Chess.com

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chess.com
chess.com(անգլ.)
Տեսակինտերնետային շախմատային սերվեր, սոցիալական կայք
Երկիր ԱՄՆ
Գրանցումայո
ՍեփականատերChess.com
Բացված2005[1]
Ընթացիկ կարգավիճակգործող

Chess.com, ինտերնետային շախմատային համայնք, շախմատային սերվեր, սոցիալական ցանց, ըստ Alexa-ի համացանցում ամենահաճախ այցելվող շախմատային կայքը[2], ինչպես նաև այս կայքի սեփականատեր ընկերության անվանումը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Chess.com կայքի դոմեյնը սկիզբ էր դրվել դեռևս 1995 թվականին Aficionado գործակալության կողմից, որը տեղակայված էր Բերքլիում, Կալիֆորնիա և զբաղվում էր «Chess Mentor»[4] շախմատային ծրագրի վաճառքով։ 2005 թվականին ինտերնետային գործարար Էրիկ Ալեբեստը և իր գործընկեր Ջառոմ Սևերսոնը գնեցին դոմեյնի անվանումը և հավաքեցին ծրագրավորողների մի խումբ, ովքեր հիմք դրեցին շախմատային կայքի ստեղծմանը։ Կայքը գործի դրվեց 2007 թվականին[3]։ Կայքը կարճ ժամանակում բավական մեծ տարածում ստացավ։ 2009 թվականին chess.com կայքը շրջանցեց նմանատիպ մի կայքի՝ իր հակառակորդին՝ chesspark.com կայքին[5][6]։

2013 թվականի հոկտեմբերին chess.com-ը ձեռք բերեց Դանիայում հիմնված շախմատային լուրերի chessvibes.com կայքը[7]։ Ըստ այդ կայքի chess.com կայքն ունի ավելի քան 11 միլիոն անդամներ, ավելի քանի մեկ տրիլիոն խաղացված օնլայն խաղեր և 100 միլիոն ստանդարտ խաղեր[8]։

Chess.com կայքը անընդմեջ կազմակերպում է «մահացու մենամարտեր» հայտնի շախմատիստների միջև (5, 3 և 1 րոպեանոց + 1 վրկ)[9]։ Մինչ այժմ եղել է ավելի քան 30 «մահացու մենամարտ», որոնց մեծ մասը խաղացվել է ճանաչված գրոսմայստերների կողմից, ինչպիսիք են Հիկարու Նակամուրան, Դմիտրի Անդրեյկինը, Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան և Յուդիթ Պոլգարը[10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Chess.com կայքը աշխատում է որպես freemium մոդել՝ հիմնական գործիքները տրվում են անվճար[11], իսկ լրացուցիչ պարամետրերի համար պետք է գումար վճարել[12]։

Այս կայքի այցելուները կարող են խաղալ ինչպես օնլայն արագ շախմատային խաղեր, այնպես էլ ստանդարտ ժամանակահատվածով խաղեր։ Խաղացողները կարող են նաև պայքարել շախմատային հզոր ծրագրերի դեմ։ Լրացուցիչ պարամետրեր ձեռք բերած խաղացողները կարող են մասնակցել խաղերի քննարկմանը, ուսումնասիրմանը, կարող են լուծել շախմատային բարդ խնդիրներ և գլուխկոտրուկներ, կարող են կարդալ տարբեր հոդվածներ, շախմատային լուրեր, ներբեռնել տարբեր շախմատային ծրագրեր[13]։

Կազմակերպությունը նաև հրատարակում է բազմաթիվ հոդվածներ շախմատին վերաբերող թեմաների մասին։

Chesskid.com[խմբագրել | խմբագրել կոդը]

Chess.com-ը նաև գործարկում է 13 և ավելի փոքր տարիքի երեխաների համար chesskid.com շախմատային կայքը։ Chesskid.com կայքը սովորաբար անցկացնում է օնլայն մրցաշարեր, որոնք հաստատված են ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի կողմից[14][15]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայքի սեփականատերերից մեկը՝ Ալբեստը, կարողանում է շախմատ խաղալ սիրողական մակարդակով[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.chess.com/about
  2. «Top Sites in:All Categories > Games > Board Games > Abstract > Battle Games > Chess». Alexa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 «Chess.com: A Social Networking Site For...Well You Can Probably Guess». TechCrunch. 2007 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  4. «Chess Mentor by Aficionado». Web.archive.org. 1997 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 1997 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  5. «Chesspark And Chess.com Put Their Pawns Together». TechCrunch. 2009 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  6. «Chess.com Makes Its Move, Acquires Name Chesspark.com». Private Equity and Venture Capital. Dow Jones. 2009 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  7. «BREAKING: Chess.com to acquire». ChessVibes. 2006 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  8. Pete Cilento. «Chess.com: 1 Billion Games Served». Chess.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  9. «Deathmatch historical archive». Chess.com. 2012 թ․ մայիսի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  10. Klein, Mike (2013 թ․ մայիսի 30). «Death Match 15: Caruana vs. Aveskulov». USchess.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  11. McClain, Dylan Loeb (2010 թ․ մարտի 13). «Wherever You Are, a Game Is Just a Point and Click Away». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. Premium Membership & Subscriptions - Chess.com
  13. «Chess.com, red social para los jugadores de ajedrez». GenBeta.com. 2007 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  14. «The United States Chess Federation - Nation's Top Chess Kids to Battle in Online Invitational». Uschess.org. 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  15. «Bay Area kids look to checkmate opponents from a computer screen». ContraCostaTimes.com. 2013 թ․ հունիսի 15. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
  16. «USCF MSA - Member Details (General)». Uschess.org. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]