Վիկտոր Նիկիտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Նիկիտին
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 28, 1925(1925-11-28)
Ծննդավայր՝Ivanteyevka, Մոսկվայի մարզ
Վախճանի թիվ՝օգոստոսի 3, 2016(2016-08-03) (90 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ
IMDb։ID 0631717

Վիկտոր Ալեքսանդրովիչ Նիկիտին (նոյեմբերի 28, 1925(1925-11-28), Ivanteyevka, Մոսկվայի մարզ - օգոստոսի 3, 2016(2016-08-03), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ։ Մուլտֆիլմերի միջազգային ասոցիացիայի անդամ, կինեմատոգրաֆիստների միության անդամ (1951), ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1961)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր իսկ խոսքով, Վիկտոր Նիկիտինը «բնիկ Իվանտեևկայից» է[2]։ Մեծացել է ուղղափառ ընտանիքում։ Հայրը եղել է ֆաբրիկայի վարպետ, ով նաև զբաղվել է գեղանկարչությամբ։ Ապրել են Վատրեմե ներկարարական ֆաբրիկայի շրջանի ամբարտակից այն կողմ գտնվող երկհարկանի փայտե տներից մեկում։ Նա սովորել է թիվ 3 դպրոցում (այժմ Իվանտեևկայի արդյունաբերատնտեսական քոլեջ)։ Նկարել սկսել է դպրոցական տարիներից։ Բանակ է զորակոչվել անմիջապես դպրոցից՝ այդպես էլ ավարտական վկայական չստանալով[2]։

1943 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Վիկտոր Նիկիտինին ուղարկել են Ժիտոմիրի հետևակային դպրոց, այնուհետև Կազանի տանկային դպրոց, և մինչ ռազմաճակատ ուղարկվելը` Մոսկվա, որտեղ նա աշխատել է Ռազմական ավտոմոբիլային գործարանում։ 1944 թվականին զորացրվելուց հետո նա փորձել է ընդունվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, բայց միջնակարգ կրթության վերաբերյալ փաստաթղթեր չունենալու պատճառով չի կարողացել ընդունել։ Դրանից հետո, հարևանի խորհրդով, նա փաստաթղթերը ներկայացրել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ ընդունվելու համար[2]։

1950 թվականին Վիկտոր Նիկիտինը կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժինը։ Նույն թվականին հաստիք է ստացել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ աշխատել է հետագա 35 տարիներին՝ սկզբում Ի.Պ. Իվանով-Վանոյի ասիստենտ (տիտրերում նշված է որպես երկրորդ նկարիչ), ապա Բրումբերգ քույրերի, Իվան Ակսենչուկի, Ռոման Դավիդովի, Եվգենի Ռայկովսկու, Բորիս Ստեպանցևի, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայի և այլ ռեժիսորների կողմից նկարված ֆիլմերի բեմադրող նկարիչ։

Վիկտոր Նիկիտինն առաջինն է անիմացիայում օգտագործել լյումինեսցենտ ներկեր («Ձյունանուշը» մուլտֆիլմում)։ Նա մասնագիտորեն զբաղվել է գեղանկարչությամբ, եղել է ցուցահանդեսների մասնակից, այդ թվում՝ անհատական[3][4]։ Նկարահանվել է «Հրաշքների ֆաբրիկա» վավերագրական սերիալում «Բեմադրող նկարիչ» շարքում[5]։ Իվանտեևկա քաղաքի պատվավոր քաղաքացի է եղել[4]։

Նա «անիմացիոն արվեստում ունեցած ավանդի համար» արժանացել է պատվավոր մրցանակի՝ Սուզդալում անցկացվող 16-րդ անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում[6]։ 2010 թվականին արժանացել է «Արժանապատվություն, ստեղծագործականություն, պատիվ» պատվավոր նշանի[7]։

Թաղված է Մոսկվայի մարզի Կավեսինսկի գերեզմանատանը[8][9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նկարիչը և հեքիաթը» հեռուստաֆիլմը նվիրված է Վիկտոր Ալեքսանդրովիչ Նիկիտինի ստեղծագործությանը[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաղաղություն քո տանը» (1962)

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Կապկով Ռուսական անիմացիայի հանրագիտարան. — Մ.: Ալգորիթմ, 2006. — С. 466. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Справочкая информация / Никитин Виктор Александрович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Фильм памяти мультипликатора из Ивантеевки Виктора Никитина». Ивантеевское телевидение. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Выставки в Москве и России: живопись, графика, рисунок, скульптура, изобразительное искусство. — www.lesoreades.ru
  4. 4,0 4,1 4,2 «Почётные граждане Ивантеевки. Никитин В. А.». Официальный сайт органов местного самоуправления города Ивантеевки Московской области. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Фабрика Чудес Фильм 3Художник постановщик 1 — YouTube
  6. Аниматор.ру | Новости | Виктор Никитин и Евгений Жиляков — первые лауреаты фести…
  7. Аниматор.ру | Новости | Виктору Никитину вручен почётный знак «Достоинство, тво…»
  8. «Царственная простота Виктора Никитина». Электронная Ивантеевка. 2016 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Фото могилы В. А. Никитина». Электронная Ивантеевка. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]