Գայոս Մեկենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկենասի կիսանդրին

Մեկենաս Գայոս Կիլնիոս - (լատ. Gaius Cilnius Maecenas, մ.թ.ա. 74-64 — մ.թ. 8) - հռոմեական պետական գործիչ, Օգոստոս կայսեր մերձավորը, միապետության համոզված կողմնակից, գիտության և արվեստի հովանավոր։

Հայտնի է իր ժամանակի գրական կյանքի վրա ունեցած ազդեցությամբ։ Մտերիմ է եղել ժամանակի լավագույն բանաստեղծներ Հորացիոսի, Վերգիլիոսի, Պրոպերցիոսի և ուրիշների հետ, հովանավորել ու պաշտպանել է նրանց։ Մեկենասի սեփական գործերից (արձակ և չափածո) մեզ են հասել փոքրիկ հատվածներ։

Մեկենասի անունը, որպես գիտության և արվեստի գործիչների հովանավորի, դարձել է հասարակ անուն։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով