Վերներ Ռայնհարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ Ռայնհարթ
Ծնվել էմարտի 19, 1884(1884-03-19)[1]
ԾննդավայրՎինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
Մահացել էօգոստոսի 29, 1951(1951-08-29)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՎինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
ԳերեզմանՌոզենբերգ գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունգործարանատեր և մեկենաս
Ծնողներհայր՝ Թեոդոր Ռայնհարթ

Վերներ Ռայնհարթ (գերմ.՝ Werner Reinhart, մարտի 19, 1884(1884-03-19)[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - օգոստոսի 29, 1951(1951-08-29)[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի վաճառական, բարերար, սիրողական կլարնետահար և կոմպոզիտորների և գրողների, մասնավորապես՝ Իգոր Ստրավինսկու և Ռայներ Մարիա Ռիլկեի հովանավորը։ Ռայնհարթը ծանոթ էր և նամակագրում էր 20-րդ դարի սկզբի կեսերին Եվրոպայում ապրող բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների հետ, և Վինտերտուրում գտնվող նրա Վիլլա Ռայխենբերգը (գերմ.՝ Villa Rychenberg) դարձել էր երաժիշտների և գրողների միջազգային հանդիպման վայր[2]։

Նրան երբեմն անվանել են «Վինտերտուրի մեկենաս»[3]։ Ալիս Բայլին Վերներ Ռայնհարթին անվանել է «L'homme aux mains d'or»՝ ոսկե ձեռքերով մարդ[4], իսկ 1920 թվականի նրա դիմանկարն անվանել է «Ոսկե սրտով մարդը»։ Օսկար Կոկոշկան 1947 թվականին նույնպես ստեղծել է նրա դիմանկարը[5][6]։

Վերներ Ռայնհարթն իր հարստությունը ժառանգել է Վինտերտուրում տեղակայված Volkart ընտանեկան բիզնեսից, որը նա ղեկավարել է ավագ եղբոր՝ Գեորգի հետ միասին[7]։ Ռայնհարթն ու Հերման Շերխենը 1922-1950 թվականներին առաջատար դեր են խաղացել Վինտերտուրի երաժշտական կյանքի ձևավորման գործում՝ շեշտը դնելով ժամանակակից երաժշտության վրա, և առանցքային դեր են ունեցել այնտեղ ծավալվով բազմաթիվ պրեմիերաներում[8]։ Շերխենը այն մարդկանցից էր, ում Ռայնհարթը հովանավորում էր, հատկապես Շերխենի դեպքում, քանի որ նա պետք է ալիմենտ վճարեր նախկին հինգ կանանց[9]։

Մարդիկ, որոնց Ռայնհարթն աջակցել է[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթմար Շյոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթմար Շոկը ընչազուրկ է դարձել, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Նրա նշանակումը որպես Սենտ Գալենի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր[10] (Ցյուրիխում մշտական բնակության հատուկ թույլտվությամբ), զուգորդվելով 1916 թվականից սկսած Վերներ Ռայնհարթի տված անուիտետի հետ՝ Շյոքին հնարավորություն են ընձեռել թողնել երգչախմբի ղեկավարի իր աշխատանքը և քիչ թե շատ անխռով ստեղծագործել[11]։ Շյոքը երախտագիտության բացահայտ նշաններ ցույց չի տվել, բայց նա Վերներ Ռայնհարթին է նվիրել հետևյալ ստեղծագործությունները.

  • Gaselen, Գոտֆրիդ Կելլերի 10 բանաստեղծություն, Op. 38 (1923), բարիտոնի, ֆլեյտայի, հոբոյի, բաս-կլառնետի, շեփորի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար[12],
  • Սոնատ բաս-կլառնետի և դաշնամուրի համար, Op. 41 (1927–28)[13],
  • Սյուիտ Ա բեմոլ լարային գործիքների համար, Op. 59 (1945)։

Իգոր Ստրավինսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ստրավինսկին Ռեյնհարթին ֆինանսական աջակցության համար դիմել է, երբ նա գրում էր Histoire du soldat (Զինվորի հեքիաթը) աշխատանքը։ Առաջին ներկայացումը ղեկավարել է Էռնեստ Անսերմետը 1918 թվականի սեպտեմբերի 28-ին Լոզանի քաղաքային թատրոնում։ Վերներ Ռայնհարթը հովանավորել է այս ներկայացումը և մեծ մասամբ ապահովագրել է այն։ Ի նշան երախտագիտության՝ Ստրավինսկին աշխատանքը նվիրել է Ռայնհարթին[14] և նույնիսկ նրան է տվել բնօրինակ ձեռագիրը[15][16]։

Ռայնհարթը շարունակել է աջակցել Ստրավինսկուն 1919 թվականին՝ ֆինանսավորելով նրա վերջին կամերային երաժշտության համերգների շարքը[17], այդ թվում հինգ համարից բաղկացած սյուիտ «Զինվորի հեքիաթը» աշխատանքից՝ մշակված կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար[14][18]։ Սյուիտն առաջին անգամ հնչել է 1919 թվականի նոյեմբերի 8-ին, Լոզանում, շատ ավելի վաղ, քան յոթ օրիգինալ գործիքների համար գրված առավել հայտնի սյուիտի լայն ճանաչում ձեռքբերելը[19]։ Ստրավինսկին իր «Երեք գործ կլարինետի համար» աշխատանքը նվիրել է Ռայնհարթին՝ ի երախտագիտություն նրա շարունակական աջակցության[14][17][20][21]։

Վինտերտուրում գտնվող իր տանը Ռայնհարթը հիմնել է Ստրավինսկյանայի երաժշտական գրադարան[22]։

Ռայներ Մարիա Ռիլկե[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Ռայներ Մարիա Ռիլկեն Մյունխենից մեկնեց Շվեյցարիա։ Արտաքին դրդապատճառը Ցյուրիխում դասախոսության հրավերն էր, բայց իրական պատճառը հետպատերազմյան քաոսից փախչելու և «Դուինյան էլեգիաների» վերաբերյալ իր աշխատանքը նորից սկսելու ցանկությունն էր։ Հարմար բնակավայր գտնելը դժվար էր, և Ռիլկեն ապրել է տարբեր վայրերում։ Միայն 1921 թվականի ամռանը նա կարողացել է մշտական բնակություն հաստատել Վեյրաս կոմունայի Շատո դե Մուզոտում՝ Վալեի Սիերի մոտ։ 1922 թվականի փետրվարին Մուզոտում Ռիլկեն ոգեշնչման փոթորկի ներքո գրել է Օրփեոսին ուղղված հիսունհինգ սոնետների մեծ մասը և բանաստեղծությունների մի քանի փոքր ժողովածուներ[23]։ 1922 թվականի մայիսին, երբ նա որոշեց, որ կարող է իրեն թույլ տալ զգալի անհրաժեշտ վերանորոգման ծախսերը, Վերներ Ռայնհարթը գնեց Մուզոտը, որպեսզի Ռիլկեն կարողանա այնտեղ ապրել առանց վարձակալության և դարձավ Ռիլկեի հովանավորը[24]։ Այստեղ Ռիլկեն ավարտեց իր «Դուինյան էլեգիաները»[25]։

Այդ ընթացքում Ռեյնհարթը Ռիլկեին ծանոթացրել է իր հովանավորյալ ավստրալացի ջութակահարուհի Ալմա Մուդիի հետ[26]։ Ռիլկեն այնքան տպավորված էր նրա կատարմամբ, որ նամակում գրել է. «Ինչ ձայն, ինչ ճոխություն, ինչ վճռականություն։ Սա և «Սոնետներ Օրփեոսին» նույն ձայնի երկու լար են։ Ալման հիմնականում կատարում էր Բախ։ Մուզոտը ստացավ իր երաժշտական մկրտությունը․․․»[26][27][28]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Georges Duplain. L'Homme aux Mains d'Or: Werner Reinhart, Rilke, et les Créateurs de Suisse Romande
  • Zehn Komponisten um Werner Reinhart: ein Ausschnitt aus dem Wirkungskreis des Musikkollegiums Winterthur, 1920-1950, Volume 1. Peter Sulzer. Stadtbibliothek, 1979 - Authors - 238 pages.
  • Zehn Komponisten um Werner Reinhart : e. Ausschnitt aus d. Wirkungskreis d. Musikkollegiums Winterthur 1920 - 1950 - zweiter Band / Neujahrsblatt der Stadtbibliothek Winterthur 310 School & Library Binding – 1 Jan. 1980 by Peter Sulzer.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.portraitarchiv.ch/portrait/show/156067
  2. «Volkart Foundation». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Arbiterrecords». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Bibliothèque du Gymnase de Beaulieu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. [1] Արխիվացված 26 Սեպտեմբեր 2003 Wayback Machine
  6. «Oskar Kokoschka: Exile and new home 1938–1980» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Volkart Foundation». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «KoelnKonzert». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Michael Kater, The Twisted Muse
  10. «St. Gallen Symphony Orchestra website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. The Schoeck Home Page
  12. «Musinfo». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. Colin James Lawson, The Cambridge Companion to the Clarinet
  14. 14,0 14,1 14,2 «Ragtime Ensemble presents The Soldier's Tale». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  15. Concert Artists Guild Արխիվացված 17 Դեկտեմբեր 2008 Wayback Machine
  16. The composer, the antiquarian and the go-between
  17. 17,0 17,1 Chamber Music Society of Lincoln Center Արխիվացված 21 Հունիս 2009 Wayback Machine
  18. «L'Histoire du Soldat». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  19. A Musical Feast Արխիվացված 10 Դեկտեմբեր 2008 Wayback Machine
  20. naxos Արխիվացված 1 Մարտ 2014 Wayback Machine
  21. Philharmonic Society Presents
  22. Kuko.com Արխիվացված 21 Հունիս 2009 Wayback Machine
  23. Bookrags
  24. Ralph Freedman, Life of a Poet
  25. «untitled». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  26. 26,0 26,1 R. M. Rilke: Music as Metaphor
  27. Photo and description
  28. Rainer Maria Rilke: a brief biographical overview