Տղան Նեապոլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղան Նեապոլից
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստԱլեքսանդր Գալիչ
ՀնչյունավորումՄարգարիտա Կորաբելնիկովա, Սերգեյ Մարտինսոն և Գեորգի Վիցին
Բեմադրող նկարիչՎիկտոր Նիկիտին և Իգոր Նիկոլաև
ԵրաժշտությունԷդուարդ Կոլմանովսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն21 րոպե[1]
Թվական1958

«Տղան Նեապոլից» (ռուս.՝ «Мальчик из Неаполя»), խորհրդային նկարված մուլտֆիլմ-հեքիաթ, որ ստեղծվել է 1958 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից՝ Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունների հիման վրա։ Մուլտֆիլմն ընդգրվել է «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները» հավաքածուում (ռեմասթերինգ, 1991):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Որբ Չիչոն Ջաննի Ռոդարիի վաղ շրջանի հեքիաթների և մանկական բանաստեղծությունների կերպար է, որը Երկնագույն փերուն օգնում է վերանորոգել ու երեխաներին տալ կախարդական գլոբուսը՝ չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնք ստեղծում է վհուկը։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ – Ալեքսանդր Գալիչ
  • Բեմադրող-նկարիչ – Վիկտոր Նիկիտին, Իգոր Նիկոլաև
  • կոմպոզիտոր – Էդուարդ Կոլմանովսկի
  • Օպերատոր – Նիկոլայ Վոինով
  • Հնչունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
  • Ռեժիսորի օգնական – Գ. Լյուբարսկայա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Ելենա Խլուդովա, Իգոր Պոդգորսկի, Վասիլի Ռյաբչիկով, Ֆեոդոր Խիտրուկ, Ելիզավետա Կոմովա
  • Դերերը կրկնօրինակել են՝
  • Ռեժիսոր  – Իվան Ակսենչուկ

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսենչուկի արվեստում կարելի է առանձնացնել երեք ժանրային «հոսանքներ»։ Առաջին և գլխավորը, որով նա կմնա մուլտիպլիկացիայի պատմության և հանդիսատեսի հիշողության մեջ, իհարկե, հեքիաթներն են։ Ընդ որում՝ շատ տարբեր՝ դասական, ժամանակակից և «արդիականացված»։ «Տղան Նեապոլից», «Արագիլ», «Քեռի Ստյոպան՝ միլիցիոներ», «Ջրահարս», «Հեքիաթը պատմվում է», «Երիտասարդության խնձորներ», «Ինչպես սունկերը ոլոռի հետ պատերազմեցին», «Մոխրոտը», «Մորոզ Իվանովիչ», «Վիշտը դժբախտություն չէ»։

— Գեորգի Բորոդին, «Իվան Ակսենչուկի 90-ամյակի առթիվ»[2]

Ռեժիսոր Ակսենչուկը հետաքրքրվել է տարբեր ժողովուրդների հեքիաթներով։ Էկրանավորել է ռումինական «Ընկույզի ճիպոտիկ» (1955), ուզբեկական «Արագիլ» (1956), իտալական «Տղան Նեապոլից» (1958) հեքիաթները՝ նրբորեն փոխանցելով գրական աղբյուրների ազգային ինքնատիպությունը։ Այդ հեքիաթներն առանձնանում են մեծ հնարագիտությամբ և արտահայտչական բարձր մշակույթում։

— Սերգեյ Կապկով, «Մեր Մուլտֆիլմերը»[3]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում Studio PRO Video ընկերության կողմից, ավելի ուշ՝ «Союз» ստուդիայի կողից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։ 1990-ական թվականների վերջին թողարկվել է նույն ստուդիայի կողմից «Ամենասիրելի մուլտֆիլմերը» հավաքածուում։

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում՝ «Ореховый прутик», Իվան Ակսենչուկի մուլտֆիլմեր, DVD, «Крупный план»[4]։

Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկը թողարկել է մուլտֆիլմերի հավաքածու «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները» (ռուս.՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы») խորագրով։ «Տղան Նեապոլից» մուլտֆիլմից բացի, որը ծառայել է որպես հավաքածուի սյուժետային հիմք, ֆիլմում ընդգրվել են Ակսենչուկի հետևյալ մուլտֆիլմերը (ըստ ցուցադրման հերթականության).

Հավաքածուի վրա աշխատել են՝ Իվան Ակսենչուկ, Տատյանա Պապորովա, Վլադիմիր Կուտուզով, Ելենա Բելյավսկայա, Լյուբով Բուտիրինա, Նադեժդա Միխայլովա, Օլգա Իսակովա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Георгий Бородин. «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф
  3. Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  4. DVD «Ореховый прутик»
  5. Տվյալները վերցված են մուլտֆիլմ-հավաքածուի տիտրերից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]