող աշխատեն դրանց վրա իչքան ուզեն:--Crzycheetah (talk) 02:58, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ոչ, հարգելի Crzycheetah, ես համաձայն չեմ ձեզ հետ: Եվ հետո, ու՞մ թույլտվությամբ եք փոխում այդպիսի պատասխանատու բաները, քննարկե՞լ եք ուրիշների հետ: Վատ իմաստով չեմ ասում, որովհետև լավ բաներ էլ եք փոխել, բայց պետք է մանրամասն քննարկել այդ ամենը, նոր խմբագրել: Կոնկրետ այս ձեր առաջարկին, ես համամիտ չեմ: Կարող է մասնակիցը չի կարող սպասել երկու ամիս և լրամշակմամբ, միայն մեկ ամիս կսպասի: Նաև դա հնարավորություն է, առաջադրողի համար: Շատ են պատահում այնպիսի դեպքեր, երբ մի կամ երկու, փոքր թերության պաճտառով, հոդվածին դեմ են քվեարկում, առանց մեկնաբանելու, և առաջադրողը չի հացնում ուղղել դրանք, հոդվածն էլ չի ընտրվում: Իսկ լրամշակմամբ, նա գոնե կուղղի դրանք, և երկու ամսից կառաջադրի: Ի՞նչ վատ բան է, թող մնա: Իսկ այ քվեարկության կարգի մասին, իրոք պետք է մտածել... Hovhannes 05:02, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ո՞ր պատասխանատու բաներն եմ փոխել: Մի օրինակ կտա՞ք: Օրինակ այժմ, ես մասնակիցների կարծիքն եմ հարցնում «Լրամշակման ենթակա հոդվածներ» նախագծի մասին, այսինքն քննարկում եմ: Ես կնախընտրեի, որ խմբագրողները, ոչ թե 2 ամսից և ոչ էլ 1 ամսից, այլ 2 շաբատից կամ 1 տարուց, կամ մի խոսքով երբ հոդվածը պատրաստ լինի և երբ խմբագրողը համոզված լինի, որ հոդվածը պատրաստ է, այդ դեպքում նոր առաջադրվի: Ինչո՞ւ ստեղծենք մեզ ավելորդ գլխացավանք: --Crzycheetah (talk) 06:26, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Բա միանգամից գրեյիք դրա մասին: Ճիշտ չհասկացա: Այո, ուրեմն ողջունում, ընդունում եմ ձեր այդ տարբերակն ու ճիշտ համարում: Երբ բոլոր թերությունները շտկվեն, և մասնակիցը վստահ լինի, որ արդեն հոդվածը պատրաստ է, լինի դա մեկ օրից, թե հինգ, կարելի կլինի նորից առաջադրել: Այդպես իհարկե լավ է, բայց չեմ կարծում, որ ադմինները, և մյուսները, կհամաձայնվեն: Իսկ, եթե ձեր ասածով լինի, ապա այո, կարելի է հեռացել լրամշակումը: Hovhannes 06:40, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հույսով եմ մի ընդհանուր հայտարարի կգանք ադմինների հետ:--Crzycheetah (talk) 06:53, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Վերևում հանգամանալից նշել եմ լրամշակման կարևորությունը, ավելացնելու որևէ բան չունեմ, այս ձևը կիրառվում է նաև մյուս վիքիներում--Samo04 (talk) 07:22, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Վերևում քննարկվում էր միայն քանի կողմ լինի և քանի դեմ քվե: Ոչ մի խոսք չկար լրամշակման մասին: Միայն ձեր, Samo04, առաջին հատվածում նշվել էր «լրամշակման» բառը: Իմ կարծիքով, հոդվածը կամ համապատասխանուն է չափանիշներին կամ ոչ: Ուրիշ տարբերակ չի կարող լինել:--Crzycheetah (talk) 16:39, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Լրամշակման համար պետք է տրվի ժամանակ, որովհետև նախ ցուցափեղկում ընդգրված ժամանակը կարող չհերիքել թերությունները շտկելու համար, երկրորդ նոր քվեարկող մասնակիցը կարող է հոդվածը կարդալ այն ժամանակ, երբ լրամշակումը կիսատ է և թյուր կարծիք կազմել և երրորդ այսպես կարելի է խուսափել երկար քննարկումներից ցուցափեղկում, բոլոր հիմնական քննարկումները կգնան լրամշակման բաժին:--Samo04 (talk) 10:06, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]

(→)Պարզա, ռուսերեն Վիքիի ձևով: Մի հարց տամ, կարո՞ղ է մտնի այս բաջնի մեջ այն թեկնածուն, որն երկու ամիս անց ունի 3 կողմ և 0 դեմ քվեներ և սպասի մինչև 6րդ կողմը ստանա: Անգլերեն Վիքիում սենց անում են, չգիտեմ ռուսերեն Վիքիյում անում են թե ոչ: --Crzycheetah (talk) 06:17, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ոչ, լրամշակումից հետո ձայների հաշվարկը սկսում է նորից, որովհետև լրամշակման ընթացում կարող են էական փոփոխություններ լինեն, իսկ նախկինում կողմ քվեարկած անձը կարող է իր միտքը փոխի:--Samo04 (talk) 07:10, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հաշվարկը նորից է սկսո՞ւմ: Լրամշակման իմաստը լիովին կորում է այս դեպքում: Դրա լավ կողմերը ես չեմ տեսնում: Նույնն է ինչ որ եթե թեկնածուն մերժվի, հետո նորից առաջադրվի: Որպես խմբագիր, կարելի է ասել՝ ավելի լավա մերժվի, քան ընգնի լրամշակման բաժին:--Crzycheetah (talk) 07:30, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Լրամշակման իմաստը կայանում է նրանում, որ պարտադիր պահանջ է, որպեսզի լրամշակման ժամանակ շտկվեն մատնանշված բոլոր թերությունները, հոդվածը նաև կգտնվի հսկողության տակ, լրամշակման բաժնում կարող են քննարկել նաև թերությունների շտկման արդյունավետությունը, իսկ հանելուց և նորից դնելուց հետո արող են թերությունները չշտկվել, իհարկե խմբագրողի տեսանկյունից լավ է հանել նորից մտցնել քվեարկման, բայց արդյունքում չենք ունենա օրինակելի հոդված:--Samo04 (talk) 07:54, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Փաստորեն մեր խմբագրողներին չեք վստահում ասելով, որ «օրինակելի հոդված» չենք ունենա եթե իրենք լրամշակման բաժնով չանցնեն: Այս ամենը բավականի խճճված է ու ավելորդ բարդություններ է ստեղծելու: Առնվզան պետք է նախընտրելի սարքել այս բաժինը. այսինքն, ով ուզի թող անցնի լրամշակմամբ, ով չուզի, թող չանի:--Crzycheetah (talk) 01:32, 9 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հանելու դեպքում նորից ստիպված պետք է անցնեն գնահատման փուլով, իսկ լրամշակմամբ ավելի հեշտ է մտնել ցուցափեղկ:--Samo04 (talk) 06:52, 9 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Պարտադիր չի նորից անցնեն գնահատման փուլով: Եթե թեկնածուն մի անգամ անցել է գնահատման փուլը, էլ պարտավոր չի մի անգամ էլ անցնի: Ավելորդ ժամանակի ծախսա: Այս ամբողջ նախագիծը պետք է պարզացնել, ոչ թե բյուրոկրատական թեկումով անել: Եթե հոդվածը նորից վատ վիճակում լինի, քվեարկությունը չի անցնի: Վախենալու բան չեմ տեսնում:--Crzycheetah (քննարկում) 04:40, 10 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Պատկերացնում ես ամեն անգամ նույն հոդվածը չընտրվի և նորից մտնի կանոնակարգ առանց փոփոխվելու նորից չընտրվի հետո նորից մտնի, արդյուքնում կկորչի մեր ժամանակը և ներվերը: Նորից մտնելու համար համապատասխան փուլերով անցնելը լավագույն տարբերակն է, որպեսզի արդյունքում ունենանք լավագույն հոդված:--Samo04 (քննարկում) 06:12, 10 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Նորից հասարակ խմբագրողին վիրավորում ես։ Մենք պետք է վստահենք մեր խմբագրողներին։ Այս նախագծի իմաստը բավականի պարզ է, որ խմբագրողները մոտիվացիա ունենան բարելավվել հոդվածները, ու ծախսելով 3-4 ամիս անիմաստ փուլերը անցնելով, այդ մոտիվացիան կմարի։ Օրինակ սենց մի բան պատկերացրա. մի տղա, ով երրորդ դասարանը չի կարողանում ավարտել, ուղղարկվում է առաջին դասարան։--Crzycheetah (քննարկում) 07:08, 10 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Կարծում եմ այս վեճն անիմաստ է: Crzycheetah, լավ հիմա թող լինի այդ լրամշակումը, ի՞նչ վատ բան կլինի: Եթե Սամվելը համաձայն չէ և այդպես է ճիշտ համարում, ուրեմն թող մնա: Որովհետև արդեն վաղուց ընդունեցին ու տեղադրեցին այդ բանը: Սա այդքան էլ էական բան չէ, լիքը ուրիշ բաներ կան, որոնք իսկականից քննարեկլ է պետք: Իսկ սա թող լինի: Hovhannes 09:09, 10 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Խոսքը չի գնում վստահելու կամ չվստահելու մասին, խոսքը գնում է ինչպես ունենալ լավագույն հոդված, ոչ թե ինչպես հեշտ դարձնել լավագույ հոդվածի ընտրությունները, եթե հոդվածը չի ընտրվում նշանակում է վրան շատ աշխատելու բան կա, իսկ առանց այդ թերությունները շտկելու հոդվածը իրավունք չունի նորից հայտնվել որպես թեքնածու:--Samo04 (քննարկում) 11:24, 10 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

(→)Հա, թող լինի այդ լրամշակման փուլը, բայց չպիտի պարտադրվի: Ով ուզի, թող անցնի այդ փուլով, բոլորին պարտադրել պետք չի: Նորից եմ կրկնում, եթե հոդվածը թերություններ ունի, նա չի ընտրվի, վախենալու բան չկա: Իսկ պարտադրել խմբագրողներին իրենց թանկագին ժամանակը անիմաստ ծախսել շատ սխալ է:--Crzycheetah (քննարկում) 16:32, 10 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Թերություններով հոդվածը իրավունք չունի մտնել ցուցափեղկ առանց շտկվելու, պետք է խնայել մեր ժամանակը, Լրամշակումը պետք է լինի պարտադիր պահանջ: Ձեր առաջարկը կարելի է դնել քվեարկության, բայց իմ կարծիքը չեմ փոխում:--Samo04 (քննարկում) 09:47, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Լավ, թող ամեն բան մնա այդպես, ինչպես կա: Hovhannes 10:07, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Կողմ և դեմ կաղապարներ, դրանց դնելը և վավեր լինելը[խմբագրել կոդը]

Հայկ ջան, կներես, որ միջամտում եմ, սակայն Դեմ լինելու պարագայում հասկանալի է, որ մարդ պետք է պատճառաբանի, քանի որ նրա որոշման վրա ազդել են հոդվածում առկա խանգարող հանգամանքներ, որոնց վերացումն էլ օգուտ է: Իսկ Կողմ ձայնի պարագայում ինձ թվում է՝ անիմաստ է, քանի որ այդ պատճառաբանությունները կարող են ժամեր քաշել. ո՞վ այդքան ժամանակ ունի: Դրա համար գոյություն ունի քվեարկելու իրավունք ունեցողներին (վիքիստաժ, խմբագրումների քանակ) սահմանող կարգ: Ինչ կապված է այս հոդվածի Ընտրյալ կարգավիճակ ստանալուն, մենք հասկացանք, որ ուղղակի գնահատման փուլում աչքիցդ վրիպել է ընտրյալ բառը: Բացի այդ, եթե հոդվածը համապարփակ տեղեկատվություն է տալիս մարդու և նրա գործունեության վերաբերյալ, ապա կարծում եմ՝ առաքելությունը կատարված է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:52, 15 Հուլիսի 2015 (UTC)

Արամ ջան, քննարկում ենք բոլորով, ու քո կարծիքը միայն ողջունելի ու ցանկալի է ինձ համար: Կողմի պարագայում անիմաստ չեմ գտնում, որովհետև՝ կողմ, ուրեմն ինչն է տեսել լավը, որ դրել է կողմ, այսինքն՝ համեմատ մյուսների, և այլն: Եթե կարող է առանց մեկնաբանությունների՝ ուղղել ու կողմ քվեարկել, դա ուրիշ, բայց եթե ուղղակի կողմերը պետք է շարել, առանց որևէ տառ անգամ փոխելու, համաձայնվենք, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Խորհրդարանում էլ համապատասխան քննարկում եղավ, ու հենց կողմի պահով, մարդիկ դեմ արտահայտվեցին: Այսինքն՝ կողմ թե դեմ՝ պետք է մեկնաբանություն լինի: Կոնկրետ այս հոդվածի պահով կարող եմ ասել, որ արդեն դարձավ ընտրյալ ու վերջ՝ գործող կանոնակարգով: Իսկ առհասարակ հոդվածների գնահատումը մեզ մոտ, մեղմ ասած, շատ անհասկանալի կերպով է անցնում, ու նույն ERJANIK-ը, որ այդքան արագ փակեց քննարկումը, ժամանակին չափից ավելի խիստ ու մանրակրկիտ (ոչ լավ իմաստով) էր մոտենում մյուս հոդվածներին, իսկ քննարկումը պահանջում էր երկարացնել 2-3 ամիս: Հայկ (արաբագետ) 09:16, 15 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, ուղղակի կարելի է գնահատման ընթացակարգը խստացնել, երկարացնել, որպեսզի այդ փուլում լինեն բոլոր կողմ և դեմ կարծիքները՝ իրենց մեկնաբանություններով, իսկ քվեարկությունը հենց լինի կողմ-եր շարել: Իսկ կենտրոնանալ պետք չէ, որովհետև մարդ ունի նաև իր կյանքը, որով պիտի զբաղվի այստեղից դուրս, Հայկ ջան, նաև ես ու դու: Այնպես որ ամեն հարց լուծելի է: :-) Մի քիչ համբերություն ու հավատ, և ամեն ինչ լավ է լինելու: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:27, 15 Հուլիսի 2015 (UTC)
Արամ ջան, կուզեի իմանայիր, ու ամենայն հավանականությամբ էլ գիտես, որ ես ամեն ինչում չեմ ուզում բացասականը տեսնել ու վատը առաջ տանել: Կոնկրետ իր անձի հետ ես խնդիր չունեմ, ուղղակի ես գտնում եմ, որ մարդ երբ որ բան է ասում, ուրեմն գոնե իր ասածների վրա պետք է գոնե ժամանակ առ ժամանակ հիմնվի: Էլի ասեմ, հոդվածը դարձավ ընտրյալ, բարով դառնա, ես միայն երջանիկ կլինեմ (պարադոքս :-)), որ հայ վիքին հարստանա ընտրյալ ու լավ հոդվածներով, ու դրա մասին մեկ անգամ չէ, որ շեշտել եմ: Ինչ վերաբերում է կողմադեմային քննարկմանը, ապա այն առաջ է քաշվել դեռ մի քանի օր առաջ՝ այստեղ [1], ու դա ամենայն հավանականությամբ տեսել ես:--Հայկ (արաբագետ) 09:36, 15 Հուլիսի 2015 (UTC)
Գիտեմ, Հայկ ջան, որ չես ուզում վատը տեսնել ու առաջ տանել, որ մտածում ես Հայերեն Վիքիպեդիայի մասին, ողջունելի է և ակներև: Քո բերած հետգրությունն էլ է փաստում, որ հնարավոր են բացթողումներ՝ անկախ մեր կամքից, իրավիճակային: Քո նշած քննարկումը տեսել եմ, ուղղակի ինձ համար այդ ամենը շատ «խուճուճ» է, դրա համար էլ ձեռնպահ եմ մնում: Իսկ ի՞նչ կասես գնահատման փուլը խստացնելու վերաբերյալ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 09:45, 15 Հուլիսի 2015 (UTC)
Ես առհասարակ այդ փուլին կողմնակից չեմ, դա պետք է ուղղակի հանվի: Նախ՝ անիմաստ դանդաղում է հոդվածին կարգավիճակ շնորհելը, ինչը հաճախ բացասաբար է ազդում հոդվածագրի վիքիտրամադրության վրա: Մարդ, իմանալով որ երկու ամիս սպասելու է, արդեն ցանկություն չի ունենում որևէ բան անելու: Երկրորդ, չեմ նկատել, որ գնահատման փուլում էական լուրջ կարծիքներ հնչեն, այսինքն՝ այնպիսի կարծիքներ: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այդ կարծիքները կարող են հնչել արդեն քվեարկության փուլում, և կողմ քվեարկողները պարտադիր անեն որոշ ուղղումներ, այլապես ձայնը հաշվել անվավեր: Նույնպես և դեմ քվեարկողները, պետք է իրենց քննադատութուններին զուգահեռ որոշ քայլեր անեն, խմբագրեն ու բարելավեն, այլապես դա նույնպես կհամարվի անվավեր--Հայկ (արաբագետ) 09:54, 15 Հուլիսի 2015 (UTC)
Հայկ ջան, օրինակ, Սպիտակ շնաձուկ, Հայոց ցեղասպանություն, Կոկաին, Արամ Խաչատրյան հոդվածների պարագայում լուրջ գնահատման փուլեր են եղել՝ հնարավոր բոլոր շտկումներով և դիտողություններով:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:18, 15 Հուլիսի 2015 (UTC)
Ճիշտ է, ու փոխարենը քվեարկության էջը եղել է ձայների միություն: Այ իմ ասածն այն է, որ այդ երկու փուլերը միավորենք իրար--Հայկ (արաբագետ) 10:20, 15 Հուլիսի 2015 (UTC)
Խմբագիրները պետք է իրենց կարծիքը, նկատառումները հայտնեն գնահատման փուլում, իսկ քվեարկությունը պետք է լինի զուտ քվեարկություն՝ դեմ և կողմ՝ առանց որևէ հավելյալ նկատառումների։ Կարելի է գնահատման փուլը դարձնել 2 ամիս, որպեսզի հոդվածն առաջադրող մասնակիցը ժամանակ ունենա բոլոր նկատված թերություններն ուղղել, իսկ խմբագիրներն էլ ժամանակ ունենան հնարավորինս մասնակցել գնահատմանը։ Այս դեպքում քվեարկության ժամանակ հավելյալ խնդիրներ չեն առաջանա, այլ այն կլինի գնահատման ամփոփումը։ Այսինքն՝ շեշտը պետք է դրվի գնահատման փուլի վրա, որ այնտեղից անորակ հոդվածներ չանցնեն քվեարկության փուլ։ Ինչպես նաև պետք է բացառել զուտ կողմ և դեմ քվեները գնահատման փուլում, եթե ինչպես վերևում ասվեց, մասնակիցը հոդվածում ոչ մի փոփոխություն չի արել։ Անհնար է, որ որևէ խմբագիր հոդվածը ծայրից ծայր կարդա ու ուղղելու որևէ բան չգտնի։ Նկատառումները միշտ էլ ողջունվում են, սակայն դա չի նշանակում, որ նկատառում անողն ինքը չպետք է կամ չի կարող ուղղել հոդվածի մանր-մունր թերությունները։--Լիլիթ (քննարկում) 12:32, 15 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Գնահատման փուլում հոդվածը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել: Առանց գնահատման փուլի քվեարկողները ամեն փոփոխությունից հետո կարող են ձայնը փոխել, ինչը կբերի քաոսի:--Սամվել (քննարկում) 12:38, 15 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Գնահատումը հեշտացնում է աշխատանքը, միացնելու դեպքում շիլա-շփոթ (քաոսի հայերեն տարբերակը) է լինելու։ --BekoՔննարկում 13:09, 15 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հաշվի առնելով վերը նշված բոլոր կարծիքները, առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները կարող են դեմ կամ կողմ քվեարկել հոդվածի կարգավիճակին և բարելավելով հոդվածը: Այն մասնակիցները, ովքեր քվեարկում են՝ առանց փոփոխություններ մտցնելու հոդվածի մեջ, անվավեր ձայն կունենան: Երկրորդ՝ քվեարկության փուլը նույնպես տևում է մեկ ամիս: Դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, ովքեր իրենց ուղղումներն են արել ու կարծիք հայտնել գնահատման փուլում, և միաժամանակ՝ ունեն 6 ամիս վիքիստաժ, նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։--Հայկ (արաբագետ) 06:44, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Դեմ եմ առաջարկված տարբերակին, մի քանի պատճառներով․
  • Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները կարող են դեմ կամ կողմ քվեարկել հոդվածի կարգավիճակին ― Ի՞նչ է նշանակում քվեարկել կարգավիճակին։ Ընտրյալ կամ լավ լինելո՞ւն։ Պետք է ավելի հստակ ձևակերպել։
  • Այն մասնակիցները, ովքեր քվեարկում են՝ առանց փոփոխություններ մտցնելու հոդվածի մեջ, անվավեր ձայն կունենան ― Խմբագիրը նայում է և, ըստ նրա, ոչինչ չի գտնում հոդվածում, այսինքն՝ որևէ փոփոխություն չի մտցնում հոդվածում։ Գրում է, որ ըստ նրա հոդվածը լավ վիճակում է և ավելացնելու ոչինչ չունի։ Քվեն ինչո՞ւ ենք անվավեր համարում։ Մասնակցին ստիպե՞նք փոփոխություն մտցնել։
  • Դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, ովքեր իրենց ուղղումներն են արել ու կարծիք հայտնել գնահատման փուլում ― նման անհրաժեշտություն ես անձամբ չեմ տեսնում։ --Ջեօ 10:17, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջեո ջան, չեմ կարծում, որ հոդվածը մինչև վերջ կարդացած անձն ուղղելու որևէ բան չգտնի։ Այս ձևով կրճատում ենք ուղղակի կողմ/դեմ քվեների հավանականությունը, որը որոշ հոդվածների դեպքում ակնհայտ է։ Իսկ այն կետը, որ քվեարկությանը կարող են մասնակցել միայն գնահատման ժամանակ կարծիք հայտնած խմբագիրները, իմ մտքով էլ էր անցել, բայց երկմտեցի բարձրաձայնել, թեև ըստ իս՝ ճիշտ կլինի այդպես։ Իսկ եթե ինչ-որ խմբագիր գնահատմանը հասցրած չլինի մասնակցել, սակայն քվեարկության ժամանակ այնպիսի սխալներ նկատած լինի, որ մնացածը չեն նկատել․․․ Չգիտեմ․․․ --Լիլիթ (քննարկում) 10:27, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջեոյի 2-րդ կետի հետ համաձայն եմ. ամեն դեպքում--ԱշոտՏՆՂ(քնն.|ներդր.|տեղեկ․) 10:39, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Բա այդ դեպքում ինչպե՞ս կանխենք «ուղղակի» դրված կողմերը։--Լիլիթ (քննարկում) 10:46, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ես անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե ինչպես ենք համոզված լինելու այդ քվեն հիմք ունի՞, թե՞ ոչ, մասնակիցը հոդվածի կեսը գոնե կարդացե՞լ է, թե՞ ոչ։ Ձևական բնույթի մի քանի խմբագրումներ կարող են լինել։ Դա մենք կարո՞ղ ենք հաշվել ։/ Միայնգամայն պետք է կանոնակարգ ընդունել, որը կբացառի քվեարկության ժամանակ ուղղակի քվեների հաշվումը, բայց թե ինչպես, որ ամեն ինչ օբյեկտիվ լինի, ես դեռևս չեմ կարողանում տարբերակներ գտնել։ --Ջեօ 10:51, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես էլ չեմ պատկերացնում, Ջեո ջան։ Մի բան հստակ է, որ խնդիրն առկա է․ միգուցե այլ խմբագիրներ ավելի լավ լուծումներ առաջարկեն։--Լիլիթ (քննարկում) 11:04, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
  • Նոր ձևակերպում, ավելի հստակ՝ Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները կարող են դեմ կամ կողմ քվեարկել հոդվածի՝ ընտրյալ կամ լավ կարգավիճակը տրամադրելուն, և ընթացքում բարելավել հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով: Սա արվում է նրա համար, որ ամեն մասնակից պատհական դեմեր չշարի, ու դրա արդյունքում ձանձրալի վիճակներ չառաջանան: Իսկ կողմերը ձևական չլինեն:
  • Այն մասնակիցները, ովքեր քվեարկում են՝ առանց փոփոխություններ մտցնելու հոդվածի մեջ, անվավեր ձայն կունենան Եթե խմբագիրը ծայրից ծայր կարդ հոդվածը, ըստ վիքիկանոնների (հակառակ դեպքում կնպաստի վիքիպեդիայի որակազրկմանը), ապա ես երաշխավորում եմ հարյուր տոկոսով, որ նա կգտնի եթե ոչ սխալներ, ապա թերություններ՝ հաստատ։ Քվեն անվավեր ենք համարում նրա համար, որ նա իր տեսած թերություններ գոնե մասամբ շտկի: Դա արվում է երեք պատճառով՝ որ մասնակիցն իր կարծիքը չթելադրի հոդվածի հեղինակ(ներ)ին, ինքը օգնի՝ կատարելագործելու հոդվածը, այլ ոչ թե գնահատի՝ սա հանձնաժողով չի, և երրորդ, հեղինակ(ներ)ը կարող են ունենալ որոշակի (տեխնիկական) թերություններ, կամ չիմանան ինչպես կարելի է լավագույնս անել այս կամ այն խմբագրումը:
  • Դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, ովքեր իրենց ուղղումներն են արել ու կարծիք հայտնել գնահատման փուլում, նման անհրաժեշտություն ես տեսնում եմ, քանի որ միշտ էլ հեշտ է նայել կողքից ու թերություններ նկատել, և դա ոչ միայն չի հեշտացնում աշխատանքը, այլև նպաստում է վիքիտրամադրության ու վիքիորակի վրա: Նման մասնակիցներ ես հանդիպել եմ, և նմանատիպ արձագանքը հոդվածի հանդեպ չէի ցանկանա: Եթե իրոք անհանգստացնում է հոդվածի կարգավիճակը, թող գնահատման փուլում կարդա, ստուգի, ու նոր: Սա վերաբերում է նաև կողմին, որպեսզի հեղինակ(ներ)ի վիքիծանոթ-բարեկամները կողմեր չշարեն--Հայկ (արաբագետ) 10:55, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Առաջին ձևակերպումը երևի թե այսպես փոխվի՝ «Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները կարող են դեմ կամ կողմ քվեարկել հոդվածի՝ ընտրյալ կամ լավ կարգավիճակ ստանալու համար գնահատումից քվեարկության փուլ անցնելու համար, և ընթացքում բարելավել հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով»։ Միգուցե ավելի լավ հնարավոր լինի ձևակերպել․․․ --Լիլիթ (քննարկում) 11:04, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հետաքրքիր բան ստացվեց, ես գրեցի, ու վերջին գրառումները չէի տեսել, բայց ընդհատում չտվեց: Ինչևէ: Ավելի լավ է գոնե ձևական բնույթի որոշ ուղղումներ արվեն, քան թե շարեն կողմերը, հակառակ դեպքում ես կարող եմ պատկերացնել մի վիճակ, երբ 10-12 մասնակից քվեարկի կողմ, ու վատորակ հոդվածը դառնա կարգավիճակով, նույնիսկ եթե ունենա 4-5 դեմ ձայն: Որպեսզի դեմագոգիայի գիրկը չընկնենք, ավելի լավ է ինչ-որ բան անենք, քան թե մնանք այդպես նստած (ավելի լավ է լուցկի վառես, քան անիծես խավարը - ի դեպ, այս նախադասությունը վերջին բանն էր, որ ինձ ստիպեց սկսել վիքիաշխատանքը, վերջին կաթիլն էր , այսպես ասած :-))--Հայկ (արաբագետ) 11:01, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
  1. Դեմ ձայներ շարելը առանց պատճառի համարվում է անվավեր համաձայն մեր կանոնի:
  2. Ես օրինակ կարող եմ կարդալ ծայրից ծայր բայց չշտկել և դա իմ իրավունքն է, ինչի եք ստիպում անպայման փոփոխություն անել:--Սամվել (քննարկում) 11:12, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, կներես, բայց ինձ այս դեպքում հետաքրքիր է իմանալ չուղղելու պատճառը։ Օրինակ՝ ես ցանկանամ էլ, չեմ կարող չուղղել, եթե ինչ-որ բան տեսնում եմ, որ սխալ է։--Լիլիթ (քննարկում) 11:17, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սեփական սխալները գտնելը շատ դժվար է, քանի որ քո գրածդ կարդալիս դու չես կարող տեսնել քո սխալները: 2 բառ ես կարդում ու նախադասությունդ հիշում ես: Միշտ պետք է կողմնակի մարդկանց միջամտություն: Եվ շատ խելամիտ է, որ մյուս մասնակիցները օգնեն նախագծին, և կարգի բերեն փոքրիկ թերությունները: Կարծում եմ դժվար չի ներկայացնում հոդվածը ուղղելը կարդալու ընթացքում, նամանավանդ վրիպակները վերացնել, թե չէ որոշ ժամանակ անց ընթերցողն ինքը կմոռանա վրիպակի մասին, իսկ մյուս մասնակիցները կարող է դա չնկատեն էլ: Ոչ ոք չի կարող անթերի հոդված գրել: Վիքիպեդիան նախագիծ է, որը հիմնված է համագործակցությունների վրա և այս նախագծում իմ ու քո հոդված կամ խմբագրում չկա: Բոլոր հոդվածներն էլ մերն են և միևնույն ժամանակ ոչ մի կոնկրետ հոդված մերը չէ: Միմյանց օգնելը շատ ճիշտ և խելամիտ եմ համարում: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:26, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել, ընդհանրապես ողջունելի չէ, ինչ է նշանակում՝ կարող եմ տեսնել ու չուղղել, իսկ ինչն է խանգարում ուղղել? Ես վերևում գրեցի երեք պատճառ, ինչու է անհրաժեշտ ուղղել, ուստի արդեն կասեմ՝ ինչու չի կարելի չուղղել. եթե մի բան չես անում ինքդ, ապա քեզնից լավ (քո կարծիքով) ոչ ոք չի ուղղի, ու ինչքան էլ մասնակիցները ուղղեն, դու անվերջ կարող ես դեմ լինել: Ինչն է չուղղելու պատճառը? Որևէ մեկն արտոնված է մյուսներից?--Հայկ (արաբագետ) 11:27, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Կարդալու ժամանակ ունեմ օրինակ, բայց ուղղելու ժամանակ չունեմ կամ ցանկություն չունեմ: Վիքիպեդիայում ստիպողական գործողությունները անընդունելի են:--Սամվել (քննարկում) 11:28, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Այ, հենց ուղղելու ցանկություն չունեցողի համար էլ այդ կետն ավելացվում է: Եթե ուղղելու ժամանակ կամ ցանկություն չունեք, ոչ ոք չի ստիպում նաև կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը պարզ է, Սամվել, ուրիշ կարծիքների՝ դրական լինելու պարագայում այս կետը կընդունենք կանոնակարգում:--Հայկ (արաբագետ) 11:39, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
մի տեսակ արհեստական բնույթի նախագծեր են հիմա քննարկվում, մի բան առաջարկեմ, եթե յադ 75 % կողմի շեմը բարձրացնենք ասենք 85, որ հնարավոր արհեսատական կողմերը շատ լինելը խանգարի, որովհետև փորձից ելնելով եթե հնարավոր արհեսատակն ձաներ եղել են, ապա դրանք մի 90 %կողմ ձայներ են եղել, դեմ քվեարկողը մանրամասն նայում է, գտնում է թերություններ, հետո միայն ներկայացնում դրանք ու դեմ քվեարկում, ինչ կասեք?։ --ERJANIK (քննարկում) 11:36, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Նախկին կանոնով միայն մեկ դեմ ձայնը, որը հիմնավորված կլիներ փաստարկներով բավարար էր հոդվածի չընտրվելուն, այստեղ կողմ ձայները ունենում էին երկրորդային բնույթ: Մեկ փաստարկը ավելի մեծ կշիռ պետք է ունենա քան առանց հիմնավորման 50 կողմը, դա իմ կարծիքով ամենաճիշտ տարբերակն է:--Սամվել (քննարկում) 11:40, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան կանոններում չպետք է լինեն դրույթներ, որոնք դեմ են վիքիպեդիայի սկզբունքներին: Դուք կանոնով ստիպում եք խմբագրություններ կատարել: Իսկ եթե ուղղելու բան չկա, եթե հոդվածը անթերի է կամ չեմ նկատել թերությունները: Եթե ես ժամանակ չունեմ ուղղելու քանի որ վրիպակները համատարած են:--Սամվել (քննարկում) 11:55, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Վիքիպեդիան հիմնված է ցանկությունների վրա, բոլորս եթե խմբագրում ենք, ուրեմն ցանկանում ենք, ստիպողաբար խմբագրում կատարելը վիքիում անթույլատրելի է, ըստ այդմ այդպիսի կանոնի ընդունումը նույնպես անթույլատրելի է:--Սամվել (քննարկում) 12:10, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Վերևում նշել եմ, այդ մասին ասաց նաև Լիլիթը, որ պետք է խստացվի գնահատման փուլը (փուլ, որը, ըստ իս, շատ կարևոր է). դա կլինի ժամկետների երկարացման կամ այլ ճանապարհով, բայց պետք է արվի: Իսկ քվեարկության փուլում արդեն պետք է լինի զուտ քվեարկություն՝ ձայների արտածումով: Ժողովրդավարական տեսանկյունից մարդուն քվեարկելուց զրկելը ճիշտ չէ, ու չգիտեմ՝ ինչպես կարձագանքի մասնակիցը, եթե գնահատման փուլում չի մասնակցել, բայց կարդալով հոդվածը՝ գտնում է, որ այն պետք է լինի կարգավիճակով, ու նրան ասում են՝ ոչ: Համենայն դեպս, գնահատման փուլում եթե ավելի կոշտ լինեն կանոնները, քվեարկության փուլ անցնելուց հետո արդեն էական չէ՝ ով կքվեարկի, քանի որ հոդվածն արդեն անցած կլինի խիստ ստուգում, շտկված կլինեն էական բացթողումները... --Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:45, 17 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Արամ ջան, իսկ ես դեմ եմ, որ միայն գնահատման փուլը տևի 2 ամիս կամ ավելի, դա արդեն հեղինակի մոտ վերջնական կվերացնի հոդվածը գնահատման ներկայացնելու ցանկությունը: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա՝ այո, ումն է պետք դեմ կամ կողմ քվեն, որը հիմք չունի, կամ էլ քվեարկողը ցանկություն չունի որևէ փոփոխություն անելու: Հիմա մի բան էլ ասեմ, եթե ես գրեմ հոդված, ու դնեմ գնահատման, ու լինի մեկը, ով թերություն է տեսնում ու չի ուղղում, այլ զուտ գրում է դեմ՝ կարծիք գրելու համար, ապա այդ մարդու կարծիքն իմ համար գրոշ չարժե: Միաժամանակ, ձևական դրած կողմերը, որոնք ՀՍՍՀ ժամանակների ԽԾԲ հետևանքներ են, նույնպես չեմ արդարացնում: Միաժամանակ, որպես երկու (կամ երեք) հոդված ունեցող հեղինակի, կցանկանայի լսել Մասնակից:David Saroyan-ի կարծիքը: Դավիթ ջան, եթե ժամանակ ունենաս, քո կարծիքը հետաքրքիր կլինի կարդալ--Հայկ (արաբագետ) 18:20, 17 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, համամիտ չեմ ու բացատրեմ սեփական փորձով. Հայոց ցեղասպանություն հոդվածը դեռ գնահատման փուլում էր, իսկ ես արդեն սկսում էի աշխատանքները Հայոց ցեղասպանության ժխտում հոդվածի ուղղությամբ, ու եթե նայես, կնկատես, որ վերջին մի քանի շտկումներն արել է Երջանիկը: Ո՞վ է գնահատման դնում հոդվածն ու ձեռքերը ծալած նստում ու անընդհատ թարմացնում գնահատման էջը, որ կարծիքներ գրեն, կարդա: Դա կնշանակի տեղում դոփել, բայց առաջ գնալ է պետք: Բացի այդ, եթե դեմ է քվեարկվում, ապա պետք է դեմը պատճառաբանվի (դա պետք է ամրագրվի, եթե չկա): ԽԾԲ-ն, կարծում եմ, այստեղ տեղ չունի, համենայն դեպս, չեմ նկատել: Ո՞վ ո՞ւմ ԽԾԲ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:36, 17 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Վերջակետները շատ գնացին, այստեղից գրեմ: Նախ՝ ես չեմ ասում, որ պետք է ներկայացնես գնահատման ու սպասես որ ուրիշներն ուղղեն: Ես ասում եմ միայն, որ ուղղողները չպետք է մատնացույց անեն ուղղմանը ու վերջ: Ենթադրենք՝ ասում են, որ իբրև, որպես և այլ բառերից առաջ պետք է դնել բութ: Հիմա դու դնում ես բութերը, ու հետո, մեկ շաբաթ անց, գրում են՝ ես գրել էի՝ և այլ բառերից, այսինքն պետք է դրա մեջ ներառել նաև կարծես, ասես և այլ բառերը: Դու ուղղում ես նաև դրանք, ու հետո հայտնվում է երրորդ գրությունը, և այսպես շարունակ՝ մինչև նյարդերդ քեզ լքեն: Սա եղել է իմ հետ երեք անգամ, ու ես լավ գիտեմ թե դա ինչ տհաճ ու դաժան բան է: Միաժամանակ, դու կարող ես տեսնել, որ ես երբ որ ուղղում եմ լինկն էլ դնում՝ թե ինչ բառն է ուղղված, ինչու է ուղղված՝ տակը բացատրությամբ, և միաժամանակ ամփոփիչ հարցերով: Հիմա, ես սրանով իմ գովքը չեմ անում, այլ քեզ բերում եմ երկու ծայրահեղ օրինակ, ու քեզ առաջարկում եմ ընտրել, ո՞րը դու կնախընտրեիր: Երջանիկի պահով, այո, անում է ուղղումներ ու միշտ հնարավորինս ուշադիր է, լավ (նույնիսկ՝ գերազանց, ինչու ոչ) խմբագրի պես, և դա գովելի ու գնահատելի է: Բայց երբ այդ ամենից հետո անիմաստ ձգձգումներ ու երկարացումներ են լինում, դա արդեն բերում է այլ բաների. իմ պարագայում՝ նրան, որ ես խոսք տվեցի այլևս հոդված չներկայացնել: Դրա պատճառն էլ ասեմ, քանի որ սկզբում դեմ էր Երվանդունիների թագավորությունը ընտրյալ դարձնելուն, ես հատուկ իր համար հրաժարվեցի դրանից, ու դրեցի քվեարկության՝ որպես լավի, իսկ հետո դեմ քվեարկեց նաև լավ լինելուն, ու դա այն պարագայում, երբ հենց դա էր ուզածը՝ հոդվածը գնահատել որպես լավ: Դու ուղղակի, ափսոս, որ չես մասնակցել Երևան հոդվածի գնահատմանն ու քվեարկությանը, երբ կարելի է ասել ոչ ոք ոչինչ չուզեց անի, հոդվածը խղճուկ վիճակում էր, ու երբ Լիլիթն ասաց, որ Հայաստան ու Երևան հոդվածները վատ վիճակում են, ես թողեցի արաբագիտությունը ու սկսեցի զբաղվել Երևանով, իսկ հետո՝ հայոց պատմության հոդվածներով: Ու եթե Լիլիթը ժամանակին ինձ չօգներ, Երևանը երբեք չէր դառնա ընտրյալ, որովհետև պարոնայք միայն կարծիքներ էին հայտնում, ինչը ամենահեշտ բանն է: Ու դա դեռ մեծ հարց է՝ ես եմ դարձրել Երևանը ընտրյալ, թե հենց Լիլիթը: Սա ուղղակի, որովհետև նույն բանը կրկնվեց նաև Սանկտ Պետերբուրգի պատմություն հոդվածի պարագայում՝ ավելի թեթև չափաբաժնով: Կարծում եմ այդ դեմ-ի մասը պատասխանեցի, Արամ ջան: Ինչ վերաբերում է ԽԾԲ-ին, դա էլ, Լիլիթը վերևում լինկ է դրել, կարող ես նայել, խոսքը Սպիտակ շնաձուկ հոդվածի քվեարկությունն էր, որտեղ դրվել են կողմ ձայներ՝ ճամբարական շրջապատի կողմից՝ ընկերոջ համար: Ի դեպ, մի անգամ էլ, նույն ճամբարականները, որոշել էին սեփական ձայներով հավաքվել ու ադմին ընտրել իրենցից մեկին, ինչը կարող էր զավեշտալի լինել, եթե չխստացվեին պայմանները. մենք եթե բոլորս էլ դեմ լինեինք, չէր բավարարի: Այստեղ հարցը ճամբարականին նվաստացնելը չէ, ու կարծում եմ դու դա հասկացար, այստեղ հարցը փորձառուի ու խմբագրական հմտության մասին էր: Ու նույն տրամաբանությամբ էլ, Սպիտակ շնաձուկը կարող էր դառնալ ընտրյալ: Եվ մի բան էլ, ձեռքերը ծալած նստելու կապակցությամբ, հենց այդ հոդվածի հեղինակն էր, որ իրոք ձեռքերը ծալած նստել էր, իսկ մենք բոլորս բարելավում էինք հոդվածը: Իհարկե վիքին բոլորինս է, բայց ինձ թվում է՝ ոչ այս աստիճան, երբ ամբողջ ակտիվներով ժամանակ ծախսենք մի հոդվածի վրա: Վերջում ասեմ, որ իմ բերած բոլոր օրինակների վրա կենտրոնանալ պետք չէ, դրանք ես բերեցի զուտ նրա համար, որ ասածս ավելի պատկերավոր լինի--Հայկ (արաբագետ) 20:00, 17 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ոնց ես հասկացա Հայկ ջան դու ցանկանում ես, որ ոչ ոք դեմ չքվեարկի, այլ նստի հոդվածը ուղղի անկախ նրանից ցանկություն ունի թե ոչ: Ես ունեմ հետևյալ առաջարկը, դեմ քվեարկողը պետք լուրջ հիմնավորի իր դեմ լինելը փաստերով, բութ, ստորակետ, տառասխալ և այլն հիմք չեն դեմ քվեարկելու համար, դեմ քվեարկելու համար հիմք կլինեն օրինակ պատճենված տեքստ, ոչ վստահելի աղբյուրներ, ոչ չեզոք տեսակետ, ընտրյալ հոդվածի պահանջներին չբավարարող լուրջ փաստեր: Բացի այդ դեմ քվեարկողը պետք է կետ առ կետ շարադրի բոլոր թերությունները առանց և այլների:--Սամվել (քննարկում) 05:13, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ոչ, Սամվել, ես նման բան չասացի: Համեմատության համար կարող եք նայել իմ դեմ քվեարկածը ու բերած պատճառները Ռուալ Ամունդսեն հոդվածի համար: Այսինքն` դեմ լինելուց մասնակիցը ներկայացնում է պատճառը, ու գոնե օգնության ու ուղղորդման կարգով գոնե մի քանի խմբագրում անում--Հայկ (արաբագետ) 05:23, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Եթե ակնհայտ սխալներ են կարծում եմ ոչ ոքի դժվար չէ ուղղելը, բայց այդ մասին չբարձրաձայնելը սխալ է, քանի որ հոդված գրողը նույն սխալները կկրկնի մյուս հոդվածներում, բայց եթե սխալները համակարգային են, ուղղելու ենթակա չեն կամ կոպիտ ասած վիճելի են, այդ մասով դեմ քվեարկողը պետք բարձրաձայնի առանց ուղղելու իմ կարծիով:--Սամվել (քննարկում) 05:38, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես հենց դա էլ ի նկատի ունեի, մենք իրար հասկացանք:-)--Հայկ (արաբագետ) 05:51, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
թերություններ ասելը բայց չուղղելը կոնկրետ ինձ համար խնդիր չի, մեկը ես ուրախ կլինեմ որ իմ կողմից ներկայացված հոդվածին գնահատման կամ թեկուզ քվեարկության ժամանակ ասեն թերությունները, ասենք թե տվյալ մասնակիցը ժամանակը չի հերիքում ուղղումներ, անի բայց հերիքում է որ գտնի ու ասի սխալները կամ վրիպակները, միթե դա կարելի է համարել սխալ բան կամ ոչ ճիշտ բան, ես այդ կարծիքին չեմ, իսկ քննարկվող հարցի համար գուցե այս դեպքում ավելացնենք քվեարկության մասնակցողների պայամմների խստություն, կամ մի ուրիշ բան ,ասենք խմբագրումների քանակի շեմը բարձրացնենք կամ վիքիստաժը, բայց այստեղ էլ պետք է նուրբ լինել, որ չլինի հիմա էլ քվեարկողներ չլինեն, բայց դեռ որ ըստ իս ավելի օպտիմալ կլինի այդ դեմ տոկոսների չափը մեծացնել, ասենք հիմա եթե 75 % պետք է կողմ լինեն, թող լինի ասենք85 կամ նման մի բան, ու դեմ քվեարկողի համար կանոններում խստացնենք, որ այսպես ասած հենց այնպես դեմ քվեարկողներ չլինեն, չնայած ինչպես վերևում ասեցի, դեմ քվեարկողը մի 90 % հավանականությամբ հանգամանալից նայել է, իսկ կողմ քվեարկողը մանավանդ որ ինչ-որ կեպր զգացվում է ուղղակի կողմ քվեարկողը, շատ ավելի քիչ հավանական է որ հանգամանալից չի նայել, չնայած իհարկե հնարավոր է նայել է, բայց ըստ իր կարողության չի գտել վրիպակներ, դա էլ չպետք է բացառել։ --ERJANIK (քննարկում) 05:53, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հնարավոր է այդ շեմը բարձրացնել, սակայն այդպես էլ ստացվում է, որ հոդվածի կարգավիճակ ստանալը կախված է լինում մեկ անձից, որքան էլ որ տվյալ անձը հիմնավորում է իր դեմ քվեն։ Սա ես չեմ ընդունում ու ճիշտ չեմ համարում։ Իսկ ինչ վերաբերվում է ուղղելուն, ապա վրիպակ ուղղելու վրա ավելի քիչ ժամանակ է ծախսվում, քան այդ վրիպակի մասին գրելու վրա․․․ Հոդվածը կարդալուց միացնում ես վիզուալ խմբագրիչը, հոդվածը կարդում, ձեռքի հետ էլ մանր-մունր բաներն ուղղում։ Վրիպակներ, մանր թերություններ չուղղելը չի կարող կապվել ժամանակ չունենալու հետ․․․--Լիլիթ (քննարկում) 06:05, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Կարդում եմ վերնագիրը՝ «Կողմ և դեմ կաղապարներ, դրանց դնելը և վավեր լինելը», ու ներքևում այլ խոսակցություն է։ Կողմ և դեմ կաղապարները ցանկացած քննարկման մեջ (ոչ քվեարկության), պետք է կողքից բացատրություն ունենան, քանի որ քննարկում է և կարծիքի կարիք կա։ Երբ հարցում ենք անում կարծում եմ միայն կարծիքի կարիք կա, այլ ոչ այդ կողմ ու դեմերի։ Հարցումից հետո նոր պետք է անցնել քվեարկության ու այդ ժամանակ կարելի է դնել կողմ ու դեմը։ Մեր մոտ խառնվել է՝ հարցում ենք անում ու այդ ընթացքում շարում ենք կողմ/դեմ։ Նույնն էլ գնահատումն է, որի ժամանակ կարծիքներ են հարկավոր, այլ ոչ ձայներ, իսկ հետո դրան հաջորդելու է քվեարկությունը։ Ասեմ, որ ոչ մեկը չի կարող արգելել որևէ մեկին չմասնակցել քվեարկությանը միայն այն պատճառով, որ նա հարցմանը կամ քննարկմանը/գնահատմնանը չի մասնակցել։ --BekoՔննարկում 05:57, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դե ուրեմն Հայկ ջան կանոնում այդպես էլ ձևակերպում տանք, խստացնենք դեմ քվեարկողի մասը և դեմի կշիռը մեծացնենք ինչպես Երջանիկը ասաց: Իսկ այն մասով, որ գնահատմանը չի մասնակցել կամ ուղղում չի արել, ապա չի կարող քվեարկել, կարծում եմ պետք չէ չմտցնել--Սամվել (քննարկում) 06:02, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան մի կոպիտ օրինակ բերեմ, 50 հոգի առանց հոդվածը կարդալու կողմերը շարելով գալիս է, մեկը տեսնում է որ հոդվածը պատճենված է կամ ունի ոչ ազատ պատկերներ կամ ընդհանրապես ակնառու թերություններ ունի և դեմ է քվեարկում, հոդվածը պե՞տք է դառնա ընտրյալ:--Սամվել (քննարկում) 06:12, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Առաջարկում եմ քննարկումը տեղափոխել այստեղ:--Սամվել (քննարկում) 06:15, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթի ասածի մասով՝ այո տառասխալն ու կետադրականը ուղղել ձեռքի հետ հարց չէ, թեև դա կախված է նրանց քանակից ու եթե այդքան տառասխալ կա, ինչո՞ւ ներկայացնել ինչ-որ կարգավիճակի։ Եթե իմաստայինի, շարահյուսության կամ թարգմանության սխալներ են, ապա պետք է ստուգողը մտնի այլ վիքի , համեմատի տեքստերը հասկանա ինչի մասին է խոսքը ու ոչ մեկին չես կարող պարտադրել, որ դա անի։ Ես սխալը տեսնում և հասկանում եմ, բայց ուղղել չեմ կարող։ Օրինակ՝ անգլերենից սխալ է թարգմանված, ես հասկանում եմ որ սխալ է, բայց անգլերեն չգիտեմ ու այն թարգմանել չեմ կարող, բայց կարող եմ նշել սխալը։ Շատ անգամ ժամանակդ չի էլ ների այդ մեծ ուղղումները անելու, ուրեմն ի՞նչ՝ պետք է դրա մասին լռես։ Ասածս՝ մարդուն պարտադրել, որ ուղղի իր տեսած մեծ սխալները, այլ ոչ դե բարձրաձայնի դրանց մասին, պարտադրելի չէ։ --BekoՔննարկում 06:16, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Այո՛, Բեքո ջան, Ռուալ Ամունդսենի մասով, երբ խոստացա ուղղումներ անել, այդպես էլ արվել է (համեմատելով 2 վիքիները): Կողմ եմ բոլոր վերջին կարծիքներին, պետք է սխալներն ուղղվեն անմիջապես կամ ցուցվեն խմբագրին, որ նա ուղղի: Կանոնակարգում ևս մեկ անգամ առաջարկում եմ մտցնել այդ կետը, ըստ որի դեմ քվեարկողը ՊԵՏՔ է հիմնավորի իր դեմ ձայնը: Իսկ կողմ-երի շեմն էլ թող բարձրանա: Ճիշտ է:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 06:23, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Իհարկե չէ, Սամվել ջան։ Բայց նման սխալները կնկատվեն նաև մյուսների կողմից։ Ամեն ինչ մեկ անձից կախված լինելը ճիշտ չէ։ Բեքո ջան, այստեղ հարցն այդպիսի մեծ սխալներն ուղղելու մասին չէ։ Եթե հոդվածի թեկուզ կեսը սխալ է թարգմանված, ապա ոչ ոք պարտավոր չէ նստի ու ուղղի դրանք, ավելի հեշտ է նորից գրել, քան ուղղել։ Նման դեպքում պարզապես հիմնավորված դեմ ես քվեարկում ու հոդվածը կարգավիճակ չի ստանում։ --Լիլիթ (քննարկում) 06:52, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես չհասկացա կողմերի շեմը բարձրացնելու իմաստը; Ու երկրորդ, ես չէի ասում` ստիպենք մասնակցին խմբագրել, եթե նա ժամանակ չունի, իսկ մասնակիցներից մեկը շեշտեց, որ ոչ ժամանակ ունի, ոչ էլ ցանկություն--Հայկ (արաբագետ) 06:44, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Մասնակիցներից մեկը շեշտեց, որ կարող է ոչ ցանկություն ունենալ ոչ էլ ժամանակ և դա նրա իրավունքն է, ի նկատի ունենալով, որ ստիպելը դեմ է վիքիի սկզբունքներին:--Սամվել (քննարկում) 08:25, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հայկ ջան, կարո՞ղ ես ասել քանի ձայն է հարկավոր հոդվածին կարգավիճակ շնորհելու համար:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:52, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Կանոնակարգում չկար? Կարծեմ կա, 7 ձայն է, կարծեմ, ու 75 տոկոս կողմ--Հայկ (արաբագետ) 09:57, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Պատահական չէր հարցս, Հայկ ջան, քանի որ եթե շարժվենք քո ասած տարբերակով, այսինքն՝ մասնակցություն գնահատման փուլին՝ քվեարկության իրավունք, ապա Սևիլյա հոդվածն արդեն կարող ենք քվեարկության չդնել, քանի որ 5 կամ 6 խմբագիր է իր կարծիքը հայտնել, Real and True-ի տարբերակում՝ նույնը, բայց երկուսն էլ արժանի հոդվածներ են: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:02, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ոչ, քվեարկության պետք է դրվի, որովհետև կարող են դեմ ձայները շատանալ--Հայկ (արաբագետ) 12:19, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Նախնական արդյունք և կանոնների հստակեցում: Քվեարկություն[խմբագրել կոդը]

Տարբերակ 1

  • Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները կարող են դեմ կամ կողմ քվեարկել հոդվածի՝ ընտրյալ կամ լավ կարգավիճակ ստանալու համար գնահատումից քվեարկության փուլ անցնելու համար, և ընթացքում բարելավել հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով: (Սա արվում է նրա համար, որ ամեն մասնակից պատհական դեմեր չշարի, ու դրա արդյունքում ձանձրալի վիճակներ չառաջանան: Իսկ կողմերը ձևական չլինեն:)
  • Գնահատման փուլում այն մասնակիցները, ովքեր քվեարկում են՝ առանց փոփոխություններ մտցնելու հոդվածի մեջ, անվավեր ձայն կունենան: Սա չի վերաբերում այն հոդվածներին, որոնք բացահայտ չեն համապատասխանում որևէ չափանիշի: Բացատրվում է նրանով, որ եթե խմբագիրը ծայրից ծայր կարդ հոդվածը, ըստ վիքիկանոնների (հակառակ դեպքում կնպաստի վիքիպեդիայի որակազրկմանը), ապա կգտնի եթե սխալներ և թերություններ։ (Քվեն անվավեր է համարում նրա համար, որ նա իր տեսած թերություններ գոնե մասամբ շտկի: Դա արվում է երեք պատճառով՝ որ մասնակիցն իր կարծիքը չթելադրի հոդվածի հեղինակ(ներ)ին, ինքը օգնի՝ կատարելագործելու հոդվածը, այլ ոչ թե գնահատի՝ սա հանձնաժողով չի, և երրորդ, հեղինակ(ներ)ը կարող են ունենալ որոշակի (տեխնիկական) թերություններ, կամ չիմանան ինչպես կարելի է լավագույնս անել այս կամ այն խմբագրումը:)
  • Քվեարկության փուլը տևում է մեկ ամիս. դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, ովքեր իրենց ուղղումներն են արել ու կարծիք հայտնել գնահատման փուլում: (Այս կետի անհրաժեշտությունը բացատրվում է այսպես. միշտ էլ հեշտ է նայել կողքից ու թերություններ նկատել, և դա ոչ միայն չի հեշտացնում աշխատանքը, այլև նպաստում է վիքիտրամադրության ու վիքիորակի վրա: Նման մասնակիցներ ես հանդիպել եմ, և նմանատիպ արձագանքը հոդվածի հանդեպ չէի ցանկանա: Եթե իրոք անհանգստացնում է հոդվածի կարգավիճակը, թող գնահատման փուլում կարդա, ստուգի, ու նոր: Սա վերաբերում է նաև կողմին, որպեսզի հեղինակ(ներ)ի վիքիծանոթ-բարեկամները կողմեր չշարեն)--Հայկ (արաբագետ) 08:45, 22 Հուլիսի 2015 (UTC)
Դեմ կտրականապես Հայկի առաջարկներին: Քննարկման բաժնում շեշտել եմ իմ տեսակետը և ամենակարևորը որը նորից ուզում եմ շեշտել, առաջարկը դեմ է վիքիպեդիայի հիմնական սկզբունքին, այն է յուրաքանչյուր խմբագրող խմբագրում է ըստ իր ցանկության, պարտադրանքը վիքիպեդիայում տեղ չունի:--Սամվել (քննարկում) 09:16, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
  • Քվերակության ժամանակ իմ կարծիքով քննարկում չպետք է լինի։ Գնահատման ժամանակ պետք է ընթանան բոլոր քննարկումները, իսկ քվեարկության ժամանակ զուտ քվեարկություն լինի։ Հետևաբար երկրորդ կետը պետք է մտցնենք գնահատման կանոնների մեջ, ոչ թե քվեարկության։ Քանի որ խոսվեց նաև գնահատումը խստացնելու և ուղղակի կողմերի հարցը լուծելու մասին, ապա առաջարկում եմ կետ մտցնել՝ ըստ որի, եթե հոդվածը 2 փաստավորված դեմ ձայն ունի, ապա չի անցնում գնահատման փուլը։ Նույնն էլ քվեարկության դեպքում։ Այս կետի դեպքում «անորակ» հոդվածը չի ընտրվի, նույնիսկ 100 կողմի դեպքում։ Մեկ դեմ-ին ինչպես արդեն ասել եմ համաձայն չեմ, քանի որ հոդվածի կարգավիճակը չի կարող կախված լինել մեկ անձի կարծիքից։ Իսկ եթե 2 մարդ փաստեր են բերում դեմ լինելու համար, ապա դա արդեն որևէ բանի մասին է խոսում։
  • Երկար մտածելուց հետո՝ հաշվի առնելով վերևի քննարկումները, դեմ եմ վերջին կետին։ Քանի որ գնահատման փուլում, ըստ կանոնակարգի այս փոփոխությունների, հոդվածի հետ կապված հարցերը լուծվում են, ապա քվեարկությանը կարող է մասնակցել ցանկացած խմբագիր։--Լիլիթ (քննարկում) 09:35, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Դեմ 2-րդ և 3-րդ կետերին։ Գնահատումը քվեարկության հետ խառնել պետք չէ։ Գնահատման նպատակը հոդվածի որակը բարձրացնելն է հաշվի առնելով ուրիշների կարծիքը։ Քննարկման մեջ գրել եմ, որ կարող եմ տեսնել թերությունները և չեմ կարող դրանք ուղղել (Տեսնում եմ, որ ձուն հոտած է, բայց նորը ածել չեմ կարող։) Քվերկությունը՝ կողմ ու դեմ շարելով միայն պետք է լինի քվեարկության էջում, այլ ոչ գնահատման։ --BekoՔննարկում 09:45, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Կողմ Լիլիթի առաջարկած տարբերակին, խելամիտ մոտեցում է: Թող փաստարկված 2 դեմ ձայնը կասեցնի հոդվածի՝ քվեարկության փուլ անցնելը: Սա փոխզիջումային ու ժողովրդավար տարբերակ է: Իսկ եթե անցել է, ցանկացած խմբագիր կարող է քվեարկել:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:10, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Տարբերակ 2

  • Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները պետք է բարելավեն հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով: Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:
  • Գնահատման փուլում մասնակիցները ուղղում են իրենց նկատած վրիպակները կամ դիմում են հոդվածագրին՝ խնդրելով ուղղել դրանք: Հոդվածագիրը կա՛մ ուղղում է, կա՛մ փաստարկում իր գրած տեղեկատվությունը:
  • Քվեարկության փուլը տևում է մեկ ամիս. դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, որոնք համապատասխանում են Վիքիպահանջներին՝
    • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ)։
    • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
    • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
      • Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել։
    • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։

--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:19, 22 Հուլիսի 2015 (UTC)

Արամ ջան մի հատ ադմինների մասը կբացատրես, մնացած մասով նորմալ է:--Սամվել (քննարկում) 10:30, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, դա բխում է նախորդ կետից: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:31, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Որպեսզի ավելի հստակեցվի, ապա առաջարկում եմ ավելացնել գնահատումը/քվեարկությունը սկսելուց առաջ ունենա նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ --Լիլիթ (քննարկում) 10:35, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Արամ ջան խամաճիկ հաշիվները այսպես թե այնպես պետք է արգելափակվեն, ադմինների 2/3-ի ձայներով մասը ինձ թվում է ավելորդ է, յուրաքանչյուր ադմին կարող է արգելափակել, բացի այդ այս կետը պետք է կարգավորվի այլ կանոնով:--Սամվել (քննարկում) 10:39, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, դա այժմյան գործող կարգից է: Համաձայն եմ, որ խամաճիկ հաշիվների պարագայում քննարկելու նյութ էլ չկա. ընտրակեղծիքը պետք է իսկույն կասեցվի:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:43, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Դեմ 2-րդ և 3-րդ կետերին։ Այդպես էլ մեխանիզմ չկարողացանք մշակել, թե ինչպես ենք որոշելու՝ մասնակիցը հոդվածն ամբողջությամբ կարդացե՞լ է, թե՞ ոչ։ Ընդամենը մեկ կետադրական նշանի տեղը փոխելը որպես խմբագրո՞ւմ ենք հաշվելու, թե՞ ոչ, և այսպես շարունակ։ Իսկ ինչ վերավերում է 3-րդ կետին, ըստ իս, քվարկությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր մասնակից, ով համապատասխանում է և ունի քվեարկությանը մանսակցելու չափանիշներին։ --Ջեօ 11:32, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես ուզում եմ հասկանամ, այն մարդիկ ովքեր դեմ են քվեարկում, ինչու չեն իրենց առաջարկները ներկայացնում: Այս պարագայում ստացվում է քաոսային վիճակ, ամեն մարդ իր կարծիքը գրում է, հետո էլ ասում ենք՝ ժամանակին այսինչ հարցը քննարկվել է, բայց ընդհանուր որոշման չենք եկել: Եկեք գանք մեկ հայտարարի ու միասին գրած կանոնները ոչ թե Դեմ նշենք, այլ գրենք, ինչն է անհրաժեշտ ավելացնել, թե չէ մի քանի օր մտածում ես, կարդում բոլորի գրածները, աշխատում հնարավորինս ընդհանուր լուծում տալ, գրում ես կանոններ, ու էլի՝ Դեմ:--Հայկ (արաբագետ) 12:06, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջեօ, ինչ վերաբերում է մեխանիզմին, ասեմ ևս մեկ անգամ, փոխանակ անիծելու խավարը, վառիր գոնե մեկ լուցկի: Հիմա ասել աջ ու ձախ՝ սա չենք կարող անել, նա չի ստացվում, ամեն մարդ էլ կարող է: Ավելի լավ կլինի հանդես գաս նաև քո սեփական առաջարկներով: Իսկ եթե մասնավորապես այս պարագային է վերաբերում, ապա ասեմ, որ բացարձակ պարտադիր չէ հոդվածը մինչև վերջ կարդալը, առաջին երեք-չորս պարբերություններն ընթերցելուց մարդ կարող է դեմ լինել, ու դա ես արեցի Ռուալ Ամունդսենի պարագայում: Արամ, ես ուզում եմ հասկանալ մի բան. վերևում գրած իմ կանոնները չհասկացա ինչով էին վատ, որ դրա տակ գրեցիր, այսպես ասած, քոները :-): Էլի ոչինչ, կարևորը կոնսենսուսը լինի, ու քո գրածներում ավելացրու իմ կետերը, եթե երկու մասնակից դեմ է քվեարկում, դա դեռ ոչինչ չի նշանակում, քվեարկությունը մեկ ամիս տևելու է: Իսկ Լիլիթի ասած երկու հոգուն դեմ եմ, որովհետև դա կարող է չլինել օբյեկտիվ, առնվազն երեք, կամ՝ 75/25 հարաբերությունը, ինչպես որ եղել էր--Հայկ (արաբագետ) 12:18, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, ես էլ եմ իմ ուժերը փորձում օրենսգրության մեջ :-): Իսկ մնացած դեպքերում ըստ փոխհամաձայնության շարժվում ենք: Վատ-ի կամ լավ-ի խնդիր չկա, թող լինի 3 դեմ, ուղղակի արժե ավելի արագ հանգել եզրահանգման, իսկ կանոնակարգով մեկին զրկել ձայնից ուղղակի անթույլատրելի է :--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:53, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան առաջարկում ես կանոնի փոփոխում, մարդիկ դեմ են քո առաջարկին: Ներկայիս կանոնը ինձ գրեթե լիովին բավարում է: Սակայն եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք նախնական արդյունքում չես ներառել, փոխարենը գրել ես այն, ինչ ի սկզբանե առաջարկում էիր:--Սամվել (քննարկում) 13:03, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, դու կարող ես ավելացնել, եթե բաներ կան որ աչքիցս վրիպել են, կամ չեմ գրել, կարող ես ավելացնել--Հայկ (արաբագետ) 13:46, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հաշվի առնելով մարդկանց քանակը, ովքեր մասնակցում են գնահատմանը, ապա կարծում եմ՝ 2 դեմը բավարար է, 3-ը շատ է։ Գնահատմանը սովորաբար մասնակցում է լավագույն դեպքում 5 մարդ։--Լիլիթ (քննարկում) 14:14, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դեմ-Ես պարտավոր չեմ իմ նկատած սխալներն ուղղել։ Իհարկե ցանկալի է, որ ուղղեմ, բայց պարտավոր չեմ ու կարող եմ ազատ «դեմ» քվեարկել։ Եթե դու որպես հոդվածի հիմնական խմբագիր կամ ուղղակի բարի մարդ ներկայացրել ես հոդվածը գնահատման ուրեմն դու համարում ես, որ հոդվածն արժանի է այդ կոչմանը և պատրաստ ես նաև լսել թերությունները և ուղղել ինքնուրույն։ Հակառակ դեպքում, պետք չի ամեն անհաջող հոդված ներկայացնել ու սպասել, որ այլ խմբագիրներ իրենց պարտավորված զգալով մտնելու են, ուղղեն ու հոդվածը լավագույնը դառնա։ Ես չպետք է ինձ պարտավորված զգամ ծայրից ծայր կարդամ ամեն անհաջող ու ինձ չհետաքրքրող հոդված։ Ես կարող եմ հոգ տանել, որ վիքիում ոչ հաջող հոդվածները լավագույն չընտրվեն, բայց չմտածեմ այդ ոչ հաջող հոդվածների մասին։--Դավիթ () 14:21, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դավիթ , ես նշեցի պատճառները` ուղղելու համար (Քվեն անվավեր է համարում նրա համար, որ նա իր տեսած թերություններ գոնե մասամբ շտկի: Դա արվում է երեք պատճառով՝ որ մասնակիցն իր կարծիքը չթելադրի հոդվածի հեղինակ(ներ)ին, ինքը օգնի՝ կատարելագործելու հոդվածը, այլ ոչ թե գնահատի՝ սա հանձնաժողով չի, և երրորդ, հեղինակ(ներ)ը կարող են ունենալ որոշակի (տեխնիկական) թերություններ, կամ չիմանան ինչպես կարելի է լավագույնս անել այս կամ այն խմբագրումը:): Ոչ մի պատճառ հիմնավոր չգտար?--Հայկ (արաբագետ) 04:51, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հայկ ջան ոնց հասկացա քո մտավախությունը կայանում է նրանում, որ դեմ քվեարկողը առանց ուղղելու փաստարկներ է բերում մանր մունր սխալներ, որոնք կարելի է ուղղել, իսկ կողմ քվեարկողները առանց կարդալու կողմեր են շարում, ես այդ հարցը բարձրացրել եմ այս կանոնի քննարկման հենց սկզբում, կարծում եմ միակ լուծումը կլինի դեմ քվեարկողի մասը խստացնել, այսինքն դեմ կարող ես քվեարկել, եթե հոդվածը ունի համատարած սխալներ, ոճային, հանրագիտարանային, մասնագիտական, փաստերը ներառված չեն և այլ նման բնույթի սխալներ, բացի այդ դեմ քվեարկողը փաստերով պետք է հիմնավորի իր կարծիքը, մյուս դեմ ձայները կհամարվեն անվավեր, այդ թվում կետադրական մասով, ուղղագրական մասով, իմ կարծիքով, ինձ թվում է և նմանատիպ այլ մեկնաբանությամբ դեմերը: Առանց կարդալու կողմ շարելու դեմ միակ միջոցը դեմերի կշիռը մեծացնելն է, դա կլինի երկու դեմը, թե 15% դեմ ձայները զուտ տեխնիկական հարց է:--Սամվել (քննարկում) 06:40, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ճիշտ եք իմ մտավախության հարցում, Սամվել, սա էլ հղումը[2]--Հայկ (արաբագետ) 09:07, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան իմ առաջարկին ի՞նչ կասես:--Սամվել (քննարկում) 09:19, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Այսինքն` մեկ դեմը բավարար լինի, որ հոդվածը չդառնա ընտրյալ? Վերևում ասացին երկու դեմ--Հայկ (արաբագետ) 09:57, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես չեմ ասում մեկ դեմը, ես ասում եմ դեմի կշիռը մեծացնենք, մեկ դեմ թե երկու դեմ թող համայնքը որոշի, չնայած վերևում համաձայնություն կա երկու դեմի:--Սամվել (քննարկում) 10:48, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հայկ ջան, որքան էլ տհաճ է, «Գնահատումն» ավելի շատ հանձնաժողովի է նման։ Խմբագիրը, ով փորձում է հոդվածը լավագույն դարձնել կամ համարում է որ լավագույն է, դիմում է համայնքին, որ գնահատեն, ասեն թերությունները, իսկ ինքը նստի ուղղի ու քվեարկության ներկայացնի։ Եթե խմբագիրն ուզում է ինչ-որ բարի մարդիկ գտնվել, որ իրեն կօգնեն հոդվածը խմբագրելիս և այլն, կարող է առանձին դիմել համայնքին, համագործակցություն բացել և այլն։ Ուզում եմ ասել, որ նա, ով ներկայացնում է գնահատման վերցնում է հոդվածում կատարվող թերությունները շտկելու ամբողջ պատասխանատվությունը, հակառակ դեպքում պետք չի ներկայացնել։ Գնահատումը համագործակցություն չէ, գնահատումը գնահատական տալու փուլն է։--Դավիթ () 11:49, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի վիքիհամայնք, առաջարկում եմ համարել, որ կա երկու ենթադրյալ տարբերակ՝ 1-ին տարբերակ՝ Հայկի առաջարկածը, 2-րդ տարբերակ՝ իմ (+գործող կարգ) առաջարկածը: Քվեարկենք այդ երկու տարբերակների օգտին՝ նաև որոշակի շտկումներ մտցնելով:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:54, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]

վերջին 2-րդ տարբերակին եմ կողմ, որպես եղածի փոփոխություն առաջարկում եմ ստաժների և խմբագրումների պահանջը ավելացնել, օրինակ ընտրյալի դեպքում ասենք 9 ամսվա կամ 1 տարվա ստաժ, իսկ խմբագրումները ասենք 800 կամ 1000, դեմ պահով առաջարկում եմ 3 դեմ ձայն տարբերակ, կամ եթե այնուամենայնիվ 2, ապա այսպիսի մի պայմանով, որ դեմ ձայների տոկոսը ասենք չպետք է պակաս լինի ընդհանուր ձայների ասենք 10 %-ից (կամ մեկ այլ տոկոս), սա ասում եմ նրա համար, որ չլինի թե ինչ-ինչ պատճառներով ասենք 2 մասնակից դեմ քվեարկի ու ասենք 25 մասնակից կողմ, ու հոդվածը չդառնա ընտրյալ, այն իմաստով որ եթե ասենք շատ խիստ մեծ մեծամասնությունը կողմ լինի, ու այդ 2 ձայնի պատճառով չընտրվի, նույնը գուցե կարելի է անել 3 դեմ ձայների դեպքում, ուղղակի տոկոսները պետք է որոշակիացնել, իսկ ընդհանուր վերցված մի բան ասեմ, ինչ կանոնակարգ էլ որ ունենանք, այսպես ասած ժամանակի փորձությունով կհղկենք, ինչպես որ հիմա ենք փորձում հղկել, անձնապես շնորհակալ եմ նախաձեռնող մասնակիցներին, ի դեպ ծանուցում եմ ավելացրել որ ավելի շատ մասնակից տեսնի։ --ERJANIK (քննարկում) 10:23, 29 Հուլիսի 2015 (UTC)[reply]
ERJANIK ջան, հիմա խնդիրն էլ հենց դա է, որ 25 մասնակից ուղղակի լավության կարգով, առանց հոդվածը կարդալու կողմ է քվեարկում։ Մեզ մոտ շատ քիչ է պատահում, որ մարդիկ դեմ են քվեարկում հոդվածին։ Բացի այդ բոլոր դեմերը պատճառաբանված են, առանց պատճառաբանության, ոչ ծանրակշիռ դեմերը պարզապես չեն հաշվարկվում։ Այնպես որ չեմ կարծում տոկոսայինով հաշվելու կարիք կա, քանի որ նման դեպքում մենք էլի չենք կարողանա ուղղակի կողմերի դեմն առնել։--Լիլիթ (քննարկում) 06:08, 30 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դեմ, 2-րդ և 3-րդ կետերը կարծում եմ այնքանել լավ մտածված չեն, իսկ 1-ին կետը... եսիմ. ----Seskfabrega քննարկում: 10:13, 29 Հուլիսի 2015 (UTC)[reply]

ՀԳ, նաև հիմնվելով մյուս մասնակիցների կարծիքների վրա ----Seskfabrega քննարկում: 10:14, 29 Հուլիսի 2015 (UTC)[reply]

===Տարբերակ 1===

Տարբերակ 1

  • Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները կարող են դեմ կամ կողմ քվեարկել հոդվածի՝ ընտրյալ կամ լավ կարգավիճակ ստանալու համար գնահատումից քվեարկության փուլ անցնելու համար, և ընթացքում բարելավել հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով: (Սա արվում է նրա համար, որ ամեն մասնակից պատհական դեմեր չշարի, ու դրա արդյունքում ձանձրալի վիճակներ չառաջանան: Իսկ կողմերը ձևական չլինեն:)
  • Գնահատման փուլում այն մասնակիցները, ովքեր քվեարկում են՝ առանց փոփոխություններ մտցնելու հոդվածի մեջ, անվավեր ձայն կունենան: Սա չի վերաբերում այն հոդվածներին, որոնք բացահայտ չեն համապատասխանում որևէ չափանիշի: Բացատրվում է նրանով, որ եթե խմբագիրը ծայրից ծայր կարդ հոդվածը, ըստ վիքիկանոնների (հակառակ դեպքում կնպաստի վիքիպեդիայի որակազրկմանը), ապա կգտնի եթե սխալներ և թերություններ։ (Քվեն անվավեր է համարում նրա համար, որ նա իր տեսած թերություններ գոնե մասամբ շտկի: Դա արվում է երեք պատճառով՝ որ մասնակիցն իր կարծիքը չթելադրի հոդվածի հեղինակ(ներ)ին, ինքը օգնի՝ կատարելագործելու հոդվածը, այլ ոչ թե գնահատի՝ սա հանձնաժողով չի, և երրորդ, հեղինակ(ներ)ը կարող են ունենալ որոշակի (տեխնիկական) թերություններ, կամ չիմանան ինչպես կարելի է լավագույնս անել այս կամ այն խմբագրումը:)
  • Քվեարկության փուլը տևում է մեկ ամիս. դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, ովքեր իրենց ուղղումներն են արել ու կարծիք հայտնել գնահատման փուլում: (Այս կետի անհրաժեշտությունը բացատրվում է այսպես. միշտ էլ հեշտ է նայել կողքից ու թերություններ նկատել, և դա ոչ միայն չի հեշտացնում աշխատանքը, այլև նպաստում է վիքիտրամադրության ու վիքիորակի վրա: Նման մասնակիցներ ես հանդիպել եմ, և նմանատիպ արձագանքը հոդվածի հանդեպ չէի ցանկանա: Եթե իրոք անհանգստացնում է հոդվածի կարգավիճակը, թող գնահատման փուլում կարդա, ստուգի, ու նոր: Սա վերաբերում է նաև կողմին, որպեսզի հեղինակ(ներ)ի վիքիծանոթ-բարեկամները կողմեր չշարեն)--Հայկ (արաբագետ) 08:45, 22 Հուլիսի 2015 (UTC)

--Հայկ (արաբագետ) 12:43, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Տարբերակ 2[խմբագրել կոդը]

Տարբերակ 2

  • Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները պետք է բարելավեն հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով: Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:
  • Գնահատման փուլում մասնակիցները ուղղում են իրենց նկատած վրիպակները կամ դիմում են հոդվածագրին՝ խնդրելով ուղղել դրանք: Հոդվածագիրը կա՛մ ուղղում է, կա՛մ փաստարկում իր գրած տեղեկատվությունը:
  • Քվեարկության փուլը տևում է մեկ ամիս. դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, որոնք համապատասխանում են Վիքիպահանջներին՝
    • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ)։
    • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
    • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։

***Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել։

    • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։

--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:19, 22 Հուլիսի 2015 (UTC)

Մի քանի նկատառում 2-րդ տարբերակի հետ կապված, ադմինների մասը պետք է հանել և ուղղակի գրել, որ խամաճիկով հաշիվներից քվեարկելը անթույլատրելի է, բացի այդ նշել հոդվածը չի անցնում հաջորդ փուլ եթե չեն ուղղվել դեմերի բոլոր դիտողությունները:– Այս անստորագիր գրառման հեղինակն է samo04 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ գրառման հեղինակը ես չեմ----Seskfabrega քննարկում: 12:21, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Նորայր ջան, նշված է, որ «Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ»:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:33, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Գրառման հեղինակը իրականում ես էի, Արամ ջան ես ի նկատի ունեի հետևյալը, նախ գնահատման փուլում քվեարկումներ պետք չէ մտցնել, երկրորդ եթե ասենք երկու հոգի դեմ են քվեարկում պատճառաբանելով, որ աղբյուրները վստահելի չեն, հոդվածի հեղինակը դրանից հետո դնում փոխում է աղբյուրները և դարձնում վստահելի, իսկ դեմ քվեարկողները մոռանում են, որ դեմ էին քվեարկել և չեն հանում դեմ ձայները, հոդվածը պետք է չանցնի?--Սամվել (քննարկում) 13:07, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց մասնակիցը պարտավոր է ու պետք է ի վիճակի լինի ուղղել իր իսկ ստեղծած հոդվածը: Հակառակ պարագայում հոդվածի քվեարկության փուլ անցնելը ձախողվում է: Հնարավոր է նաև այդ երկու փաստարկված «Դեմ»-ի կանոնը կիրառել նաև քվեարկության փուլում: Ի՞նչ կասեք:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 14:56, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Կողմ, ավելացնելու բան չունեմ, քանի որ քննարկման արդյունքում է մշակվել այս առաջարկը։--Լիլիթ (քննարկում) 06:10, 30 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի վիքիհամայնք, ի՞նչ կասեք, եթե երկու փաստարկված «Դեմ»-ի կանոնը կիրառվի նաև քվեարկության փուլում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 23:34, 6 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Արամի հետ համաձայն եմ:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:56, 7 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հարց` չարժի՞ հոդվածի կարգավիճակ զրկման ձևերի մասին խոսել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:56, 7 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Արամ ջան քվեարկել պետք կարողանան միայն քվեարկման փուլում, իսկ գնահատման փուլը այլ գործընթաց է: ԱշոտՏՆՂ ջան իհարկե արժի, բայց դրա համար առանձին կանոնակարգ է պետք և երկար բարակ քննարկելու հարց է, եթե ցանկանում ես մշակենք կանոնակարգ և ներկայացնենք քննարկման--Սամվել (քննարկում) 08:29, 7 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, ես հասկանում եմ գնահատման և քվեարկության տարբերությունը: Բայց մասնակիցը, եթե «Դեմ» է հանդես գալիս, ապա պետք է փաստարկի, այլապես ինչպե՞ս կանվանես այդ երևույթը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 16:40, 7 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Բարի օր բոլորին։ Աշխատեցի ամբողջությամբ կարդալ այս քննարկումը, որ հասկանամ «վիքի ընտանիքի» տրամաբանությունը։ Տպավորություն ստացա, որ որոշ ադմիններ (կարծում եմ, միայն նրանք) մոռացել են, որ իրենք էլ մի ժամանակ անփորձ են եղել և մի տեսակ վերևից են մոտենում խմբագրման գործին։ Իրենք միայն գնահատողի դերն են իրենց վերապահում, ինչպես որոշ ընտանիքներում հայրերը․ երեխայի հաջողություններով հպարտանալով, իսկ անհաջողությունները մոր դաստիարակությանը վերագրելով։ Ես մի քանի նման հոդվածներ ուղղելով, ընդարձակելով, տարվել եմ այդ հոդվածով, հսկայական աշխատանք եմ կատարել ու այն ինձ համար «իմն» է դարձել, որքան էլ դա կիսագրարգետ, համատարած թերություններով հանդերձ համարվում է ուրիշինը։ Սա, ուղղակի, խմբագրում անել չանելու մասով։--Ապատ63 (քննարկում) 06:07, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

իդեալական կիներ, եթե մասնագիտական ադմիններ լինեին։ Ինձ համար հետաքրքիր է մեկնաբանություններ լսել կոնկրետ թեմայի մասին։ Ակնհայտ սխալների ուղղումը կարծում եմ պարտադիր պիտի լինի։ Ինչպե՞ս կարելի է առանց ամբողջությամբ հոդվածը կարդալու դեմ կամ կողմ քվեարկել՝ հավես չունեմ, պարտավոր չեմ, ժամանակ չունեմ և նման այլ մեկնաբանություններով։ Բա ո՞ւր մնաց կամավորության սկզբունքը և ո՞վ է ստիպում քվեարկել։ --Ապատ63 (քննարկում) 06:07, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայերենում կետադրությունն ու ուղղագրությունը հստակ հաստատված է և բութ ստորակետ, ուղղագրական սխալ տեսնելիս ուղղելը պարտադիր պիտի լինի ըստ իս։ Բայց ՌԿ(բ)Կ –ն, չի կարելի փոխել ՌԿ(բ)կ, քանի որ հապավումների կանոնով բոլոր տառերը մեծատառ են գրվում։ Այդպես է նաև ՀՍՀ–ում։ Ահա այս օրինակի փորձը ցույց է տալիս, որ ադմիններն էլ սխալական են։ --Ապատ63 (քննարկում) 06:07, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Վերևում կարդացի հոդվածների ծավալուն լինելու մասին։ Դա ինձ համար է ասված և ես օրինակ, դեմ չեմ, որ ադմինները խորհուրդներ տան նյութի որևէ մասը նոր բաժին տեղափոխել կամ մի այլ տարբերակ առաջարկել։ Սակայն քննարկումից հասկացա, որ հոդվածը ներկայացնելուց հետո է միայն ուշադրության արժանացնում, բացառությամբ երեք կամ չորս ադմինի (անձնական փորձից ելնելով եմ ասում)։ Կարծում եմ դա թերություն է։ Նոր էջը միանգամից պետք է արժանանա բոլոր ադմինների ուշադրությանը, որ հեղինակը նկատի այդ ուշադրությունը։ Կարծում եմ դա կբարձրացնի էնտուզիազմը։ ևվ հեղինակը կհասկկանա, որ հոդվածն արդեն պատրաստ է քվեարկությանը դնելուն։ --Ապատ63 (քննարկում) 06:07, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Ապատ63, անդրադառնամ Ձեր կողմից բարձրացված հարցերին.
  • ոչ մեկ (ներառյալ ադմինները) այստեղ վերևից չի մոտենում ոչ մեկին. սեփական փորձս վկայաբերելով՝ կարող եմ փաստել, որ բոլոր ադմիններն էլ (մասնակիցներն էլ) պատրաստ են օգնել և աջակցել՝ անգամ շատ սուղ ժամանակի պայմաններով,
  • գնահատում ասվածը կարող է թվալ խիստ գործընթաց, քանի որ դրան հաջորդում է քվերակությունը և հոդվածին կարգավիճակ շնորհելը, իսկ ցանկացած կարգավիճակով հոդված դեմքն է տվյալ վիքիի,
  • սյստեղ ոչ մի բան ոչ մեկինը չէ: Եթե դուք ստեղծում եք հոդված, ապա դա դառնում է համընդհանուր, մնացյալն ավելորդ է,
  • կամավորությունը գործում է, ինչն էլ փաստում են այսօր մեր վիքիի 180000+ հոդվածները, բայց գնահատման փուլում ցուցվում են սխալները, իսկ գնահատման ներկայացրած մասնակիցը (սովորաբար հոդվածագիրը) ուղղում ու շտկում է դրանք,
  • բոլոր ադմիններն էլ ինչ-որ ոլորտում կայացած մարդիկ են, բայց ադմին լինել դեռ չի նշանակում լինել վերահսկող, ադմինը ավելի լայն գործառույթներ իրականացնող մարդ է ու նրա պարտականությունները ավելի շատ են, ուստի գուցե ֆիզիկապես հնարավոր չլինի անել դա: Կան մասնակիցներ, որոնք շատ աչալուրջ են և հսկում են բոլոր հոդվածները: Գուցե այդ պահին ոչ, բայց հետո անպայման անդրադարձ լինում է,
  • գուցե կրկնվում եմ, բայց ասեմ, որ բոլորին հետևել հնարավոր չէ, բայց ցանկացած մասնակից կարող է դիմել համայնքի ցանկացած անդամի և ստանալ օգնություն (դա երկուստեք առանց բացառության),
  • ցանկացած նոր էջ հաստատ ուշադրության արժանանում է, սխալները ցուցվում են, կատարվում են շտկումներ և այլն,
  • փորձը ցույց է տալիս, որ մեր մասնակիցները չեն սիրում կարդալ կանոնակարգեր ու ուղեցույցներ, որոնք Վիքիպեդիայում կողմնորոշվելու հնարավորություն են ընձեռնում: Ուստի ադմինների ուսերին է ընկնում ամեն անգամ ասել, որ պատկերը ճիշտ բեռնվի, հղումները ճիշտ դրվեն և այլ տեխնիկական հարցեր: Բացի այդ յուրաքանչյուր ադմին ունի իր գործառույթների շրջանակը, ադմիններից ոմանց Դուք գուցե չեք տեսնում խմբագրելիս, բայց նրանք ապահովում են այն տեսողական կողմը, որը կոչվում է Հայերեն Վիքիպեդիա:
    Հուսամ՝ իմ պատասխաններն ինչ-որ չափով փարատեցին Ձեր հոռետեսական վերաբերմունքն առ մեր Վիքիպեդիան: Այնուամենայնիվ, կա առաջարկված տարբերակ և հաճելի կլիներ լսել նաև Ձեր կարծիքը: Հաճելի վիքիխմբագրումներ և վիքիօր եմ մաղթում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 09:53, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

ՈՂՋՈՒՅՆ ՎԻՔԻ ԸՆՏԱՆԻՔ։ Հոռետեսները վիքիպեդիայի կողքով են անցնում։ Իմ ասածները կոնկրետ օրինակներ են, որոնց վրա ես ձեր ուշադրությունն եմ հրավիրել։ Այդքանը։ Ինչ վերաբերվում է առաջարկված տարբերակներին, հոդվածը մինչև վերջ կարդալը անհրաժեշտություն եմ համարում, իսկ ուղղումները միայն հոդվածագրի վրա թողնելը՝ ոչ իրատեսական, քանի որ ինքդ հոգնում ես մի քանի անգամ նույնը կարդալուց և չես նկատում ամենատարրական սխալները կամ մի քանի ամիս անց վերանայելուց ես տեսնում։ Դրա համար հիշենք խորհրդային փորձը, երբ կային առաջին, երկրորդ, երբեմն նաև երրորդ խմբագիրներ գլխավոր խմբագրի հետ միասին։ Եվ դա ինքնանպատակ չէր։ Թե ինչպես դա համապատասխանեցնել վիքիի կանոններին, ես չեմ կարող ասել, թերևս միայն կամավորության սկզբունքը կօգնի։ Ասածս այն է, որ հեղինակի վրա թողնելը հնարավոր է արդյունավետ չլինի որակյալ հոդված ստանալու համար։--Ապատ63 (քննարկում) 19:50, 19 Օգոստոսի 2015 (UTC) Կողմ և դեմի հետ կապված՝ մեկնաբանությունները պարտադիր են և մի նկատառում․ գուցե որևէ գործիք կիրառվի շտկումներից հետո կողմ և դեմերը զրոյացնելու համար, այնուհետև նոր քվեարկություն սկսել, միաժամանակ հաղորդագրություն ուղարկել նախկին քվեարկողներին։ Իսկ ինչ վերաբերվում է, որ դա բազմակի բնույթ կարող է կրել, թերևս չվախենանք երկարատև գործընթացից։ Շատ տաղանդավոր գրողներ և արվեստագետներ կան, որոնք մինչև կյանքի վերջը անդրադարձել են իրենց կյանքի գլուխգործոցներին՝ նորանոր շտկումներ անելով։ Հարգանքներով՝ --Ապատ63 (քննարկում) 19:50, 19 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Վերջնական արդյունք[խմբագրել կոդը]

Քանի որ լրացավ մեկ ամիսը, պետք է ամփոփել քննարկումը և համապատասխան կետերն ամրագրել կանոնակարգում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 01:35, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

  • Գնահատումը տևում է մեկ ամիս, որի ընթացքում մասնակիցները պետք է բարելավեն հոդվածը՝ իրենց նկատած սխալները գոնե մասամբ շտկելով: Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի գնահատման փուլը շարունակվում է մինչև սահմանված ժամկետը (1 ամիս), սակայն հոդվածը չի անցնում քվեարկության փուլ:
  • Գնահատման փուլում մասնակիցները ուղղում են իրենց նկատած վրիպակները կամ դիմում են հոդվածագրին՝ խնդրելով ուղղել դրանք: Հոդվածագիրը կա՛մ ուղղում է, կա՛մ փաստարկում իր գրած տեղեկատվությունը:
  • Քվեարկության փուլը տևում է մեկ ամիս. դրան կարող են մասնակցել այն խմբագիրները, որոնք համապատասխանում են Վիքիպահանջներին՝
    • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ)։
    • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
    • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
    • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։
  • Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի քվեարկությունը դադարեցվում է:
Կարելի է արդեն ավելացնել կանոնակարգում։--Լիլիթ (քննարկում) 04:27, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Նոր կանոնակարգ[խմբագրել կոդը]

Sigma'am ջան, ողջույն։ Մեր ընդունած այս կանոնակարգից արդյո՞ք կան կետեր, որոնք չամրագրվեցին։ Օրինակ այս մեկը՝ «Առաջադրողի կարծիքն ավտոմատ հաշվարկվում է որպես հոդվածին կողմ քվեարկած[Ն 3]. առաջադրողի ընդգրկուն կարծիք չի պահանջվում:»

Արդյո՞ք այս կետը կամ մնացած այլ կետեր, որոնք այս էջում չեն ներառվել պաշտոնապես գործու՞մ են, թե՞ ոչ։ Արդյո՞ք հոդվածն առաջադրելիս առաջնորդվեմ այս կանոնակարգով, թե միայն այն կետերով, որոնք նշված են այս էջում, քանի որ բացի Ձեր սևագրությունից այլ էջում չգտա ամբողջական ամրագրված կանոնակարգը։ Կանխավ ներողություն եմ խնդրում չիմացությանս համար։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:30, 1 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ներողություն, լավ չէի կարդացել կանոնակարգը ։Դ--Նուբեռելլա 💬 06:32, 1 Մայիսի 2020 (UTC)[reply]