Վիլբուր Սութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլբուր Սութ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1996(1996-09-14)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԼոուստոֆտ, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Անգլիա
ԿրթությունEast Sussex College?
ՄասնագիտությունTwitc-ի սթրիմեր, երաժիշտ և Minecraft YouTuber
ԱնդամությունLovejoy?
Կայքwilbursootofficial.com
 Wilbur Soot Վիքիպահեստում

Վիլյամ Պատրիկ Գոլդ (անգլ.՝ Wilbur Soot, սեպտեմբերի 14, 1996(1996-09-14)[1], Լոուստոֆտ, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Վիլբուր Սութ, բրիտանացի համակարգչային խաղերի մեկնաբան, Twitch-ի սթրիմեր և երգերի հեղինակ։

Նա առաջին անգամ հայտնի է դարձել 2017 թվականին «SootHouse»-ում իր աշխատանքի շնորհիվ, որտեղ նա հայտնվել է բազմիցս և եղել է գլխավոր խմբագիրը։ Ավելի ուշ՝ 2019 թվականի մարտի 29-ին, Վիլը բացել իր սեփական ալիքը՝ «Wilbur Soot»-ը։

2018 թվականի հունվարին Գոլդը թողարկել է իր առաջին «The 'Nice Guy' Ballad» սինգլը[2]։ Նրա «Your New Boyfriend» սինգլը, որը հրապարակվել է «Official Charts Company»-ի կողմից, UK Singles Chart-ում հասել է 65-րդ հորիզոնական[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա YouTube-ում և Twitch-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Արևելյան Սասեքս քոլեջի շրջանավարտ՝ Վիլը հայտնի է դարձել որպես Գոլդի և նրա որոշ ընկերների կողմից հիմնադրված SootHouse թիմային ալիքի խմբագիր։ Ալիքը հիմնականում բաղկացած էր տեսանյութերի արձագանքներից, ինչպիսիք են մեմերը, life-hack-ները և այլ թեմաներ[2]։

2019 թվականի մարտի 29-ին նա ստեղծել է իր գլխավոր ալիքը՝ «Wilbur Soot»-ը։ Իր գլխավոր ալիքում Գոլդը հիմնականում թողարկում է տեսախաղերի հետ կապված տեսահոլովակներ, առավել հաճախ՝ Minecraft-ում։ Վիլը նաև ակտիվորեն ուղիղ հեռարձակումներ է անում Twitch-ով, որտեղ 2021 թվականի մարտի դրությամբ նա ուներ ավելի քան 2,7 միլիոն բաժանորդ, որի շնորհիվ դարձել է հարթակում ամենաշատ այցելվող ալիքներից 48-րդը[4]։

2020 թվականի սկզբին Գոլդը միացել է Minecraft Dream SMP դերային սերվերին, որի սեփականատերը յություբեր Dream-ն էր։ Այնտեղ Վիլը դարձել է առաջատար սցենարիստ[5]։ Գոլդը նաև մասնակցել է մի քանի Minecraft մրցաշարերի, այդ թվում՝ MC Championships և Minecraft Monday[6][7]։ 2021 թվականի հունվարին նա ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքսանդրա Բոթեզի և նրա քրոջ՝ Անդրեայի կողմից կազմակերպված BlockChamps շախմատային մրցաշարի ութ մասնակիցներից մեկն էր։ Գոլդը դուրս է մնացել մրցաշարի առաջին փուլից, երբ պարտվել է YouTube-ի գործընկեր և Twitch սթրիմեր GeorgeNotFound-ին[8]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Գոլդը հիմնականում հայտնի է որպես սթրիմեր, նա նաև երաժիշտ է և բազմագործիքավորող, իր առաջին «The 'Nice Guy' Ballad» սինգլը թողարկել է 2018 թվականի հունվարին[2]։ Գոլդն առաջին անգամ հիթ շքերթում է հայտնվել իր վեցերորդ «Your New Boyfriend» սինգլով, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին և զբաղեցրել է 65-րդ տեղը Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում[3]։ Երգը հայտնվել է նաև UK Indie Chart-ում և Irish Singles Chart-ում, որտեղ այն զբաղեցրել է համապատասխանաբար 10-րդ և 100-րդ հորիզոնականները[9][10]։ Գոլդը հայտնվել է նաև Billboard Emerging Artists Chart-ում[11] և Rolling Stone Top Breakthrough Chart-ում[12]։

2021 թվականին Բրայթոնում հիմնադրվել է «Lovejoy» ինդի ռոք խումբը, որի անդամներն էին՝ Գոլդ (վոկալ, կիթառ), Ջո Գոլդսմիթ (կիթառ), Էշ Կաբոսու (բաս) և Մարկ Բորդմեն (հարվածային գործիքներ)։ Խմբի առաջնաելույթային մինի ալբոմը՝ «Are You Alright?»-ը, թողարկվել է 2021 թվականի մայիսի 9-ին։ Երկրորդ ալբոմը՝ «Pebble Brain»-ը, թողարկվել է հոկտեմբերի 14-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդը Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի երկրպագու է[13]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմների ցանկ
Անուն Մանրամասներ
Maybe I Was Boring
  • Թողարկվում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25
  • Ձևաչափ՝ թվային բեռնում, սթրիմինգ
Your City Gave Me Asthma
  • Թողարկում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25
  • Ձևաչափ՝ թվային բեռնում, սթրիմինգ
Որպես առաջատար կատարող սինգլների ցանկ
Վերնագիր Տարի Չարտերում գագաթնակետային դիրքեր Ալբոմ
UK[3] UK Indie Chart[9] IRE[10]
«The 'Nice Guy' Ballad» 2018 թվական Ալբոմից դուրս սինգլներ
«I Am Very Smart» 2019 թվական
«Maybe I Was Boring»
«Karen, Please Come Back I Miss the Kids»
«I’m in Love with an E—Girl» 2020 թվական
«Internet Ruined Me»
«Your New Boyfriend» 65 10 100
«Soft Boy» TBA

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/wilbur-soot.html
  2. 2,0 2,1 2,2 Bovey, LJ (2019 թ․ հոկտեմբերի 23). «Gamer Focus: Who Is Wilbur Soot?». The Versed. Clickon Media. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Wilbur Soot – Full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  4. «Top 100 Most Followed Twitch Accounts (Sorted By Followers Count)». Social Blade. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  5. Asarch, Steven (2021 թ․ փետրվարի 16). «Inside YouTube's Minecraft boom: how an exclusive roleplay server helped a group of streamers dominate the platform's charts». Insider. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  6. Michael, Cale (2020 թ․ սեպտեմբերի 26). «Every MC Championship winner». Dot Esports. Gamurs. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  7. Michael, Cale (2019 թ․ սեպտեմբերի 9). «Minecraft Monday week 12 scores and standings». Dot Esports. Gamurs. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  8. Copeland, Sam (2021 թ․ հունվարի 17). «BlockChamps Sets Chess Viewership Record». Chess.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  9. 9,0 9,1 «Official Independent Singles Chart Top 50: 18 December 2020 – 24 December 2020». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  10. 10,0 10,1 «Ireland Singles Top 100 (February 11, 2021)». Irish Recorded Music Association. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  11. «Emerging Artists: The Week of December 26, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  12. Blake, Emily (2021 թ․ հունվարի 7). «RS Charts: Vory, DJ Scheme and Trey Lewis Lead Breakthrough 25 Chart». Rolling Stone. Penske Media Corporation. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  13. @WilburSoot (January 3, 2019). «I'm a Brighton fan so have no issue with either teams. Prefer Liverpool tho» (Թվիթ). Վերցված է 18 March 2021-ին – via Թվիթթեր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլբուր Սութ» հոդվածին։