Վիլհելմ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Վիլհելմ Անդերսոն
Ծնվել էհոկտեմբերի 28, 1880(1880-10-28)[1][2]
Մինսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 26, 1940(1940-03-26)[1][2] (59 տարեկան)
Մենձիժեչ, Lubusz Voivodeship, Լեհաստան[1]
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՏարտուի համալսարան, Կազանի Դաշնային համալսարան և First Kazan Male Gymnasium?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3] և Դիսերտացիա[3]
ՀայրNikolai Anderson?

Վիլհելմ Ռոբերտ Կարլ Անդերսոն (բելառուս․՝ Вільгельм Роберт Карл Андэрсан, հոկտեմբերի 28, 1880(1880-10-28)[1][2], Մինսկ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 26, 1940(1940-03-26)[1][2], Մենձիժեչ, Lubusz Voivodeship, Լեհաստան[1]), գերմանական ծագմամբ էստոնառուսական աստղաֆիզիկոս, հայտնի է աստղերի ֆիզիկական կազմության հետազոտություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Անդերսոնը ծնվել է Մինսկում (այժմ՝ Բելառուսիա) բնիկ գերմանացիների ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրներն են հայտնի մաթեմատիկոս Օսկար Անդերսոնը (1887-1960) և բանահավաք Վալտեր Անդերսոնը (1885-1962)։ Պատանեկան տարիներն անցել են Կազանում, որտեղ նրա հայրը՝ Նիկոլայ Անդերսոնը (1845-1905) Կազանի համալսարանի դասախոս էր և զբաղվում էր ուգրո-ֆիննական լեզուների ուսումնասիրությամբ։

Վիլհելմը սովորել է նույն համալսարանում՝ 1909 թվականին ավարտելով մաթեմատիկայի և գիտության ֆակուլտետը։ 1910-1928 թվականներին որպես ֆիզիկայի ուսուցիչ աշխատել է Սամարայում, 1918-ից՝ Մինսկում։ Եղբոր՝ Վալտեր Անդերսոնի հետ 1920 թվականին տեղափոխվել է Տարտու (Էստոնիա)։ 1923 թվականին Տարտուի համալսարանում ստանում է աստղագիտության մագիստրոսի աստիճան, իսկ 1927 թվականին դառնում է գիտությունների դոկտոր, նրա դիսերտացիան նվիրված էր արևապսակի ֆիզիկային։ Որակավորման բարձրագույն փուլն անցել է 1934 թվականին։ 1936 թվականին դարձել է Տարտուի համալսարանի ընթերակա պրոֆեսոր։ Ինչպես շատ բալթիական գերմանացիներ, 1939 թվականի վերջին վերաբնակեցվում է Գերմանիայում, որտեղ որոշ ժամանակ անց մահանում է Մեզերից-Օբրավալդե առողջարանում (գերմ.՝ Meseritz-Obrawalde

Անդերսոնի ամենահայտնի գիտական աշխատությունը վերաբերում է սպիտակ թզուկ աստղերի զանգվածի վերին սահմանին՝ հրատարակված 1929 թվականին Տարտուում։ Այժմ այդ մեծությունը կրում է Չանդրասեկարի մեծություն անունը։ Անդերսոնի անունն է կրում Սթոուներ-Անդերսոնի հավասարումը։

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Über die Existenzmöglichkeit von kosmischem Staube in der Sonnenkorona. Zeitschrift für Physik 28, Berlin, 1924.
  • Über die Grenzdichte der Materie und der Energie. Zeitschrift für Physik 56, Berlin, 1929.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kuusk, P.; Martinson, I. (1997), «Tartu astrofüüsik Wilhelm Anderson», Akadeemia, 2: 358–375, Վերցված է 2012-11-24-ին
  • Blackman, E. (2006), «Giants of physics found white-dwarf mass limits», Nature (published 2006-03-09), 440: 148, Bibcode:2006Natur.440..148B, doi:10.1038/440148d
  • Hockey, Th.; Trimble, V.; Palmeri, J.; Bracher, K.; Jarrell, R.; Marché, J.D., eds. (2014), «Anderson, Wilhelm Robert Karl», Biographical Encyclopedia of Astronomers (2nd ed.), Springer, ISBN 9781441999160, Վերցված է 2013-06-12-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]